Ակցիայի ժամանակ քաղաքացուն խեղդող ոստիկանը պարգևատրվե՞լ է. պատասխանել է փոխոստիկանապետը

16

Ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաների ընթացքում բռնություն գործադրած քանի՞ ոստիկան է պատասխանատվության ենթարկվել, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հակադարձել է, թե հարցի մեջ արդեն իսկ մեղադրանք կա, բռնություն գործադրելու վերաբերյալ պետք է լինի դատարանի որոշում։

«Ամեն անգամ ես այն հարցին եմ բախվում, որ մենք կադրերում ֆիքսում ենք այն մասը, որը մեզ «պետք է»։ Իսկ դրանից առաջ ի՞նչ է եղել, ոչ ոք չի խոսում դրա մասին»,-ասել է Ֆիդանյանը։

Հարցին, թե ակցիայի ժամանակ քաղաքացուն խեղդող ոստիկանն արդյո՞ք պարգևատրվել է, նրա պաշտոնը բարձրացվե՞լ է, Ֆիդանյանը պատասխանել է՝ ես նման տեղեկություն չունեմ։