Ակնհայտ սուտ տեղեկություն է. Վահե Հակոբյանը պնդում է՝ մանդատը վայր չի դնի

27

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը չի պատրաստվում վայր դնել իր պատգամավորական մանդատը։ Radar Armenia-ի հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը հերքեց տարածված տեղեկությունը. «Ակնհայտ սուտ տեղեկություն է տարածվել»։

Վահե Հակոբյանը ենթադրում է նաև, որ կլինեն իրադարձությունների փոփոխություններ. «Այդ տրամաբանության մեջ կլինեն մեր հետագա քայլերը։ Դա վերաբերվում է սեպտեմբեր ամսի նոր նստաշրջանին»,-ասաց Հակոբյանը։

Նշենք, որ ըստ մամուլի՝ «Հայաստան» խմբակցությունից կլինեն պատգամավորական մանդատը վայր դնող պատգամավորներ: