Իմ ընտանիքի դեմ ամենաքստմնելի արշավն է սկսվել: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Էդ մարդու (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին-խմբ) ընտանիքի անդամն ասում է՝ քվեարկել Փաշինյանի օգտին, նշանակում է քվեարկել Ալիեւի օգտին: Ես հարց եմ տալիս՝ Քոչարյանի տղեն որտե՞ղ է եղել պատերազմի ընթացքում: Թող հետաքննություն սկսվի, թե որտեղ է եղել իմ տղան պատերազմի ընթացքում: Իրենք ինձ դա չեն ներում: Ասում են՝ ո՞նց, քո տղեն պիտի առաջնագծում լինի՞: Դու մեզ բոլորիս ի՞նչ ես անում:
Պատերազմն սկսում է, ինձ բերում տեսանյութ են ցույց տալիս, որչը վերջերս հրապարակվեց, որ որոշ էլիտար ներկայացուցիչներ, թե Ստեփանակերտից ինչ մեծ ավտոմեքենաների հոսք է: Ես իմ կնոջն ուղարկում են Ստեփանակերտ, ասում են՝ գնա ի ցույց այն բանի, որ ճիշտ ուղղությունը ստեղից այնտեղ է, ոչ թե հակառակը: Ես իմ կնոջն ուղարկել եմ ռմբակոծվող քաղաք:
Տղայիս հասցեին ինչ ասես ասել են: Մի հիմար ասում է՝ 1200 զինվոր է զոհվել, որ Աշոտին էվակուացնեն: Կողք-կողքի, ուս-ուսի խրամատում Աշոտի հետ գտնվող տղան զոհվել է, Աշոտին բան չի եղել: Ես կարո՞ղ էի որոշել, որ Աշոտն այդ խրամատում ողջ մնա: Երբ ես հայտարարում եմ, որ Սարդարապատ է, կինս կամավորական ջոկատ է կազմում, Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում եւ գնում Գորիսի խրամատներում կանգնում են: Ինչն է էստեղ վատ, դավաճանությո՞ւն է, էլի սալոներում պետք է մնայի՞ն:
Ոհմակի նման իմ ընտանիքի մասին ամենաքստմնելի բաներն ասում են, որովհետեւ երեւի իրենք են էդպիսին, էդպես խոսողի ընտանիքի կուլտուրան է երեւի այդպիսին: Իրենք ուզում են մեզ կաշկանդեն կամ վախեցնե՞ն»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ վաղը լինելու է հրապարակում, որ մի մեծանուն կամավորական ջոկատի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ բռնվել են Ադրբեջանի զինուժի կողմից Հադրութի գրավման օպերացիային աջակցելու հարցում:
«Ես մայիսի 11-ին հայտարարում եմ, որ ԱԺ-ն լուծարվում է, եւ հաջորդ օրը Սյունիքի ու Գեղարքունիքի դեպքերն են լինում: Ակնհայտ է, որ կան դրսի ուժեր, որոնք ուզում են գրել մեր ընտրությունների արդյունքները: Սա շատ վտանգավոր վիճակ է, մենք պետք է շատ զգոն, պինդ ու միասնական լինենք: Այո, կան ուժեր, որոնք ուզում են ընտրությունների արդյունքներ ստանան»,-ասաց նա:
News.am