Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պետք է տարածքային պահանջներ ներկայացնի Հայաստանին

16/06/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ստիպում է Ադրբեջանին նմանատիպ քայլեր ձեռնարկել իր տարածքի հետ կապված. ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը։

«Եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել մեր տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանն այլ ելք չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է ադրբեջանցի նախագահը։

Նրա խոսքով՝ «…անցյալ դարի պատմությունը ցույց է տալիս, որ 1920 թվականի նոյեմբերին՝ Ադրբեջանի խորհրդայնացումից վեց ամիս անց, խորհրդային կառավարությունը վերցրեց մեր երկրի պատմական մասը՝ Զանգեզուրը և միացրեց Հայաստանին։ Հետևաբար, եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ է պահանջելու, ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջեն։ Ի վերջո, այս տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված»։

«Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը, լավ քաղի այդ դասերը և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,- ասաց նա։

Նա նաև ասել է, որ Կովկասի տեսլականը համագործակցությունն է, ինտեգրումն ու խաղաղությունը տարածաշրջանում։

«Ադրբեջանն արդեն արել է առաջին քայլն անելու իր առաջարկները, այդ ուղղությամբ մենք քննարկել ենք այդ հարցը վրացական կողմի հետ։ Վրաստանի կառավարությունը աջակցում է երկխոսություն սկսելու նպատակով Վրաստանում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարին։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվում է։ Եվ ես չգիտեմ, թե որն է պատճառը, ես դրա համար լավ բացատրություն չեմ գտնում։ Որքան գիտեմ, առաջարկ է եղել նաև եվրոպական կառույցներից մեկից, և կրկին մերժում է ստացվել։ Եթե Հայաստանը խաղաղություն չի ուզում, ապա ի՞նչ է ուզում. եթե նոր պատերազմ լինի, դա աղետալի հետեւանքներ կունենա նրանց համար»,- ասել է պետության ղեկավարը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եղեգնաձոր քաղաքում շչակներ են գործարկվելու

Հաջորդ գրառումը

Մանեն ՔՊ-ական Բաբկենի հարևան Պողոսը չէ ու իր երեխաներին գետնից չի գտել․ «Պողոսների ապրելու երկիր»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իրանցիները կշարունակեն խափանել թշնամիների դավադրությունները. ծովակալ Թանգսիրի

01/02/2026
Միջազգային

Իրանը դատապարտում է Իսրայելի հարձակումները Լիբանանի տարբեր շրջանների վրա. Բաղայի

01/02/2026
Նորություններ

ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին 48 ժամվա ընթացքում. Վուչիչ

01/02/2026
Նորություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

01/02/2026
Հաջորդ գրառումը

Մանեն ՔՊ-ական Բաբկենի հարևան Պողոսը չէ ու իր երեխաներին գետնից չի գտել․ «Պողոսների ապրելու երկիր»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական