Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևի «ռեալպոլիտիկն» ընդդեմ Փաշինյանի «իրավական» կարգավորման. Սուրեն Սուրենյանց

06/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ «Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատել է ԱՄՆ նախագահը, իսկ անվանումը կարող է փոխվել, սակայն էությունը մնում է նույնը», պետք է դիտարկել որպես Բաքվի ռազմավարական մոտեցման հստակ արտահայտություն հետպատերազմյան տարածաշրջանային կարգավորման հարցում։

Այդ մոտեցումը հիմնված է ուժային հարաբերակցության, արտաքին քաղաքական հենարանների և ռեալպոլիտիկի տրամաբանության վրա։

Ալիևի հայտարարության բովանդակությունը հանգում է երկու փոխկապակցված հիմնադրույթի։

Առաջինը վերաբերում է Սյունիքի տարածքով հաղորդակցության բացման բնույթին։ Ալիևի ընկալմամբ՝ խոսքը վերաբերում է ճանապարհի շահագործման այնպիսի ռեժիմի հաստատմանը, որը ենթադրում է Հայաստանի ինքնիշխան իրավազորության էական սահմանափակում՝ վերահսկողության, անվտանգության և վարչարարության ոլորտներում։ Այդ համատեքստում կիրառվող եզրույթների փոփոխությունը («միջանցք», «ճանապարհ», «ուղի») չի փոխում խնդրի բովանդակությունը․ որոշիչը ոչ թե անվանումն է, այլ այն գործառնական ռեժիմը, որը փաստացի վերաիմաստավորում է տարածքային սուվերենության սահմանները։

Ճանապարհը պաշտոնապես կոչվել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity), սակայն Ադրբեջանը շարունակում է կիրառել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ ընդգծելով իր ընկալումը, ըստ որի Հայաստանի ինքնիշխանությունը այդ տարածքում էական սահմանափակումներ է ենթադրում:

Երկրորդ հիմնադրույթը միջազգային գործոնի նպատակային քաղաքական շահարկումն է։ Հղում անելով Դոնալդ Թրամփին՝ Ալիևը փորձում է ձևավորել այն ընկալումը, թե Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը ստացել է արտաքին քաղաքական հաստատում և վերածվել միջազգային համաձայնության բաղադրիչի։

Սակայն նման պնդումը չունի իրավական կամ ինստիտուցիոնալ հստակ հիմնավորում։ Այն ավելի շուտ Հայաստանին ուղղված քաղաքական ազդակ է, որի նպատակն է ստեղծել անխուսափելիության մթնոլորտ և նեղացնել բանակցային մանևրի հնարավորությունները։ Անգամ ԱՄՆ նախագահի հնարավոր քաղաքական համակրանքը կամ գործարքային մոտեցումը չեն կարող նույնացվել ԱՄՆ արտաքին քաղաքական ինստիտուցիոնալ դիրքորոշման հետ։

Ալիևի դիրքորոշման գաղափարական առանցքը բացահայտվում է նրա այն ձևակերպման մեջ, ըստ որի՝ «այսօրվա աշխարհում միջազգային իրավունք գոյություն չունի. կա ուժ, կա համագործակցություն և կա դաշինք»։

Այս հայտարարությունը պետք է դիտարկել որպես ժամանակակից ռեալպոլիտիկի բացահայտ ընդունում, որտեղ անվտանգությունը չի բխում իրավական նորմերից կամ միջազգային իրավունքից, այլ՝ ուժային հարաբերակցությունից և դաշինքային հաշվարկներից։

Այս մոտեցումը սկզբունքորեն հակադրվում է Հայաստանի գործող իշխանության քաղաքական խոսույթին։

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում անվտանգության հիմքը շարունակում է կապվել լեգիտիմության, իրավականության և միջազգային նորմերի պահպանման հետ։

Սակայն կողմերի մոտեցումների այս խորքային անհամաչափությունը ստեղծում է կառուցվածքային խնդիր։ Երբ բանակցային գործընթացի մի կողմը գործում է իրավական կարգավորման տրամաբանությամբ, իսկ մյուսը բացահայտ մերժում է այդ համակարգի գոյությունը, արդյունքը չի կարող լինել ինստիտուցիոնալ և կայուն խաղաղություն։

Այս պայմաններում խաղաղության օրակարգը վերածվում է մի մոդելի, որի շրջանակում պայմանները մշտապես ենթակա են վերանայման՝ հօգուտ առավել ուժեղ կողմի։

Այդպիսի համակարգում յուրաքանչյուր զիջում չի փակվում որպես վերջնական լուծում, այլ ձևավորում է հաջորդ պահանջի նախադրյալ։ Արդյունքում Հայաստանը հայտնվում է պերմանենտ ճնշումների ռեժիմում, որտեղ սուվերենությունն աստիճանաբար դառնում է բանակցելի կատեգորիա, իսկ անվտանգությունը՝ հարաբերական և պայմանական։

Համաձայնեք, որ նման ստատուս-քվոն ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության մասին չէ:

Կայուն խաղաղության համար անհրաժեշտ է փոխադարձ վստահություն և միջազգային երաշխիքներ, որոնք կսահմանափակեն ուժի կիրառման հնարավորությունը: Առանց դրա ցանկացած համաձայնագիր կմնա փխրուն:

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ, պատմաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը կալանավայրից

Հաջորդ գրառումը

Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ, Մայր Աթոռ Ս․ Էջմիածին, ՈԻՂԻՂ 06.01.2026

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իսլամաբադը հերքում է, որ Պակիստանում իրանական ինքնաթիռներ կան

12/05/2026
Նորություններ

Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

ՔՊ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից. Գալուստ Նանյան

12/05/2026
Նորություններ

Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա Հայաստանի կյանքը կարճ է.Դավիթ Անանյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ, Մայր Աթոռ Ս․ Էջմիածին, ՈԻՂԻՂ 06.01.2026

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական