ՀՀ ԱԱԾ-ն փաստորեն հաստատեց՝ Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է, սահմանապահներ չկան, այն չի վերահսկվում և ո՛վ ուզենա և որտեղի՛ց ուզենա, կարող է այն հատել, այդ թվում՝ նաև միամտորեն, ու հայտնվել ադրբեջանցիների ձեռքում, որոնք, ինչպես կարելի է հասկանալ, ի տարբերություն հայերիս, շատ լավ վերահսկում են »սահմանը» և շատ արագ բռնում են մեր կողմից այն հատածներին…
Եթե 2020 թ-ից հետո ազերի ասկյարների կամ մեր մոլորյալների «սահմանը» հատելը կարելի էր բացատրել հետպատերազմյան «բարդակով» և Ալիև-Նիկոլ գծված սահմանի չկահավորմամբ և վատ վերահսկմամբ, ապա հիմա այդ նույն վիճակի գոյությունը խայտառակություն է… Պատկերացնու՞մ եք, ադրբեջանցիները դիվերսիոն խումբ ուղարկեն Հայաստան ինչ-որ գործողության համար…
Իսկ ես չեմ հավատում ԱԱԾ-ի հաղորդագրությանը և շարունակում եմ այն կարծիքին մնալ, որ Կուրբան Բայրամ տոնի կապակցությամբ հենց Բաքուն է առևանգել երկու երեխաներին ու ՊԱՐՏԱԴՐԵԼ է Նիկոլին ևս մեկ անգամ ստորացնել Հայաստանն ու հայությանը՝ շնորհավորելով Ադրբեջանի և ադրբեջանցիների Կուրբա Բայրամը, որից անմիջապես հետո տղաներն ազատ արձակվեցին…
Չզարմանաք, որ նոյեմբերի 9-ի նախօրեին Ադրբեջանը դիվերսիոն գործողություն կազմակերպի Հայաստանում, մի քանի տասնյակ գերիներ վերցնի կամ ինչ-որ գյուղ գրավի ու պարտադրի Երևանին շնորհավորել Ալիևին՝ «2020 թ-ին ահաբեկչական Հայաստանին հաղթելու կապակցությամբ»…
Քաղաքագետ Գագիկ Համբարյան