Ադրբեջանի ռազմական գործողությունը Ղարաբաղում ուղղված է «Հայաստանին խաղաղության պարտադրելուն», հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքերով, «շարունակվող հակահարձակումը պետք է Հայաստանին ստիպի կառուցողականություն ցուցաբերել հակամարտության կարգավորման բանակցություններում»:
«Հայաստանը վարում է բանակցությունները խափանելու կանխամտածված քաղաքականություն, և Երևանի նոր ռազմական սադրանքը այս քաղաքականության մեկ այլ դրսևորում է», մեջբերում է նրան Ինտերֆաքս-ը: