Ադրբեջանցիները Քարին Տակում տներ են ոչնչացնում(տեսանյութ)

197

Ադրբեջանի կողմից զավթած տարածքներում ադրբեջանցիները առանձնակի վայրագություններ են ցուցաբերում հայկական այն հուշարձանների /խաչքարեր, կոթողներ/ նկատմամբ, որոնք նվիրված են արցախյան ազատամարտին: Մասնավորապես՝ Քարին Տակում պղծել են պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանը, բայց վայրագությունները շարունակվում են։

Բարբարոսությունը փաստող՝ համացանցում հայտնված նոր տեսագրությունների համաձայն՝ ադրբեջանցիների թիրախում են հայտնվել նաեւ երբեմնի բնակելի տները։

Հրապարակված տեսանյութում ադրբեջանցիները բեռնատար մեքենայի կցորդիչը միտումնավոր բլրից գլորել են ձորում գտնվող տան ուղղությամբ։