Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլ Գեղարքունիքի ուղղությամբ շարունակում են առաջանալ. համայնքապետ. «Փաստինֆո»

17/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հակառակորդն այս օրերին ոչ թե նահանջել է, այլ շարունակում է առաջանալ ու դիրքեր դնել։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել է Գեղարքունիքի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Երեկ ոչ մի քայլ էլ հետ չեն գնացել, մի բան էլ առաջ են եկել»,- ասել է նա` նշելով ադրբեջանական կողմը, որ գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում՝ առաջացել է եւս մի քանի հարյուր մետրով։

«Այսօրվա դրությամբ որոշ չափի նորից առաջ են եկել՝ 200-300 մետր, բայց դե երեւույթը էն է, որ իրենք կարողանում են՝ առաջ են գալիս։ Հիմա դա շատ վատ է ու լարվածությունն էլ ավելի է ուժեղանում դրանով։ Չգիտեմ՝ ինչ հետեւանքների կհանգեցնի»,- ասել է համայնքի ղեկավարը։

Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ թշնամին մտել է ՀՀ տարածք, կիլոմետրերով խախտել սահմանը։ Վեցերորդ օրն է արդեն, ինչ թշնամու զորքը ներխուժել է ՀՀ տարածք եւ բանակցությունների արդյունքում լքելու փոխարեն շարունակում է առաջանալ։

Երեկ ՀՀ ՊՆ ոչ պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել տեղեկատվություն, թե բանակցությունները բարեհաջող են ավարտվել եւ ադրբեջանական զորքը պետք է հետ գնա, բայց Ավետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է. «Եվ երեկ, եւ այսօր նորից առաջխաղացում են ունեցել։ Վրաններ ունեն, դիրքեր։ Եկել են տեղակայվել են ամուր ձեւի։ Իսկ երկու օրվա առաջխաղացումը մեծ չափի չի, ընդամենը 200 մետրի մասին է խոսքը։ Իրենց քանակը շատ անգամ գերազանցում է մերոնցից»։

Կութից թշնամին մոտավորապես 4-5 կմ հեռավորության վրա է։ Ավետյանը տեղեկացրեց, որ տարածքում հայկական զորքը եւս կանգնած է, զորքի մեջ խուճապ չկա, պատրաստ են ամեն ձեւով կռիվ տալ, պատրաստ են նաեւ գյուղի բնակիչները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քայլիստ ապուշի զառանցանքները. Գագիկ Համբարյան(տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Մենք մերժել ենք անցյալը, մենք կորցրել ենք ներկան, բայց ամենավատն այն է, որ մեզնից խլում են ապագան․ Միքայել Մինասյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ցավալի կլինի տեսնել մի հոգևորականի, ում առաջ խոնարհվել եմ և ում աջն եմ համբուրել՝ հայտնված խռովության ու դավաճանության մեջ և խայտառակության եզրին. բաց նամակ

02/02/2026
Միջազգային

Արաղչին զգուշացնում է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է ծավալվել երկրի սահմաններից դուրս

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Մենք մերժել ենք անցյալը, մենք կորցրել ենք ներկան, բայց ամենավատն այն է, որ մեզնից խլում են ապագան․ Միքայել Մինասյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական