Բախտիյար Նաջաֆովն ընտրվել է Կովկասի մահմեդականների վարչակազմի կազիների խորհրդի «Իրևան կազիի» պաշտոնում. հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։
«Իրևանի կազիաթի գործունեության վերսկսման կապակցությամբ օրենքներում համապատասխան փոփոխություններ կառաջադրվեն։ Հարցը կքննարկվի հասարակական կազմակերպությունների և կրոնական կառույցների հարցերով խորհրդարանական հանձնաժողովում։ Այս փաստաթղթերը կներկայացվեն միջազգային հանրության ուշադրությանը»,-կազիների խորհրդի նիստում ասել է Ադրբեջանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան։
«Իրևանի կազի» ընտրելով՝ Ադրբեջանն անթաքույց հայտոնւմ է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները։
Կարդացեք նաև՝ «Ուչմիաձինը» պատմական Ադրբեջանի հող է. Հայ եկեղեցին մեծ սպառնալիք է տարածաշրջանի բոլոր հարևան երկրների համար. Փաշազադե





