Բաքվում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է ադրբեջանական պետական AZTV հեռուստաալիքի «Həftə» («Շաբաթ») հաղորդաշարի հեղինակին, որը կրկին մեղադրել է ԱՄՆ-ին հակաադրբեջանական քաղաքականության մեջ՝ օգտագործելով ոչ դիվանագիտական արտահայտություններ։
«Վերջին ժամանակներս շատ են դպրոցական մակարդակի հայհոյանքները՝ ուղղված ամերիկյան հորինված սարսափ պատմությունների դեմ: Այս ամսվա գլխավոր հիթերը AZTV-ի «Həftə» հաղորդաշարի կողմից՝ «açıq shantaj» (բաց շանտաժ) և «namərdlik» (անազնվություն) արտահայտությունների տեսքով են։ Լավ փորձ է, սակայն դա ուշադրությունը չի շեղի այն փաստից, որ ավելի քան 300 քաղբանտարկյալներ Ադրբեջանում բանտարկված են ոչ համոզիչ մեղադրանքներով»,- մասնավորապես, ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։