Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին։ Այս մասին ահազանգում է «Caucasus Heritage Watch»-ը:


«Քանի որ համաշխարհային առաջնորդները Բաքվում հավաքվում են COP29 գագաթնաժողովին՝ ապագայի համար որոշումներ առաջ մղելու համար, նրանք նաև պետք է Ադրբեջանին կոչ անեն պաշտպանել անցյալը, մասնավորապես՝ իրենց տներից վտարված արցախահայերի մշակութային ժառանգությունը»,-նշում է աղբյուրը: