Լաչինի միջանցքի շրջափակման հարցի ընդգրկումը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում ձախողելու՝ ադրբեջանական պատվիրակության փորձերը ձախողվեցին։
Ձայների ճնշող մեծամասնությամբ ԵԽԽՎ-ն հարցը ներառել է ընթացիկ նստաշրջանի օրակարգում։ Այս հինգշաբթի տեղի կունենան հրատապ թեմայով քննարկումներ։