«Մոսկվան բանակցություններ է վարում Թեհրանի և Բաքվի հետ առկա ենթակառուցվածքների կիրառմամբ Ադրբեջանի տարածքով 300 ՄՎտ էլեկտրաէներգիա Հայաստան, իսկ հետագայում Իրան արտահանելու հնարավորության շուրջ։
Ռուսական կողմն այս պահին պարզապետ դիտարկում է Ադրբեջանի տարածքով ՀՀ, այնուհետև Իրան, իսկ հետագայում, հնարավոր է՝ նաև այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը»,-ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը։
Նախարարը նշել է, որ բոլոր կողմերը հետաքրքրված են այս ծրագրով։