Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանից եկող կապարի հավելումով անորակ բենզինը վնաս է հատկապես ուղեղին և նյարդային համակարգին. Հակոբ Ագանյան

11/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը Ադրբեջանից գնում է «պրեմիում» բենզին, այն դեպքում, երբ Ադրբեջանը իրական պրեմիում դասի վառելիք չի արտադրում։

Այդ դեպքում ինչպե՞ս է բարձրացվում օկտանային թիվը։

Ի՞սկ դուք գիտեիք,որ մեթոդներից մեկը կապարի օկտագործումն է։

Oկտանը բարձրացնելու ամենահին և ամենաէժան եղանակներից մեկը կապարի հավելումն է՝ տետրաէթիլ կապար (C₈H₂₀Pb)։

Այս նյութը գրեթե ամբողջ աշխարհում վաղուց արգելված կամ մերժված է՝ մարդու առողջության վրա ունեցած ծանր և անդառնալի հետևանքների պատճառով։

Եթե օկտանը բարձրացվում է նման եղանակով, դա որակյալ վառելիք չէ։

Դա երկարաժամկետ վնաս է հատկապես ուղեղի և նյարդային համակարգի համար։

Սա քաղաքականություն չէ։ Սա քիմիա է։ Իսկ քիմիան չի ներում։

Հակոբ Ագանյան

P.S. Երբ կապար պարունակող բենզինը այրվում է, վտանգը չի մնում շարժիչի ներսում։ Այրման ընթացքում կապարը վերածվում է անտեսանելի, մանր մասնիկների և դուրս է գալիս օդ։ Այդ մասնիկները հեշտությամբ տարածվում են օդի մեջ և, մտնելով օրգանիզմ, այլևս չեն հեռանում։ Կապարը կուտակվում է արյան մեջ, օրգաններում, ոսկորներում և ուղեղում՝ ժամանակի ընթացքում խորացնելով վնասը։

Կապարը ծանր հարված է հասցնում վերարտադրողական համակարգին։ Այն խախտում է հորմոնների բնական հավասարակշռությունը և վնասում է վերարտադրողական բջիջները։ Մեծահասակների մոտ դա կարող է նվազեցնել կամ ամբողջությամբ կանգնեցնել պտղաբերությունը։ Հղիության ընթացքում կապարը անմիջապես փոխանցվում է պտղին՝ մեծացնելով վիժումների, ծննդաբերական արատների և կյանքի ընթացքում անդառնալի զարգացման խանգարումների վտանգը։

Ուղեղը և նյարդային համակարգը հատկապես խոցելի են։ Երեխաների մոտ նույնիսկ փոքր քանակի կապարը կարող է պատճառ դառնալ մտավոր կարողությունների կորստի, ուսման դժվարությունների և վարքային խնդիրների, որոնք մնում են ողջ կյանքի ընթացքում։ Մեծահասակների մոտ կապարի ազդեցությունը կապված է հիշողության վատացման, տրամադրության խանգարումների, դողերի և նյարդային համակարգի վնասման հետ։

Կապարը վնասում է նաև երիկամներին, սրտին և իմունային համակարգին։ Երկարատև ազդեցությունը մեծացնում է երիկամային հիվանդությունների, բարձր ճնշման, սրտի հիվանդությունների, ինսուլտի, արյան պակասի և հորմոնալ խանգարումների վտանգը։ Կապարի համար անվտանգ քանակ գոյություն չունի։ Դրա ազդեցությունը լուռ է, կուտակվող և հաճախ անդառնալի, ինչի պատճառով աշխարհում տասնամյակներ առաջ հրաժարվեցին կապարով բենզինից։

P.P.S. Հստակ պարզաբանում և հեղինակային դիրքորոշում

Իմ կողմից հրապարակված նյութը հարցադրումների և գիտական տրամաբանության վրա հիմնված վերլուծություն է։ Այն չի ներկայացվում որպես վերջնական փաստ կամ պնդում։ Տեքստում հատուկ օգտագործվել են հարցականներ, քանի որ խոսքը գնում է քննարկման ենթակա գիտական հարցերի մասին, ոչ թե հաստատված եզրակացությունների։

Թույլատրելի չէ փոխել տեքստի բառերը, հեռացնել կամ փոխարինել հարցական նշանները, կամ նյութը ներկայացնել այնպես, կարծես ես 100% վստահ պնդում եմ որևէ գործընթացի իրականացման մասին։ Նման փոփոխությունները խեղաթյուրում են բովանդակության իմաստը և իմ՝ որպես հեղինակի իրական դիրքորոշումը։

Եթե նյութը վերատպվում, տարածվում կամ մեջբերվում է այլ հարթակներում, այն պետք է ներկայացվի ճիշտ նույն ձևակերպմամբ, առանց խմբագրման, բառերի փոփոխման կամ ենթատեքստի աղավաղման։ Ցանկացած վերաշարադրանք կամ մեկնաբանություն պետք է հստակ նշվի որպես երրորդ կողմի կարծիք, այլ ոչ իմ խոսք։

Այս գրառման նպատակը քաղաքական չէ։

Այն վերաբերում է քիմիային և գիտական մտածողությանը։

Տրված հարցերը դիտավորյալ են և մնում են հարցեր՝ մինչև ստացվեն հստակ, ստուգելի պատասխաններ։

Ես կողմ եմ ՀՀ ապաշրջափակմանը և ազատ առևտրային հարաբերություններին, սակայն կան հարցեր որոնք պետք է հստակեցնել և սա այդ հարցերից մեկն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. «Որդիների կանչ»

Հաջորդ գրառումը

Թրամփը լրջորեն դիտարկում է Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը պատրաստվում է պլան Բ-ի՝ արգելելու մեկ կամ մի քանի ուժերի մասնակցությունն ընտրություններին. քաղաքագետ

04/06/2026
Նորություններ

Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Սիվիլնեթ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ես երաշխավորում եմ, որ պատերազմ չի լինի. Ռոբերտ Քոչարյան

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026
Հաջորդ գրառումը

Թրամփը լրջորեն դիտարկում է Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը. քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական