Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանիները ռուս խաղաղապահներին ծափերով են ճանապարհել

17/04/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուս խաղաղապահները սկսել են լքել Լեռնային Ղարաբաղը. տեղեկությունը հաստատել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այո, դա ճիշտ է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ այս մասին հաղորդումներ էին տարածել հայկական և ադրբեջանական լրատվամիջոցները. գրել է Lenta.ru-ն։

Ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումը կայացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին չի մեկնաբանել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման հետ կապված իրավիճակը և խորհուրդ է տվել այդ մասին կապ հաստատել պաշտպանության նախարարության հետ։

Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, Մոսկվան խաղաղապահների հետ կապված բոլոր հարցերը քննարկում է միայն Բաքվի հետ։

Տեսեք, թե ինչ է գրել Lenta.ru-ն։

Azg.am-ը բառացիորեն մեջբերում է հոդվածի այդ հատվածը։ Ուշադրություն դարձրեք, որ բավական չէ, որ ռուսները հայկական Քարվաճառն անվանում են ադրբեջանական Քելբաջար, հայկական Դադիվանքն էլ անվանում են աղվանական Խուդավանգ։

«Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ խաղաղապահների առաջին անձնակազմն ու զինտեխնիկան օրեր առաջ լքել է Քելբաջարի շրջանում գտնվող աղվանական  Խուդավանգ տաճարի տարածքը։ Այժմ վանքը հսկում է ադրբեջանական ոստիկանությունը։ Կադրեր են տարածվել նաև այն մասին, թե ինչպես է ռուսական տեխնիկայի շարասյունը անցնում Ադրբեջանի Ղարաբաղին հարակից շրջաններով»։

Այնուհետև ռուսական լրատվամիջոցը գրում է, որ ռուս խաղաղապահները տեղակայվել են Ղարաբաղի տարածքում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրի համաձայն։ Խաղաղապահ զորախումբը տեղակայված էր շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով՝ բաղկացած 1960 զինվորականից, 90 զրահամեքենայից, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայից և պետք է այնտեղ մնար հինգ տարի՝ մինչև 2025 թվականը։

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են ադրբեջանցիները ծափերով ճանապարհում ռուս խաղաղապահներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուս խաղաղապահները դուրս կբերվեն Արցախից

Հաջորդ գրառումը

Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական