Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը մտավախություն է հայտնել, որ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը և դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը։
Այս մասին Մարուքյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում վերլուծելով վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության գրեթե ամենօրյա կեղծ հայտարարությունները հայկական ուժերի կղմից շփման գծի տարբեր ուղղություններով, իբր, կրակոցներ արձակելու մասին։
Միջազգային թիրախավորված արձագանքն, ըստ Մարուքյանի, կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը։