Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին.այս վերնագրով հրապարակում է արել ադրբեջանական APA-ն՝ «խունտա» ասելով՝ նկատի ունենալով բռնազավթած Արցախի Հանրապետության ապօրինաբար գերեվարված ղեկավարներին։
Ռազմագերիների վերադարձի հարցում Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին և անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին. կարդում ենք հրապարակման մեջ, որը արել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսության» ֆորումում ելույթ ունեցած Նիկոլ Փաշինյանին։
«Ադրբեջանը, հավատարիմ մնալով մարդասիրության սկզբունքին, Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին։ Սակայն այն փաստը, որ Ադրբեջանի վերադարձնելուց հետո ռազմագերիները ենթարկվել են զանգվածային ձերբակալությունների և հալածանքների հայկական պետության կողմից, զարմանալի է այս պետության «հոգատարությունը» իր քաղաքացիների նկատմամբ»,- ասված է Բաքվի ԱԳՆ հայտարարության մեջ։