Ադրբեջանը Հայաստանի դեմ մշտական արբիտրաժային դատարան (Հաագա) ներկայացրել է հիմնական հայցադիմում Հայաստանի կողմից էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի սուվերեն իրավունքների խախտումների վերաբերյալ։
«Ադրբեջանը շարունակելու է փոխհատուցում պահանջել Հայաստանի կողմից էներգառեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների խախտման, այդ թվում՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում Հայաստանի կողմից էներգիայի վերականգնվող աղբյուրներին ապօրինի շահագործման և վնաս հասցնելու համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։