Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մահացել է Օրհան Նովրուզալիզադեն։
Նշենք, որ այդ երկրի ԱԳՆ-ն կեսօրին հայտնել էր մեկ վիրավորի մասին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը նոր սադրանքի է դիմել, կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրետանային միջոցներ և ականանետեր։
Հայկական կողմը հայտնել է 4 վիրավորի մասին։