Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հստակ պատասխան չտվեց լրագրողներին՝ արդյոք ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու կատարած այցի ժամանակ քննարկվել է հայ գերիների վերադարձի հարցը, որևէ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է։
«ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին Ազգային անվտանգության ծառայությունը կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ ԱԱԾ-ն անհրաժեշտության դեպքում ամբողջ ինֆորմացիան կտրամադրի»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ նաև առաջիկայում ինքը այցելի Բաքու, ինչին ի պատասխան Արմեն Գրիգորյանը նկատեց․
«Այդպիսի որևէ քննարկում չկա»։ Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցել է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»: