Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Дождь»-ի գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրում, որ ուղիղ եթերում ադրբեջանցին մեղադրել է հայերին

23/03/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կրոկուս Սիթի Հոլի ահաբեկչությունից շատ չանցած՝ երեկ երեկոյան, ռուսական ընդդիմադիր «Дождь» հեռուստաընկերությունը արտակարգ  եթերում հրավիրել էր «Կրոկուս Սիթի Հոլ»-ի աշխատակիցներից մեկին։

Նա  ուղիղ եթերում հայտարարեց, որ ահաբեկիչները, իբր խոսել են հայերեն ու հայերեն հայհոյանքներ հնչեցրել։

Այս հայտարարությունը խիստ ոգևորել էր ադրբեջանցիներին, որոնք սոցցանցերի տարբեր հարթակներում շտապել էին հայերին դարձնել ահաբեկիչ ու Կրոկուս Սիթի Հոլում կատարվածը բարդել հայերի վրա։ Նրանք այնքան էին ճոխացրել, որ հայտարարել էին, թե ահաբեկչության պահին Արցախի վերաբերյալ հայերեն արտահայտություն է հնչեցրել «այդ ահաբեկիչ հայը»։ Հետո հասել էին 20-րդ դար, երևակայություններին զոռ տվել, թե հայերն ահաբեկչության մեծ սիրահար են ու այդպիսի բազմաթիվ գործողություններ են իրականացրել։

Ավելի ուշ պարզվել էր, որ այդ աշխատակիցն ազգությամբ ադրբեջանցի է։ Այս եթերը մեծ իրարանցում էր առաջացրել սոցիալական ցանցերի հայկական սեգմենտում, իսկ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն իր բողոքի նոտան տարածել։

Այս իրարանցումը ստիպել է «Дождь»-ի խմբագրությանը հեռացնել ադրբեջանցու այդ պնդումն իրենց ուղիղ եթերից, իսկ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Տիխոն Ձյաձկոն ներողություն է խնդրել։

«Կցանկանայի մի կարևոր բան ասել «Дождь-ի երեկվա հատուկ եթերի համատեքստում։ Ձեզնից շատերը կարող էին երեկ եթերում լսել մի մարդու, ոը ներկայացել էր որպես «Կրոկուս»-ի ձայնային ռեժիսոր: Նա հայտարարել է, թե իբր լսել է, որ հարձակում գործած անձինք «խոսել ու հայհոյել են հայերեն», ինչպես նաև անապացույց հայտարարություն արել «հայկական հետքի» մասին: Մինչ եթեր մտնելը, նախնական հարցազրույցի ժամանակ, այդ մարդը նման բան չէր ասել»,- տելեգրամի իր ալիքում գրել է Ձյաձկոն։

Խմբագիրը նաև ասել է, որ երբ հնչել է մեղադրանքը, հաղորդավարը հայտարարել է, որ դա ապացուցված չէ, ինչից հետո նա հեռացվել է եթերից, իսկ հեռարձակման այդ հատվածը կտրվել է։

«Ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ «Дождь»-ի եթերում նման անապացույց մեղադրանքներ են հնչել»,- եզրափակել է Ձյաձկոն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տարբեր տվյալներով «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասնում է 133-150 է

Հաջորդ գրառումը

Ահաբեկչությունից տուժած 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ահաբեկչությունից տուժած 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական