Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցեղասպանությունը դադարեցնելու աղերսանքը «Homo Politicus»-ում մնում է «Ձայն բարբառոյ յանապատի»

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
13/02/2026
- 13 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
104
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բեռլինից Մուրիել Միրաք-Ուայսբախը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» ընթերցողներին տեղեկացնում է, որ հունվարի 23-ին եւ 24-ին համապատասխանաբար «Լեփսիուս Հաուսում» (Պոտսդամ) եւ «AKEBI քաղաքացիական հասարակության խմբավորման» գրասենյակում տեղի է ունեցել «Homo Politicus» (լատիներեն տարբերակը` «Քաղաքական փորձագետ կամ ակտիվիստ» բառերի) խորագրով ֆիլմի ցուցադրումը: Բացի հյուրընկալող կողմի ներկայացուցիչներից եւ համակարգողներից, ի դեմս Ուլրիխ Ռոզենոյի եւ Օնդերջան Մուտիի, ֆիլմարտադրիչ եւ  ռեժիսոր Հաջի Օրմանը եւ ցեղասպանագետ Թեսսա Հոֆմանը ներակյացրել են ֆիլմի պատմական հենքը եւ Երկրորդ աշխարհամարտից մինչ օրս ընդունված ցեղասպանության վերաբերյալ իրավական եւ ինստիտուցիոնալ նախաձեռնությունների սահմանումները:

Քսան րոպե տեւողությամբ ֆիլմը վերակենդանացնում է 1915-ի օգոստոսի 10-ին գերմանացի հոգեւորական եւ մարդասեր Յոհաննես Լեփսիուսի հանդիպումը Թուրքիայի Օսմանյան շրջանի ռազմական նախարար Էնվեր Փաշայի հետ:

Լեփսիուսը, որ 1890-ականների համիդյան ջարդերի ժամանակ մարդասիրական օգնություն էր տրամադրել տուժածներին, 1915-ին վերադարձել էր Կոնստանդնուպոլիս, որպեսզի կանգնեցնի ցեղասպանությունը: Նրան հաջողվել էր Էնվերի հետ անձամբ տեսակցելու իրավունք ձեռք բերել:

Ֆիլմում Լեփսիուսի դերը կատարում է, ըստ Միրաք-Ուայսբախի, Պիտեր Շտրոմբեքը, իսկ Էնվեր Փաշայի դերը` Մեհմետ Յըլմազը:

Էնվեր փաշան եւ Յոհաննես Լեփսիուսը «Homo Politicus»-ում:

Լեփսիուսը խոսակցությունն սկսում է Էնվերին շոյող խոսքերով, բայց երբ ակնարկում է տարագրությունների վերաբերյալ ականատեսների վկայությունների մասին, Էնվերը կտրականապես ժխտում է պնդելով, որ իր հյուրը ապատեղեկացված է: Հոգեւորականը հանդգնում է խիզախորեն պահանջել եւ առաջարկել, որ գործի դնելով իր հեղինակությունը, դադարեցվեն կոտորածները: Էնվերը մնում է անդրդվելի: Վերջում իբր ընդառաջելով խոստանում է հայերի բեռը մի փոքր թեթեւացնել, եթե Լեփսիուսն իր հերթին իրեն հանձնի նրանց ապահովագրության վկայականների վերաբերյալ տեղեկատվություն, ինչը «պարսավանքի արժանի խնդրանք» է համարում մարդասեր-հոգեւորականը: Այստեղից երկխոսությունը ընթանում է սկզբունքային արժեքների բախման ուղղությամբ: Լեփսիուսը խոսում է միջազգային իրավունքի, արդարության, խղճահարության եւ մարդկայնության մասին, Էնվերը ցինիկաբար կրկնում է, որ «հայերը դավաճանել են մեզ, ուստի պետք է պատժվեն»: Ի վերջո, Լեփսիուսը հարկադրված եզրակացնում է, որ կառավարության վրա ազդեցություն գործելու փորձերը անօգուտ են եւ միակ հնարավոր տարբերակը վավերագրելն է կատարվածը եւ հանրայնացնելը: Նա բազում հարցազրույցներ է իրականացնում դիվանագետների, ականատեսների եւ մարդասիրական աջակցություն ցուցաբերողների հետ, որոնք մանրամասն տեղեկություններ են հաղորդում կոտորածների եւ տեղահանումների վերաբերյալ: Այդ բոլորը Լեփսիուսը հետագայում ամփոփում է իր «Հայ ժողովրդի մահվան երթը: Տեղեկագիր Թուրքիայում հայ ժողովրդի ճակատագրի մասին` Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում» խորագրով գերմաներեն հատորում:

Բայց ռեժիսոր Օրմանը այդ հատորից չէ, որ տեղեկացել է հայ ժողովրդի ցեղասպանության մասին, այլ Ֆրանց Վերֆելի հանրահայտ «Մուսա լեռան քառասուն օրը» գրքից: Հետագայում Հոֆմանի հետ ծանոթանալով հարստացրել է գիտելիքները: Նրա հետ զրույցների ընթացքում վստահեցրել է, որ «Homo Politicus»-ը Թուրքիայում առաջին ֆիլմն է, որ ուղղակիորեն առնչվում է ցեղասպանության թեմայի հետ: «Հայերի մասին ուրիշ ֆիլմեր էլ նկարահանվել են, բայց այլ թեմաներով», նշել է նա, ավելացնելով, որ այդ բոլորը հնարավոր է եղել իրականացնել Օսման Կավալայի եւ նրա հիմնած «Անադոլու կուլտուր» մշակութային ասոցիացիայի շնորհիվ: Ֆիլմը ընտրված է եղել ցուցադրվելու Ստամբուլի կինոփառատոնում, բայց կառավարական շրջանակները չեն թույլատրել: Ֆիլմի ճակատագրի տհաճ պատմությունը ավարտվել է «կոշտ սկավառակի վրայից չմշակված տվյալների տարօրինակ անհետացումով»: Այլ երկրներում, ինչպես օրինակ` ԱՄՆ-ում, Կանադայում եւ եվրոպական մի քանի երկրներում H.P.-ն դրական արձագանքներով է ընդունվել եւ Ֆրանսիայում նույնիսկ դարձել է դոկտորական ատենախոսության թեմա:

Ներկայիս, Օրմանը, որ արդեն չորս տարի է, ինչ Շվեյցարիայում է ապաստանել, որպեսզի «կարողանա ազատ աշխատել», երկու նոր նախագծերի վրա է կենտրոնացրել իր ուշադրությունը: Առաջինը Սողոմոն Թեհլերյանի 1921 թվի բեռլինյան դատավարությունն է, իսկ երկրորդը` Յակոբ Կունցլերը, որին հաճախ Լեփսիուսի շվեյցարացի համազորն են համարում:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրից» համառոտ ներկայացրեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում՝ Հաջի Օրմանը եւ Թեսսա Հոֆմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

100-ամյա հայագետի մահը

Հաջորդ գրառումը

Սվետլանա Սահակյան. նա մարդկանց վերադարձնում է լույսը

Համանման Հոդվածներ

27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
27 Մարտի, 2026

Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

27/03/2026
27 Մարտի, 2026

Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

27/03/2026
27 Մարտի, 2026

Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն Իրանի դեմ երեք ճակատով գործողության է պատրաստվում». Ադրբեջանն էլ կմասնակցի՞

27/03/2026
Հաջորդ գրառումը

Սվետլանա Սահակյան. նա մարդկանց վերադարձնում է լույսը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական