Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ճակատագրի սեւ շունը»: Ընթերցումներ Մադրիդում եւ Բարսելոնայում

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
21/06/2024
- 21 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
57
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուշագրության բնագավառում Փեն/Ալբրանդ մրցանակի արժանացած անգլիագիր ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» հատորն իր առաջին հրատարակությունից 25 տարի անց շարունակում է մնալ արդիական եւ տասնյակ հազարավոր օրինակներով թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով: «Արմինյն Միրոր-Սփեքթեթյթր» շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ գերմաներեն, ֆրանսերեն, հոլանդերեն, հունարեն, թուրքերեն, հայերեն եւ այլ լեզուների թարգմանվելուց հետո, վերջերս թարգմանվել է նաեւ իսպաներենի: «El Perro Negro del Destino» հատորը լույս է ընծայել Մադրիդի Բերգ ինստիտուտի հրատարակչատունը: Այդ առթիվ Պուլիցերյան մրցանակի արժանացած հեղինակը ընթերցումների շրջագայության է հրավիրվել Մադրիդի եւ Բարսելոնայի իշխանությունների կողմից: Մայիսի 8-ին Բալաքյանը ելույթ է ունեցել Մադրիդի համալսարանում, իսկ մայիսի 10-ին քաղաքի կենտրոնական մսաում գտնվող հանրածանոթ «La Buena Vida-Cafe՛ del Libro» գրախանութում: Ապա Բարսելոնա մեկնելով հանդես է եկել տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

Մադրիդում նրան հյուրընկալել են գրքի հրատարակիչ Խոակին Գոնսալես Իբանեսը եւ թարգմանիչ պրոֆ. Ռոսա Բաուտիստա Կորդերոն, իսկ Բարսելոնայում՝ պրոֆ. Ռոսաննա Ալիխան, որ դասավանդում է համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, եւ համայնքային ժրաջան ղեկավար, իրավաբան Էմմա Հակոբյանը: Իսպանիայի առաջատար թերթերից «Էլ Պաիսում» Անդրեա Ագիլարը մայիսի 14-ին ընդարձակ հոդված է հրապարակել Բալաքյանի ստեղծագործությունների եւ 20-րդ դարի պատմության վրա Հայոց ցեղասպանության թողած ազդեցության մասին:

Ավելացնենք, որ ըստ «Միրոր-Սփեքթեյթրի», հաջորդ տարի «Ճակատագրի սեւ շունը» թամիլերենի է թարգմանվելու Հնդկաստանում:

Նաեւ հավելենք, որ ի նշան Իսպանիայի կառավարության հանդեպ երախտագիտության՝ մայիսի 19-ին, կիրակի օրը, Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի առաջ տեղի է ունեցել հայկական խաչքարի օծում եւ տեղադրում ձեռամբ Խաժակ արք. Պարսամյանի եւ կարդինալ Խոսե Կոբո Կանոյի, եւ ի ներկայության Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանի, Մադրիդի քաղաքապետի տեղակալի եւ այլ պաշտոնական անձանց:

Ներկայիս հայերի թիվը Իսպանիայում հասնում է մինչեւ 40 հազարի: Հայկական ծխական համայնքներ կան Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Ալիկանտեում, Առնեդոյում եւ Սեւիլում:

Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վանաձորում փոթորիկը հսկա ծառեր է արմատախիլ արել

Հաջորդ գրառումը

Լուսապայծառ այդ երեկոն

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Լոկառնոյի կինոփառատոնը բացվեց «Արտոյի երկիրը» ֆիլմով

07/08/2025
1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
Հաջորդ գրառումը

Լուսապայծառ այդ երեկոն

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական