Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հեռացող դեմքեր. բեմադրիչ Ռուբեն Մարուխյան

ԱԶԳ
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
64
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

…1960-ական թվականները կարեւորագույն էջերից  էին հայ մշակույթի պատմության համար: Ազգային զարթոնքի ժամանակաշրջան էր, եւ հայ ժողովուրդը  թեւակոխել էր պատմության ու ազգային ժառանգության  վերաարժեւորման փուլ,  եւ հայ արվեստագետները  բոլոր ասպարեզներում  ստեղծում էին  անցյալի փառավոր էջերը եւ հերոսների կերպարները վերածնող գործեր: Եվ այս ժամանակաշրջանում մշակույթի ասպարեզ եկավ նաեւ Ռուբեն Մարուխյանը, որն անմնացորդ նվիրվեց ազգային մշակույթին:

Ռուբեն Մարուխյանը առանձնահատուկ դեր է կատարել արվեստի բոլոր այն ասպարեզներում, որտեղ գործում է՝ ռեժիսուրա, գրականություն, մինչեւ անգամ մանկա-պատանեկան թատրոն: Երեւանի Թատրոնի եւ Կինոյի պետական ինստիտուտում երկար տարիներ ի վեր կրթում էր սերունդներ, սովորեցնում , թե ինչպես լինել ազգային մշակույթից ու պատմությունից սնվող արվեստագետ, քանի որ դա էր համարում ազգերի հարատեւության բանաձեւերից մեկը…

 Իր ստեղծագործակական կյանքի սկիզբը հանդիսացել էր Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացներն ավարտելը: Հետո աշխատել էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող: 1960-1970 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մանկական եւ երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, ստեղծել  տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ: Աշխատել է նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Երեւան» կինոմիավորումում, Երեւանի պետական տիկնիկային թատրոնում՝ որպես բեմադրող ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր էր, 1974 թվականից դասավանդել էր  հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա: Նրա   պիեսները բեմադրվել են Հայաստանի պետական թատրոններում, Ռադիոթատրոնում եւ Հեռուստաթատրոնում, արտերկրում: Հեղինակ է չորս տասնյակից ավելի բեմադրությունների:

Մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով: Հեղինակ է ավելի քան 25 գրքի: Նրա ստեղծագործությունները թարգմանվել ու տպագրվել են ռուսերեն, անգլերեն,  ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, գերմաներեն:

1978 թվականից Ռուբեն Մարուխյանը հանդիսանում էր Հայաստանի գրողների միության, նաեւ Հայաստանի ժուռնալիստների եւ թատերական գործիչների միությունների անդամ: Արժանացել էր բազմաթիվ պարգեւների եւ կոչումների արվեստի եւ մշակույթի բնագավառում:

…Հունվարի 7-ին ՝ուշ երեկոյան, երբ համացանցում տարածվեց նրա մահվան գույժը, տարբեր սերունդների ներկայացուցիչներ  ամենից առաջ հիշել էին  նրա ստեղծագործությունները, որոնց հիման վրա մանկա-պատանեկան ներկայացումներ են բեմադրվել՝ «Չիկարելիի արկածները»,  «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Մկնիկը» …Նրա  բազմաթիվ պիեսները,  հեքիաթները, ժողովածուները, վիպակները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն եւ այլ լեզուներով:  2020-2021 թվականների տպագրվել է Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» ժողովածուի երկրորդ եւ չորրորդ հատորներում:

Ռուբեն Մարուխյան արվեստագետի անունը կապված է նաեւ հայ այնպիսի մի երեւույթի հետ, որպիսին Հեռուստաթատրոնն է, որտեղ նրա պիեսի հիման վրա ստեղծվել էին բազմաթիվ հեռուստաներկայացումներ: Եվ 1977-ին էլ վեր հառնեց Հայկ Բժշկյանցի (Գայ) էպիկական կերպարը: Բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանի հետ միասին Ռուբեն Մարուխյանը Հեռուստաթատրոնի  էկրանին  պարգեւեց «Հեղափոխության ասպետը» (Գայ) հեռուստաներկայացումը, որտեղ լեգենդար Երկաթե դիվզիայի հրամանատար Գայի առինքնող կերպարը մարմնավորել էր Լեւոն Թուխիկյանը, նրա հակառակորդ՝ սպիտակ գվարդիական Լունինի դերում հանդես էր եկել Վլադիմիր Մսրյանը:  Լունինի մոր կերպարում հանդես էր եկել Վարդուհի Վարդերեսյանը: Գայի համհարզին մարմնավորել էր Լեոնարդ Գեւորգյանը: Հայկ  Բժշկյանցի  ռուս  զինվորի դերում  հանդես էր եկել Ալեքսանդր (Ալո) Հովհաննիսյանը:  Իսկ ինքը ՝ Ռուբեն Մարուխյանը խաղացել էր կամավոր զինվորի դեր:

Ցավոք, այս հեռուստաներկայացումը դիտելու հնարավորություն չունենք, քանի որ չի պահպանվել ժամանակի տեխնիկական միջոցների սղության պատճառով, ինչպես եւ Հեռուստաթատրոնի շատ ուրիշ արժեքներ: Փոխարենը այժմ հանգուցյալ անվանի թատերագետ Վարսիկ Գրիգորյանն է խոսել Ռուբեն Մարուխյանի «Հեղափոխության ասպետը» (Գայ) հեռուստաներկայացման մասին, որն իր դրամատուրգիայով,  գեղագիտական դրսեւորումներով, գաղափարական արժեքով եւ ռեժիսորական լուծումներով եղել է Հեռուստաթատրոնի գանձարանում հայտնություն, նոր խոսք: Մինչ այդ նույն այս ստեղծագործությունը Հերբերտ Գասպարյանը բեմադրել էր նաեւ Հոկտեմբերյանի ժողովրդական թատրոնում: Եվ Ռուբեն Մարուխյանի ստեղծած էպիկական հերոսը՝ Հայկ Բժշկյանց-Գայը վերադարձավ ժողովրդի սիրտը, եւ մինչեւ հիմա հիշվում է թատերական աշխարհում:

Ռուբեն Մարուխյանն ապրում էր ազգային մշակույթի հանդեպ սիրով ու   մեր հոգեւոր մարտահրավերների տագնապներով: Անհանգիստ էր, որ այսօր բեմից ու էկրանից գրեթե հեռացել են իրական մշակութային արժեքները:

…Ռուբեն Մարուխյանը 90 տարեկան էր: Բայց նրա հոգին միշտ լի էր արարումներով, իր համար երջանկություն էր արվեստագետ լինելը, ազգի մշակույթին ծառայելը…

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վախթանգ Անանյանի կանաչ տիրույթում

Հաջորդ գրառումը

Հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամից դուրս բերելու հրամայականը

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամից դուրս բերելու հրամայականը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական