Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լույս է տեսել «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան» կապիտալ աշխատանքը

17/09/2020
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն» ՊՈԱԿ-ը լույս է ընծայել «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան» խորագիրը կրող կապիտալ աշխատանքը: «Հովհաննես Թումանյան. հանրագիտարանը», որի գլխավոր խմբագիրը «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանն է,  հայիրականությանմեջառաջինգրականհանրագիտարաննէ։ Այն նաեւ հոբելյանական է եւ նվիրված է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին։ Այս հանրագիտարանի հրատարակումը հնարավոր եղավ  Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի (հ. 1-10, 1988-99) ակադեմիական հրատարակության, «Հովհաննես Թումանյանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրության» (հ. 1-3…,  2010-19…) տպագրության (որոնք իրենց ծանոթագրություններում պարունակում են հսկայական փաստագրական նյութ) եւ ստեղծված հարուստ թումանյանագիտական գրականության շնորհիվ։

Թումանյանագիտությունը ձեւավորվել ու զարգանում է որպես գրականագիտության ինքնուրույն ոլորտ եւ թումանյանագետների մի քանի սերնդի դիտարկումներով ու մեկնաբանություններով շարունակաբար բացահայտվում են Թումանյանի աշխարհի առանձնահատկություններն ու կենսագրության նոր շերտեր։

Հանրագիտարանի պատրաստմանն էականորեն նպաստել է նաեւ Թումանյանի գիտական  կենսագրության եւ հասարակական գործունեության  մասին ստեղծված հսկայածավալ գրականությունը։

Հանրագիտարանը կազմված է ոչ այն սկզբունքներով, որոնցով սովորաբար կազմվում են համապարփակ (այբբենական) եւ թեմատիկ (ըստ խոշոր ենթաոլորտների ներսում ՝ այբբենական) հանրագիտարանները։

Հովհաննես Թումանյանի հսկայածավալ գրական ժառանգությունը, կյանքի ու մարդկային բազմաբնույթ ու բազմաբովանդակ հարաբերությունները ճիշտ չէր լինի ներկայացնել ընդունված կաղապարներով։ Ուստի, նախընտրելով թեմատիկ կառուցվածքը, նյութը հատորում ներկայացվել է առանձին բաժիններով՝ ոչ թե այբբենական, այլ ժամանակագրական կարգով։

Հանրագիտարանը կազմված է հետեւյալ խոշոր թեմատիկ բաժիններից ( խորագրերից)՝

  1. Թումանյանի նախնիները հայրական օջախը ընտանիքը, 2. Սերձավոր շրջապատը,3. Ուսումնառությունը, 4. Աշխատանքային գործունեությունը, 5. Գրական ժառանգությունը՝ բանատեղծություններ, բալլադներ, լեգենդներ, պոեմներ, քառյակներ, պատմվածքներ, հեքիաթներ, 6. Թումանյանի ստեղծագործությունների գրական առանձնահատկությունները, 7. Թումանյանի ազգային հասարակական գործունեությունը, 8. Թումանյանի գործունեությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, 9. Թումանյանը՝ ժողովուրդների բարեկամության ջատագով, 10. Թումանյանը խորհրդային իշխանության տարիներին, 11. Թումանյանը եւ հայ մշակույթը, 12. Գրական, կրթամշակութային ընկերություններ եւ այլ կազմակերպություններ, 13. Թումանյանի կյանքի դրաման, 14 Պարբերականներ, 15. Անձնանուններ։ Բոլոր խորագրերն ունեն բազմաթիվ ենթաբաժիններ, որտեղ ներկայացված են տվյալ ոլորտին վերաբերող նյութն ամբողջացնող հոդվածներ։

Հանրագիտարանում ներկայացված են բանաստեղծի ոչ թե ամբողջական գեղարվեստական ստեղծագործությունները (լավագույն դեպքում տրվում է պոեմների, բալլադների, պատմվածքների, հեքիաթների հակիրճ բովանդակությունը), այլ նշվում են տվյալ երկը գրելու հանգամանքները, առաջին տպագրության տեղն ու մամուլում առաջին արձագանքները, որոնք ամբողջացնում են բանաստեղծի անցած գրական ճանապարհը։

Մանրամասնորեն ներկայացված է Թումանյանի գործունեությունը հայ-թաթարական ընդհարումների ժամանակ եւ ԱՊՀ տարիներին, երբ բանաստեղծը ստիպված էր մեկնել նաեւ ռազմաճակատի առաջին գիծ, այնուհետեւ կազմակերպել հայ գաղթականների ու որբերի խնամքը Էջմիածնում։ Այս շրջանին է վերաբերում նաեւ պատերազմից հայ ժողովրդի կրած վնասները հաշվող Քննիչ հանձնաժո՚ղով կազմակերպելու եւ այդ աշխատանքը ղեկավարելու բանաստեղծի գործունեությունը։

Մշակութային եւ դաստիարակչական առումով շատ կարեւոր է գրքի Թումանյանը եւ հայ մշակույթը բաժինը, որտեղ ներկայացված են նրա բանաստղծությունների հիման վրա ստեղծված գործերը՝ օպերաներ, սիմֆոնիկ ստեղծագործություններ, երգեր, կինոնկարներ, մուլտֆիլմեր, կերպասրվեստի ու քանդակագործության նմուշներ եւ այլն։ Հատկապես կարեւորվել են «Անուշ» եւ «Ալմաստ» օպերաները, որոնք ըստ էության, հայ ազգային եւ դասական օպերաների հիմնասյուներն են։

Ծավալուն է նաեւ Անձնանուններ բաժինը, որտեղ ներկայացված են բոլոր նրանք, ովքեր հարաբերվել են Հովհաննես Թումանյանի հետ կամ ձեւավորել են այն միջավայրը, որտեղ ապրել եւ ստեղծագործել է բանաստեղծը։ Այս բաժնում տեղ են գտել նաեւ նրա բոլոր գրական նախորդները, որոնց Թումանյանն անդրադարձել է տարբեր առիթներով, բոլոր թումանյանագետները եւ այն գրականագետները,  գրողները,  թարգմանիչները, մշակութային գործիչները, որոնք նկատելի ավանդ ունեն բանաստեղի մասին ստղեծված գրականության ու արվեստի գործերում։

Այս ոչ սովորական կառուցվածքով հանրագիտարանից օգտվելը փոքրիշատե դյուրացնելու համար գրքի վերջում տրված են Թումանյանի գործերի, անձնանունների,տեղանունների, պարբերականների եւ այլ ցուցիչներ։ 

Աղբյուրը` Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բարոյական մինուս բեռով

Հաջորդ գրառումը

Արեգակի ակտիվության նոր շրջափուլ է սկսվել

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լույսի ելեւէջումներ կտավին  

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Նվարդ Հայթայանի «Չորս արեւը»

17/04/2026
17 Ապրիլի, 2026

22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026
Հաջորդ գրառումը

Արեգակի ակտիվության նոր շրջափուլ է սկսվել

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական