Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉ ԿԱՐԴԱԼ- ՌԱՖ ԲԱՐԱԹՅԱՆ

08/08/2022
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս ծանոթացա մի երիտասարդ պոետի հետ: Անկեղծ ասած՝ իր տողերին վաղուց էի ծանոթ, և մտերմության մի ուրիշ զգացողություն պատեց, երբ անձնապես էլ ճանաչեցի: Համացանց կոչված հեղեղատը անդադար այսուայն կողմ է շփում թեև տարբեր, բայց միապաղաղության պորտալարով միմյանց ագուցված թույլ, անկշիռ և սառը տողեր: Ռաֆի գիրը շողում է: Շողում է, ինչպես ներժ ու պղինձի մեջ ոսկին:
… Տարբեր են Ռաֆի բանաստեղծական մոտեցումները: Տարբեր են թեմաներն ու դրանց պոետիկ «շապիկներ»-ը: Երբեմն տաղաչափական դասական կառույց, երբեմն հաճելիորեն խճճող յամբ ու քորեյ, երբեմն վարպետորեն գրված վերլիբր, ստեպ-ստեպ էլ պատճառահետևանքային դադարով հյուսված փիլիսոփայական նուրբ պատառիկներ: Այս ամենն ամբողջանում է Ռաֆ Բարաթյանի ինքնատիպ տաղանդով և իրեն հատուկ մեղեդով: Անպատեհ է այժմ թափանցել գրականագիտական թունդ թավուտները. դրա ժամանակն անպայման գալու է:
Առանձնապես ուզում եմ անդրադառնալ «Մեղայածես» ժողովածուին, որն իսկապես բանաստեղծական թանձր մշուշ է: Կարդում ես, կլանվում, խորանում պատկերների, տեսարանների, պոետական սքանչելի կտավի մեջ: Գրքում նոր գույներով են ի հայտ գալիս հայրենիքը, սերը, մայրը, կյանքը, երազն ու բույրը: Այնտեղ տողերը զերծ են կեղծ պաճուճանքից, ավելորդ սեթևեթանքից և շինծու խրթնաբանությունից:
Մեր օրերում իսկական պոետի, գրողի հանդիպելը, իրոք որ անբասիր ուրախություն է: Խոսքերիս վկայումը՝ ստորև.

«Լուսաբացները՝ հաց մորս ձեռքին…

Մթնշաղներն են թխում ինձ այսօր,
Ո՞ր բառով երգի հասկը ինձ օրոր.
Լուսաբացները՝ հաց մորս ձեռքին:

Էլ որտե՞ղ ցանի ցորենն իր հոգին,
Դրախտապանն եմ՝ իմ մի բուռ հողով.
Լուսաբացները՝ հաց մորս ձեռքին,
Մթնշաղներն են թխում ինձ այսօր…»

(«Մեղայածես» գրքից)

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել

Հաջորդ գրառումը

Զուգադիպութի՞ւն Թէ Պայմանաւորուածութիւն

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Իրենց մարդն ունեն, թող տանեն ուրիշ տեղ խոթեն, ինչի՞ եք քանդում էս թատրոնը. Արմեն Սանթրոսյան

13/05/2025
Ազգային

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

13/05/2025
Ազգային

Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները առաջին անգամ ցուցադրվում են Գյումրիում

13/05/2025
Կինո-Թատրոն

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան» Կաննում կներկայանա իր տաղավարով

13/05/2025
Հաջորդ գրառումը

Զուգադիպութի՞ւն Թէ Պայմանաւորուածութիւն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025

Քանի դեռ ՀՀ իշխանությունը գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարների ձեռքում, Արցախը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին նոր հրամանագիրը  ընդամենը սիմվոլիկ...

ԿարդալDetails

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական