Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արփենիկ Նալբանդյան

30/06/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արփենիկ Արշակի Նալբանդյան (դեկտեմբերի 23, 1916, Թիֆլիս, Ռուսական կայսրություն – մայիսի 17, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1956)։
ՀՀ, ՌԴ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանի քույրն է, Էդուարդ Իսաբեկյանի կինը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանի մայրը։

Կենսագրություն

Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում։ 1919 թվականին ընտանիքը ստիպված տեղափոխվել է Լենինական, և մայրն աշխատանքի է անցնել տեղի Ամերիկյան մանկատանը: Չորս տարի անց Նալբանդյանները վերադարձել են Թիֆլիս: 1932 թվականին Արփենիկը մեկնել է Մոսկվա և ընդունվել տեղի Ճարտարապետական ինստիտուտի նախապատրաստական կուրս, սակայն նյութական սուղ պայմանների պատճառով ստիպված վերադարձել է Թիֆլիս: Հետագա երեք տարիներին ապագա նկարչուհին աշխատել է հաստոցաշինական գործարանում որպես գծագրող-ընդօրինակող, միաժամանակ՝ սովորել Թիֆլիսի գեղարվեստի պետական ակադեմիայի նախապատրաստական բաժնում: 1935 թվականին ընդունվել է գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժին: 1941 թվականին ավարտել է ակադեմիայի գեղանկարչության բաժինը: 1940 թվականի փետրվարի 19-ին Թբիլիսիում ամուսնացել է Էդոարդ Իսաբեկյանի հետ: 1941 թվականին տեղափոխվել է Երևան՝ մշտական բնակության:

1943 թվականից եղել է Հայաստանի խորհրդային կերպարվեստագետների միության անդամ: 1946 թվականից (հիմնադրման սկզբից) մինչև կյանքի վերջը դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1948 թվականին և 1952 թվականին ընտրվել է Քաղխորհրդի պատգամավոր։ 1957 թվականին հաստատվել է որպես դոցենտ, Մոսկվա[1]: 1941 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։

Արփենիկ Նալբանդյանը մահացել է 1964 թվականի մայիսի 17-ին Երևանում։

Ցուցահանդեսներ

«Կարմիր բանակի հերոսականությունը», Երևան, 1942
Հաշվետու ցուցահանդես, Նկարչի տուն, Երևան, 1943 (անհատական)
38 աշխատանքի ցուցահանդես, Նկարչի տուն, Երևան, 1948 (անհատական)
Նկարչի տուն, Երևան, 1967 (անհատական)
Դիմանկարի ցուցահանդես, Երևան, 1988
2001 թվականին (հետմահու) կազմակերպվել է անհատական ցուցահանդես ԵԳՊԱ Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում
2016 Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում
2019 Դեկտեմբերի 12. Արևելքը և հայ արվեստը, Հայաստանի ազգային պատկերասրահ

Ստեղծագործություններ

Դիպլոմային աշխատանքն է եղել «Թեյ հավաքողները», 1941, կտավ, յուղաներկ, 175×190:

Առաջին շրջանին պատկանող նկարների բնորոշ հատկանիշը շագանակագույն կոլորիտն է, որը գրեթե մեծ մասամբ կտավներում դառնում է գերիշխող: Այդ շրջանի գործերը, իրենց ամուր կառուցվածքով, գծանկարի խստությամբ, զուսպ կոլորիտով հմայիչ են ու ներգործուն, ինչպես` «Ինքնանկարը», «Նեգրուհի», «Նկարչուհի Լավինիայի դիմանկարը», «Մտորումների մեջ» և այլն նկարներ:

Երկրորդ և ստեղծագործորեն ավելի բեղուն շրջանին են պատկանում 1947-1960 թվականներին կատարած գործերը: Այդ ժամանակաշրջանում ավելի է լայնանում նկարչուհու ստեղծագործական հորիզոնը, նրա արվեստը դառնում է բազմաժանր և դրսևորվում է ավելի ակտիվ ստեղծագործական վերաբերմունք դեպի ընտրած թեման՝ «Հետաքրքրական գիրք», «Տատիկի հեքիաթը», «Կոլտնտեսուհին հանգստի ժամին», «Հետաքրքրասերները», «Իմ երեխաները», «Քաղհանողների» երկու տարբերակները, «Աղբյուրի մոտ», «Փշատ հավաքող աղջիկը», «Կաղամբի քաղհանը»:

Երրորդ շրջանը ընդգրկում է նկարչուհու կյանքի վերջին հինգ տարիները` 1960-1964 թվականները: Արփենիկ Նալբանդյանի համար սկսում է նոր, ավելի հասուն և ավելի բեղմնավոր մի շրջան: «Պատանիները», «Խնձորեսկի» երկու տարբերակները, «Խնձորեսկի երեխաները», «Գորիսեցի Օվսաննա մայրիկը», մի քանի դիմանկարներ և բնանկարային էտյուդներ, որոնք նա նկարել է մահվանից մի քանի ամիս առաջ:

Նկարչուհին աշխատել է թեմատիկ նկարի, դիմանկարի ու բնանկարի բնագավառում: Ստեղծագործական 25 տարիների ընթացքում վրձնել է շուրջ 300 կտավ (2 տասնյակից ավելի կոմպոզիցիոն աշխատանքներ, բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև նատյուրմորտներ, բնանկարներ և էտյուդներ):

Արփենիկ Նալբանդյանի գեղանկարչական գործերը (շուրջ 300) գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում (մոտ 45), Վրաստանի ազգային պատկերասրահում, Գյումրիի պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում։


Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում

Դիմանկարներ

«Ինքնանկար», 1942
«Աղջիկը», 1957
«Մերի Քոչարի դիմանկարը», 1960, ՀԱՊ
«Օվսաննա մայրիկը», 1962
«Հ. Հովհաննիսյան», 1963

Կենցաղային կտավներ

«Մտորումների մեջ», 1939
«Աղբյուրի մոտ», 1957
«Ոսկեվազցի պառավը», 1958

Բնանկարներ

«Ախթալա», 1943
«Աշնանային բնանկար», 1953
«Խնձորեսկ», 1962

Պարգևներ, կոչումներ

«Աշխատանքի առաջավոր» շքանշան, 1956
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1961

Ընտանիք

Եղբայրը՝ Դմիտրի Նալբանդյան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։
Ամուսինը՝ Էդուարդ Իսաբեկյան, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր։ Ամուսնացել են 1940 թվականին։
Որդիները՝ Մհեր Իսաբեկյան, գեղանկարիչ
Արամ Իսաբեկյան, գեղանկարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գելափը պնդում է, որ ՔՊ օգտին քվեարկել է բնակչության 35.8%-ը և իշխանությունը պետք է բացատրի, թե ինչպես է ստացել մնացած ձայները

Հաջորդ գրառումը

Հակոբ Դ Ջուղայեցի. Կենսագրություն

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Բալաքյանի նոր ժողովածուն` «Նյույորքյան եռերգություն»

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Անտոնի Չեքեմյան՝ գիտնականը, մարզիկը, թաիթահայը

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Հիշողության լուսավոր ուրվանկար

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Աշխեն Քեշիշյանը իրաքյան պարբերականում

17/10/2025
Հաջորդ գրառումը

Հակոբ Դ Ջուղայեցի. Կենսագրություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

«Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման գործելակերպը». Ռումանիոյ Հայոց թեմ

23/10/2025

Վրդովված սրտով ենք հետևում Հայրենի մեր երկրում իրադարձությունների անցանկալի, ամոթալի, բայց նաև կանխատեսելի զարգացումներին: Մեր Սուրբ Եկեղեցու դեմ նախաձեռնված արշավը...

ԿարդալDetails

7 անգամ մերժել ենք ինքնակամ շինության օրինականացման հայտը. Ավինյանը՝ 560 հազար դոլարի կաշառքի մեղադրանքի մասին

23/10/2025

Զախարովան անդրադարձել է Գյումրու ձերբակալություններին

23/10/2025

Խոշոր համալիր կոմպլեքսների շինթույլտվությունները տալիս ենք միայն ճարտարապետական խորհրդի հաստատմամբ. Ավինյան

23/10/2025

Նուբարաշենի աղբավայրի՝ դիտավորյալ հրդեհման գործով արդեն ներգրավված մարդիկ կան. քաղաքապետ

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական