Երեքշաբթի, Սեպտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջին անհատական ցուցահանդեսը՝ յոթանասունհինգ տարեկանում

ԱԶԳ
08/02/2024
- 8 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
103
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իմովսանն ծաղկունքով». այսպես էր Ռաիսա Հայրապետյանը խորագրել իր անդրանիկ անհատական ցուցահանդեսը, որ օրերս բացվեց «Փյունիկ» զարգացման կենտրոնում: «Իմովսանն», ասել է, թե՝ իմ կողմից, իմ կարողացածի չափով: Նաեւ՝ գոհաբանության ընծայաբերում, որ ուղղված է Արարչին, բնությանը, կյանքին: Թերեւս հենց այսպիսի բացատրություն պետք է տալ  Ռաիսա Հայրապետյանի՝ ծաղկանկար – նատյուրմորտներին: Դրանք ջրաներկ աշխատանքներ են, նաեւ հատկապես վերջին շրջանում վրձնած են ակրիլով, կամ գործածված է խառը տեխնիկա: Ինչ նյութով էլ աշխատի, իր տեսակը նույնն է, իր պատումը նույն նյութի շուրջն է: Ծաղկեփնջերի հատուկ ընտրությամբ եւ մեկը մյուսից տարբերվող դասավորությամբ մեղմության, կանացիության արտահայտություններ են, որ հաղորդում են ընդգծված հանդարտություն եւ խաղաղություն: Իսկ որոշ գործեր կխորագրեի նույն անվամբ՝ քնքշանք: Քնքշաթույր են ճերմակ թերթերի վրա ճերմակաթույր ծաղկաբույլերը (նկարչուհին ճերմակը հաղորդելու իր «հունարն» ունի), քնքշանքի մասին են  դաշտային հազարանուն ծաղիկներով նատյուրմորտները, նրանց մանրումեծ գլուխներով վերընթաց կամ խոնարհ հայացքները, որոնք նկարչուհին հիշողությամբ բերել է կենդանի բնության հետ իր վաղեմի զրույցներից, երբ դեռատի պարմանուհի էր եւ սիրում էր շրջել իր ծննդավայր Իջեւանի սիրուն դաշտ ու հովիտներում, երբ երիտասարդ էր, եւ նույն սիրահարվածությամբ ճամփորդությունից տուն էր բերում դաշտերից, քարքարուտներից, հայրենի երկրի գողտրիկ անկյուններից հավաքած վայրի ծաղկանց փնջերը: Եվ հիմա էլ, արդեն առաջացած տարիքում, պատրաստ է հանդարտ քայլով շրջելու դեպի իր ծննդավայր տանող ճանապարհի եզրերով, ապա խորանալով հարակից դաշտերում՝ ճաշակով փնջելու ծաղիկներ՝ իր հերթական գեղանկարի համար:

Տարիքն իր համար նշանակություն չունի, երբ ձեռքն է առնում վրձինը: Նույն ջանադրությամբ ու սիրով, մինչ գեղանկարչությանն անցնելը, հիսունից ավելի տարիներ ստեղծել է գեղարվեստական ձեռագործ աշխատանքներ՝ մեծակտավ գոբելեններ, ասեղնագործ ժանյակներ, մաքրամեի տարբեր հանգույցների տեխնիկայով գործեր, պաննոներից սկսած մինչեւ հելունագործ կարպետներ, հնարելով հայկականության իր սյուժեները, ասենք, ժանյակների զարդանախշերում հավելելով հայկական շուրջպարի ելած ասեղնագործ կերպարներ եւ այլն:

Մի քանի նմուշ այդ աշխատանքներից ցուցադրված էին իր գեղանկարների կողքին, իսկ քանի՜ հարյուրը հեղինակն ընծայել է ծանոթ-բարեկամներին, քանի՜- քանիսի օրինակներով դասեր է տվել իր սաներին: Երեւանի կիրառական արվեստների ուսումնարանի ասեղնագործության եւ ժանեկագործության բաժնում, ապա եւ Հայկական մանկավարժական համալսարանի նկարչա – գծագրական բաժնում ուսանելուց հետո քառասունհինգ տարի դասավանդել է գեղարվեստի ուսումնարանում՝ գեղանկարչությանն անցնելու բաղձանքները թողնելով հետագային: Միայն վաթսունվեց տարեկան հասակում ձեռքն է առել վրձինը՝ վերջին տասը տարիներին՝ մինչ օրս ստեղծելով շուրջ երեք հարյուր գեղանկար, որոնցից քառասունհինգը ներկայացված էին այդ ցուցադրությանը:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալլա Վաց. արեւելյան եւ չինական պարերի վարպետուհին

Հաջորդ գրառումը

Որթատունկը

Համանման Հոդվածներ

Մշակութային

Գրողի տարած ալգորիթմ, որ ես եմ. Աննա Մնացականյան

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
Հաջորդ գրառումը

Որթատունկը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թրամփը ՄԱԿ-ում համոզել է, որ ինքն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի

23/09/2025

Ես վերջ դրեցի յոթ անվերջ պատերազմներին. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի իր...

ԿարդալDetails

Կա՞ արդյոք որևէ հոգեբան կամ հոգեբույժ, որը կհամարձակվի փաստել, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ադեկվատ է, չի տառապում հոգեկան որևէ հիվանդությամբ

23/09/2025

Եվրոպան դժոխք է գնում, ժամանակն է դադարեցնել բաց սահմանների փորձը. Թրամփ

23/09/2025

Ես պաշտոնի համար նախկինների ու ներկաների հետ երբեք ճանապարհ չեմ գնա. կասեմ՝ առանձին կգնամ-չեմ գնա, թե որևիցե մեկին կպաշտպանեմ. Ղուկասյան

23/09/2025

Կեղծավորներ, գնացեք ձեզ մաքրեք, ձեր դարդը լացեք, թե Աստծուն ինչ պիտի պատասխանեք, հետո մնացած մարդկանց մասին մտածեք. Ղուկասյան

23/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական