Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անհատական ցուցահանդես «Թեքեյանում»

Քրիստինե Մելքոնյան
17/05/2024
- 17 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
43
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Երբ ինձ հարցնում են, թե ինչ ոճով եմ ստեղծագործում, պատասխանում եմ՝ ես փորձում եմ միայն մեկ ոճի կամ մեկ ձեւի ենթարկվել՝ լինել անկեղծ իմ արվեստի նկատմամբ».

Արա Հակոբյան

«Թեքեյան» կենտրոնում բացվել է գեղանկարիչ, արվեստագիտության դոկտոր Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են գեղանկարչի տարբեր տարիների լավագույն ստեղծագործություններից շուրջ 30 աշխատանք: Սա գեղանկարչի 6-րդ անհատական ցուցահանդեսն է: Արա Հակոբյանը խոստովանում է՝ հայրենիքում ցուցադրվելն ավելի պարտավորեցնող է, քան նրա սահմաններից դուրս:

Ցուցադրությանը ներկա էին ՀՀ նկարիչների միության անդամներ, դասախոսներ, ուսանողներ, արվեստասեր հանրություն:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը ցուցահանդեսի բացումը կարեւոր իրադարձություն համարեց:  

Վերջինս Արա Հակոբյանի ստեղծագործական ներշնչանքների ականատեսն ու վկան է եղել եւ նկատում է՝ գեղանկարիչը ստեղծագործելիս անսահման բերկրանք է ապրում, ինչն արտահայտվում է նաեւ նրա կտավներում. ամեն մեկին տրված չէ հաճույք ստանալ ստեղծագործելիս:

Ռուբեն Միրզախանյանի դիտարկմամբ՝ հայերը շնորհաշատ են գեղարվեստի ասպարեզում, սակայն տաղանդավոր դրսեւորումներից զատ, գեղանկարիչների մոտ հաճախ բացակայում են ինտելեկտն ու կրթությունը. «Վերջիններս գերակշռում են Արա Հակոբյանի մոտ: Եվ պատահական չէ, որ մեր երկրում արվեստագիտության 4 դոկտորներից մեկն էլ Արա Հակոբյանն է»:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորեց Արա Հակոբյանին եւ մաղթեց ստեղծագործական նոր վերելքներ: «Նա պարզ, մաքուր սիրտ ունեցող արվեստագետ է, արդար իր շփման մեջ եւ ազնիվ՝ մարդկային փոխհարաբերություններում: Այդ ամենն արտացոլված է նրա կտավներում, որոնցում կան պարզ, մարդկային դրվագներ եւ որոնք կարող է տեսնել, պատկերել միայն արվեստագետը»,-նշեց Սուրեն Սաֆարյանն ու վստահեցրեց՝ այսպիսի նկարչության կարիք բոլորս ունենք, քանի որ դրանում Արա Հակոբյանի էությունն է ներկայացված:

Արա Հակոբյանը ծնվել է մտավորականի ընտանիքում. հայրը՝ Հրավարդ Հակոբյանը, արվեստագիտության դոկտոր է եւ որդու ամենախիստ քննադատը:  Արա Հակոբյանի համար արվեստն ապրելակերպ է: Նա կարող է ոգեշնչվել կնոջից, հայրենի բնությունից, հոգեւոր թեմաներից, եւ որ կարեւորն է՝ արվեստասերներից. վերջիններս հատկապես ստեղծագործելու յուրատեսակ շունչ են տալիս իրեն:  

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների եւ արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ներկաներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի գնահատանքն ու օրհնությունը եւ հավաստիացրեց՝ այս քաոսային իրավիճակում արվեստն այն ապահով, խաղաղ, անվտանգ եւ իմաստուն հանգրվանն է, որ մեզ հաղորդ է դարձնում աստվածային շնորհի արտահայտություններին:

«Մեր օրերը կարծես նմանվում են ալեկոծված ծովի, եւ այդ ծովի մեջ արվեստն այն կարեւոր նավակներից է, որտեղ շտապում են բոլոր նրանք, ովքեր հայտնվել են ալեկոծության մեջ: Ուրախալի է, որ մերօրյա արվեստագետներն իրենց կտավներում տեղ են հատկացնում նաեւ հավատքին, հոգեւոր կյանքին: Դրանք ինձ փոխանցում են այն նույն ապրումները, որն ունենում եմ եկեղեցական ծեսի ժամանակ»,- նշեց Հայր Ասողիկն ու Արա Հակոբյանին մաղթեց ստեղծագործական անսպառ եռանդ, արդյունավորել այն շնորհը, լուսավոր ընթացքը, որ Աստված է բաշխել. ի վերջո, արվեստի ճանապարհով մարդը կերտվում է, իմաստնանում, այդ ճանապարհով է նաեւ, որ հաղորդ է դառնում աստվածային մշակույթին:

Արվեստաբանների կարծիքով՝ Արա Հակոբյանի աշխատանքներն առարկայական են, ռեալիստական՝  հեռու պարզունակությունից, իսկ ըստ արվեստասերների՝ գեղանկարչի արվեստը  ոչ մեկին ոչ մի բան չի պարտադրում, բացի բավականությունից եւ հաճույքից, ինչը որ գեղարվեստը կարող է տալ մարդուն:

Ցուցադրությունը բաց կլինի  մինչեւ մայիսի 19-ը` ժամը 16:00-ն:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ամեն մեկս կոչված ենք հայրենիքի մի կտոր պահելու». ազգային երաժշտական հյուսածոն «Տաղարան»-ից

Հաջորդ գրառումը

Արսեն Թորոսյան մերժվածը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Արսեն Թորոսյան մերժվածը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական