Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աղմկահարույց բացահայտումների հողմապտույտ. Գուրգեն Յանիկյան

20/06/2022
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրականագետ Կարո Վարդանյանը նոր գիրք է կազմել՝ նվիրված Հայաստանի Ազատագրական Հայ Գաղտնի բանակի հիմնադիր Գուրգեն Յանիկյանին։ «Բանտարկյալի ձայնը» նոր է լույս տեսել։ Կարո Վարդանյանն այդ առիթով նշել է.

Այս գրքի վրա երկար ու դժվար աշխատեցի, որպեսզի ընթերցվի արագ ու հափշտակությամբ: Համենայն դեպս տպարանի անձնակազմը տպագրելուն զուգահեռ արդեն կարդացել էր ու… կարկամել:

Ծերունի առյուծի բանտային հուշագրությունն է, որ գրել է տարբեր խստության ռեժիմների բանտերում՝ Սան Ֆրանցիսկո, Սան Լուիզ Օբիսպո, Չինո, և ավարտել 1979 թվականին, երբ արդեն 84 տարեկան էր: Շատ էր ուզում նույն 1979-ին էլ լույս ընծայել, բայց չէր կարողանալու, որովհետև հայկական մամուլը փակել էր իր էջերը բանտված հերոսի առաջ: Հայկական մամուլը մերժե՛լ էր ժամանակի ամենահզոր հային:

Առանցքում իր գործողության շարժառիթներն են, դատավարությանը նախորդած ու հաջորդած բուռն իրադարձությունները: Բայց նույքան ու ավելի հետաքրքիր են արկածներով լի իր փոթորկալից կյանքի այլևայլ դրվագները, որոնք սարսուռ կպատճառեն նույնիսկ ամենահավասարակշռված ընթերցողին: Սա աղմկահարույց բացահայտումների հողմապտույտ է: Որտե՛ղ ասես, որ չի եղել, ո՛ւմ հետ ասես, որ չի առնչվել: Բոլշևիկ ղեկավարներից մինչև արևելյան տեսակ-տեսակ շեյխեր ու թագավորներ: Չարենցից, Վիլյամ Սարոյանից, Ռուբեն Մամուլյանից մինչև Կարդինալ Աղաջանյան, Սեթ Մոմջյան ու Լևոն-Զավեն Սյուրմելյան: Պարսից Ռեզա Շահից, նրա որդի Մուհամմադ Ռեզայից մինչև Ֆրանց Վերֆել ու հոլիվուդյան աստղեր…

Ամեն էջում կա և՛ նահանջ ու հիասթափություն, և՛ հպարտություն, որ ճահճացող սփյուռքում այսպիսի հա՛յ էլ է եղել:

Գուրգեն Յանիկյանը Ամերիկա չգնաց միլիոններ կուտակելու: Նա Ամերիկա մտավ արդեն վաստակած միլիոններով և եղավ միակ միլիոնատեր հայը, ով իր կարողության մինչև վերջին ցենտը նպատակաուղղեց հայոց պահանջատիրությանը: Եվ երբ սպառված էր ամեն ինչ, մնաց միայն… տասներեք փամփուշտ: Յանիկյանն այդ փամփուշտներն արձակեց ոչ միայն թուրք դիվանագետների վրա, այլև բոլոր այն ուղղություններով, որտեղ կար հայի նահանջ, հայի թմբիր, հայի ուրացում ու դավաճանություն…

Այդ փամփուշտները դեռ սլանում են՝ իրենց ճանապարհին տարածելով Հայ Անհատի հայտարարած պատերազմի դասերը…

Հիշեցնենք, որ Կարո Վարդանյանը խմբագրել է Գուրգեն Յանիկյանին նվիրված «Հատուցման տասներեք ղողանջ» գիրքը, որը լույս է տեսել 2014 թվականին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը Բելառուսում է

Հաջորդ գրառումը

Երթ՝ դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանություն և ԱԱԾ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Զմյուռնիայի հրդեհի մասին՝ անգլերենով

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ինը համերգ՝ Վահագն Ստամբոլցյանի անվ. երգեհոնային երաժշտության III միջազգային փառատոնին

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

«Գորգերը՝ պատմության լուռ վկաներ». ցուցահանդես Գյումրիում

10/10/2025
Հաջորդ գրառումը

Երթ՝ դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանություն և ԱԱԾ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական