Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հովհաննես Թումանյանի զավակները. Արտավազդ Թումանյան

30/05/2021
- Ազգային, Մշակութային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկար տարիներ արդեն ընթերցողի սեղանին է «Թումանյանի զավակները. Արտավազդ Թումանյան. Նամականի» գրքի շնորհանդեսը /«Մուղնի» հրատարակչություն, խմբագրական կազմ` Սուսաննա Ադամյան, Անի Եղիազարյան/, որն ուրույն դեր ունի թումանյանագիտության տեսանկյունից.


Գրքում ներկայացվում է Թումանյանի որդու՝ Արտավազդ Թումանյանի փոխադարձ նամակագրությունը հոր, ընտանիքի մյուս անդամների և ժամանակակիցների հետ: Երիտասարդ մտավորականի նամակները ականատեսի վկայություններ են 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդին պատուհասած ողբերգական իրադարձությունների մասին: Այստեղ կարելի է գտնել նաև չափազանց հետաքրքիր ու սրտառուչ պատկերներ Թումանյան ընտանիքի կյանքից, ինչպես նաև ժամանակի հայ մշակութային անցուդարձից: Առանձին բաժնով առաջին անգամ ներկայացվում են Արտավազդի նամակները և բանաստեղծությունները՝ նվիրված անգլուհի, գթության քույր Էլիզաբեթ Արմսթրոնգին՝ որպես քնքուշ զգացմունքների և երախտագիտության առհավատչյա:

Արտավազդ Թումանյանը Հովհ. Թումանյանին

Իգատակ– Աբասթուման

5 օգոստոսի, 1910 թ.

«Սիրելի հայրիկ, նամակդ ստացա. շատ շնորհակալ եմ, և դարձյալ ճիշտ ես ասում: Տգետ նկարիչ կլինի, բայց նա առաջ չի գնա և նա իսկական նկարիչ չէ: Միմիայն մեծ հանճար Լեոնարդո դա Վինչին հիշեցնեմ քեզ – բավական է: Դա Վինչին մի տիտան է համայն գեղարվեստի մեջ: Բայց կան երեք մեծ սյուներ /գեղարվեստի/` Լեոնարդո դա Վինչի, Միքել-Անջելո և Ռաֆայել: Թեպետ Ռաֆայելը ավելի տաղանդավոր է, բայց Լեոնարդոն եզակի է – որովհետև… նա գիտնական է, նա նկարիչ է, նա քանդակագործ է, նա մեքենայագետ է, նա քիմիկոս է, նա անատոմ է և վերջապես նա մաթեմատիկոս է, որը շատ բացառություն է գեղարվեստագետների մեջ:

Ահա թե ինչու է Լեոնարդոն ավելի մեծ, ավելի հզոր ու եզակի է – միմիայն իր գիտությամբ: Բայց այժմ քեզ պատմեմ մի հոլանդացի տաղանդավոր նկարչի մասին. սա Յանո Ստենն է: Ֆրանց վան Մերիսի /հոլանդացի նկարիչ է/ ամենամտերիմ ընկերն էր Յանո Ստենը /1626-1679/: Սա ոչ թե միայն տաղանդավոր նկարիչ էր, այլև շատ ուրախ, քեֆ անող պանդոկապետ-թամադա: Սրա կենսագիրները ասում են, որ էս երկու ընկերները միասին նստում էին պանդոկում, ու հաշվել են, որ էս երկուսը ավելի էին խմում, քան բոլոր այցելուները մի օրում: Չկարծես, թե սա հայտնի չէ: Որովհետև Պետերբուրգի Էրմիտաժը հպարտանում է նրա մի քանի գործերով, որոնցից հայտնի է «Թափառականը»: Երևի ինքն է:

Սրանց թողնենք ու մի երկու խոսք ասեմ Ռեմբրանդտի մասին: Սա մի հասարակ ջրաղացպանի տղա էր: Թեպետ ներկայումս էլ համարվում է մեծ տաղանդ, բայց ավելի լավ գործեր կտար, եթե կրթություն ունենար: Եղիշեն նաև բոլորովին տգետ նկարիչ չէ, բայց սրանք իհարկե բացառություններից են: Այժմ խոսեմ Իգատակի և իմ դասերի, ավելի շատ վասմ <ու> հալիս մասին: Շատ է գեղեցիկ Իգատակը` մանավանդ առավոտը վաղ ու երեկոյան: Զարթնում ենք առավոտը վաղ` ժամը 6-7-ին ու լողանում ենք գետում` ջրվեժի տակ: Արևն ընկնում է պատշգամբին ու ծառերը դեղնացնում: Վշվշում է գետը առաջներս ու զանազան բաներ է ասում, որից ոչինչ չեմ հասկանում: Իսկ գետի ափին շարված են սգող ուռիները ու թափահարում են իրենց թուլացած ճղները: Տան առաջը կա մի մեծ ծառ, որը կարծես պատմում է Իգատակի անցյալը: Էս տեսակ տուն Լոռվա ծմակում դեռ ես չէի տեսել և չեմ տեսնի, իբրև բնական. երևի կզարմանաս, որ ասեմ, եղջերուներ են գալիս մտնում գոմը:

Առավոտը մարդիկ, երեխաներ, գոմեշներ, ձագեր, հորթեր, կովեր, եզնիք, ձիան, շներ, կատու, թռչուններ, թիթեռներ, ճանճեր ու մլակներ, մեկը մյուսին խառնված, շունը տիրոջը չի ճանաչում: Նանը գոմեշները կթում է, թեյ ենք խմում ու 81/2-ից սկսում ենք պարապել. մինչև 12-ը` Արտաշի հետ, ապա 1 1/2-ից` ինձ հետ մինչև 5-ը: /Փակագծումն էլ ասեմ, որ օրական 1-3 անգամ լողանում ենք/: Երեկոյան դարձյալ պատահում է նույնը, ինչ-որ առավոտը ու գնում ենք զբոսնելու խմբերով մեր բուլվարում: Միշտ ես, Խան-Ազատն ու Գալուստը միասին ենք զբոսնում: Հետո մեր ետևից ու առջևից գալիս են զանազան խմբեր: Հենց էդ ժամանակ լուսինը «դուրս է գալիս» մռայլ ամպերի տակից ու լուսավորում է ամբողջ Իգատակը: /Չգիտեմ, Ձեզ էլ, թե չէ…/: Արևմերմտոցին գնում ենք «Սիրո հովիտը». էս անունը ես եմ դրել. սա գտնվում է անտառի գլխին: Մի ընդարձակ տեղ է` խոտերով լիքը…

Համբույրներով` ուստր Արտիկդ

                             ***

Հովհ. Թումանյանը Արտավազդ Թումանյանին

Աբասթուման – Իգատակ

օգոստոսի 10, 1910 թ.

Արտիկ ջան, ստացա վերջին նամակդ: Ախպեր, դու ավելի շատ բան ես գիտացել մեծ նկարիչների կյանքից, քան թե ամբողջ Աբասթումանը, որ շատ զարմացավ էդքան տեղեկությունների վրա: Բայց ամենից լավն էն է, որ դու էլ լավ գիտես, որ ինչքան էլ մեծ տաղանդ ունենա մարդը, գիտությունը ու գաղափարները և տպավորություններն են, որ հարստացնում են նրան, ճոխացնում են, խորացնում են… Բարևներ ու համբույրներ (գրի):

Հայրիկդ

                                            ***

 Գարեգին վարդապետ Հովսեփյանը Արտավազդ Թումանյանին

Էջմիածին– Թիֆլիս

1 ապրիլի, 1912 թ.

Սիրելի՛ պարոն Արտավազդ, Ձեր տոմսն ինձ շատ ուրախացրեց. մեր ներկա պատանեկությունը և ուսանողությունը շատ քիչ է հետաքրքրվում մեր անցյալ հիշատակներով, պատմությամբ: Բայց Եղիայի հոգին իջել է Եղիսեի վերա, Հովհաննես Թումանյանի որդին չէր կարող անտարբեր լինել դեպի անցյալի սրբազան մնացորդները, ի սրտե ուրախ եմ, ոչ այն պատճառով, որ ինձ օգնել կարող եք, այլ որ Ձեր մեջ այդպիսի սեր և ձգտում կա: Այս ամառվա համար երկու ճանապարհորդություն ունեմ ծրագրված, մեկը Հին Նախիջևանի գավառում, մասամբ և Վայոց Ձորում` Պռոշյանց իշխանական տոհմի հիշատակարաններն ուսումնասիրել, լուսանկարել և մյուսը` Մամիկոնյանց հիշատակարանները Լոռում:

Առաջինը դժվար է, շաբաթներով պետք է ձիով ճանապարհորդենք լեռներ ու ձորեր, մեծ մասով թուրքերի մեջ և առանց հարմարությունների և կանոնավոր սննդյան: Ձեր անվարժ ու մատաղ հասակը չեմ ուզում այդպիսի ծանր փորձության ենթարկել: Բայց երկրորդ ճանապարհորդությանը սիրով կընդունեմ և կաշխատեմ, գործնականապես էլ վարժվեք, թե ինչպես պետք է հավաքել և ուսումնասիրել հայրենի հնությունները: Բացի դորանից հրավիրել եմ Պոլսից և նկարիչ Թերլեմեզյանին` ապրիլ ու մայիս ամիսների ընթացքում Էջմիածնում ինձ աշխատակցելու: Եթե Ձեր ժամանակը կներե, կարող եք ինձ մոտ գալ և այդ զուտ մանրանկարչական աշխատանքին ևս մասնակից լինել: Թերլեմեզյանի բացառության դեպքում Թիֆլիսից պիտի կանչեմ մի ծանոթ ռուս նկարիչ: Խնդրեմ ընդունեք իմ ի սրտե ուրախությունը Հայրիկիդ ազատման համար և նույնը հայտնեք Ձեր հարգելի տիկին մորը: Հայրիկիդ Թիֆլիս գալիս, ինձ իմաց տվեք խնդրեմ երկտողով:

Սիրո ողջունիվ` Ձեր Գարեգին վարդապետ

                                              ***

Արտավազդ Թումանյանը Գարեգին վարդապետ Հովսեփյանին

Թիֆլիս – Էջմիածին

5 ապրիլի, 1912 թ.

Սիրելի Հայր Սուրբ! Անչափ ուրախացրեց Ձեր նամակը, որ բարեհաճել էիք գրել ինձ: Շնորհակալություն ուշադրության համար: Ճիշտ եք գրել, որ ինձ համար դժվար կլիներ ճանապարհվել դեպի Հին Նախիջևան, բայց երկրորդը` ինչպես և Դուք էիք գրել, շատ է հարմար ինձ, որովհետև շատ է մոտ, իմ իսկական հայրենիքն է, և վերջապես, որին ավելի եմ ծանոթ: Մի քանի տարի առաջ, մեր գյուղի ձորում, ուր գտնվում է Ս. Գրիգոր վանքը, գետնի տակից պատահմամբ դուրս եկավ մի կիսակլոր, բավականի հաստությամբ քար, որը սվաղված է կրով, և որի վրա նկարված է Աստվածամոր տխուր նկարը` Մանուկը ձեռին: Սա անցյալ «ում» մտադրվեցի բերել Թիֆլիզ, բայց չհաջողվեց, և այս տարի անպատճառ կբերեմ: Բայց Դուք ավելի լավ գնահատելով, ցանկալի կլիներ, Դուք ուշադրություն դարձնեիք այդ թանկագին սրբազան մնացորդին, որը օրըստօրե փչանում է: Այս «պեղող»-ներից էր նաև նկարիչ պարոն Թերլեմեզյանը, և կարծեմ հենց նա էր, որ նկարիչ Միրզոյանի հետ գտան:

Այնտեղ, իհարկե շատ նոր-նոր բաներ և նոր ավանդություններ կլինեն Ձեր աշխատության համար, որոնք շատ կօժանդակեն: Հա, ուրեմն ես կարող եմ գալ նաև ապրիլի վերջերին, և ապա այնտեղից կմեկնենք դեպի մեր կողմերը: Շատ ուրախ եմ: Հայրիկի գալուն ենք սպասում: Երեկ հեռագիր ստացանք, որում հայտնում է, թե ուրբաթ լինելու են Մոսկվա: Այնտեղ 4-5 օր կմնան… և 10-12 օրից կլինեն այստեղ: Կրկին հայտնում եմ խորին շնորհակալություն Ձեր թանկագին նամակի համար: Իհարկե ընդունեք մեր ընտանիքի կողմից խորին հարգանքները և առանձնապես ինձանից հարգանքներիս հավաստիքը:

Ջերմ բարևներով` Ձեր Արտավազդ Թումանյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիլաչար և Աթաթուրք

Հաջորդ գրառումը

«Որբերի հայր» Գրիգոր Ջանշյանը

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Բալաքյանի նոր ժողովածուն` «Նյույորքյան եռերգություն»

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Անտոնի Չեքեմյան՝ գիտնականը, մարզիկը, թաիթահայը

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Հիշողության լուսավոր ուրվանկար

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը մի կտավի վրա

17/10/2025
Հաջորդ գրառումը

«Որբերի հայր» Գրիգոր Ջանշյանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը...

ԿարդալDetails

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական