Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Բաց նամակ Քեմալ Միթհատին»․ Ավետիք Իսահակյան

17/10/2021
- Ազգային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

            Տարբեր տարիներին հրատարկվել են Ավետիք Իսահակյանի նամակները:
            Նամակների վերջին  ժողովածուն լույս ընծայվեց  2016 թվականին:        «Նամակնին» կազմել էր Արփիկ Ավետիսյանը, այն ընդգրկում է  1895-1957 թվականներին հայ նշանավոր գրողներին, հասարակական ու  պետական գործիչներին գրած շուրջ  267 նամակ, որոնցում արտացոլված են հայ ժողովրդի պատմության նշված ժամանակահատվածի քաղաքական, սոցիալական, գրական ու մշակութային կյանքի ամենատարբեր խնդիրներ:
            Արժե, անշուշտ «Նամակնին» ունենալ սեփական սեղանին դրված, թերթել ժամանակ առ ժամանակ:
            Ընթերցողին ենք ներկայացնում Իսահակյանի նամակներից մեկը, որը վերնագրված է «Բաց նամակ Քեմալ Միթհատին»:        
             Այս Միթհատի մասին «Նամականիում» նշվում է, որ նամակի հասցեատիրոջ իսկությունը պարզել չի հաջողվել, ամենայն հավանականությամբ նա Թուրքիայի պատմության մեջ առաջին սահմանադրության հեղինակ Միթհատ փաշայի որդին է: Նամակը արտատպված է «Նաիրի» թերթից (1975 թ.), և անթվակիր է:
            Մեջ ենք բերում նամակն ամբողջությամբ.

«Բաց նամակ Քեմալ Միթհատին

Պարո՛ն

            Կարգ մը թերթեր ձեր ստորագրությամբ հրատարակեցին հայերուս ուղղյալ կոչ մը, որով կը հրավիրեք մեզ միանալ ձեզի` տապալելու համար բռնակալությունը երիտասարդ թուրքերուն, որոնք կհամարեք նաև ձեր բռնակալները:
            Սպասելով, որ հայ քաղաքական կուսակցությունները պատասխանեն ձեր կոչին, եթե հարկ տեսնեն, թույլ տվեք ձեր ուշադրության հանձնել հետևյալ խորհրդածությունները:     
            Գոհունակությամբ կարձանագրենք ձեր խոստովանությունը, թե այժմու թուրք կառավարությունը անորակելի ոճիր գործեց` տարագրելով, ջարդելով և կողոպտելով մեկ միլիոնե ավելի հայեր: Անշուշտ, չեք անգիտանար, պարո՛ն, որ թուրք ժողովուրդը հոգով-սրտով իր ներկա ղեկավարներու հետ է, որոնք ավազակներ կոչենք: Բնավ չեք անգիտանար, որ բովանդակ թուրք մտավորականությունը կամ եվրոպական համալսարաններու ուսանողությունն ընդունեց և արդարացուց ջարդերը:      
            Ինչու՞ դուք ինքներդ ալ, պարո՛ն, սպասեցիք մինչև այս պահը` արտահայտելու համար հապաղած բողոքները ձեր հայրենակիցներուն ոճիրներուն դեմ: Ու՞ր էիք դուք 1915-ի կեսերուն, երբ գետերը դիակներու կույտեր կթավալեին կամ երբ հայ աղջիկները կհանձնվեին գերմանոթուրք սպաներու քմայքներուն կամ երբ անգթորեն կբնաջնջեին մանուկներ, ծերունիներ, կիներ:
            Հիմա մեջտեղ կելլեք, որովհետև թուրքական կայսրությունը վտանգված կտեսնեք: Մահամերձ կայսրության մը փրկիչը կուզեք ըլլալ:Առաջին անգամ չէ, որ ականատես կըլլանք նման քաղաքական մեքենայությանց: Թուրքիո վերջին դարու պատմությունը լեցուն է նման խաղերով: Այդ նույն թուրքերը, որոնց հասցեին անեծք կկարդաք այսօր, եղբայրության կոչեր ըրած էին, ավելի փայլուն խոստումներ տված էին մեզի: Աբդուլ Համիտ ինքն ալ իր հայրական պաշտպանություններ չէ՞ր շռայլած մեզի…     
            Միջազգային քանի՞ դաշնագիրներ թաղված են Բարձրագույն Դռան դիվանաթուղթերուն տակ, որոնցմով հավասարություն կխոստացվեր Սուլթանի բոլոր հպատակներուն` առանց ցեղի ու կրոնի խտրության: Կուզեք, որ նոր խոստումներ, նոր հույսեր, նոր պատրանքներ ամբողջ ժողովուրդներ կապվա՞ծ պահեն թուրք պետության նեխած դիակին, որմե միայն կրնան տառապիլ: Ինչու՞ այդքան մեծ ճիգեր կը թափեք փրկելու համար հատկապես կորստյան դատապարտյալ մը: Երկաթի դարը, ասիական կայսրություններու դարը փակված է: Կուզեք, որ թուրք արյունարբու բռնակալության ենթարկված բոլոր ժողովուրդները` հույներ, հայեր, արաբներ, սրբազան դաշինք կնքեն իրարու հետ: Ինչու՞: Պահելու համար թրքական գերիշխանությու՞նը, ամրացնելու իրենց ստրկական շղթանե՞րը: Ատիկա բնավ երբեք: Հույներ և հայեր, արաբներ և հրեաներ ալ բավ կհամարեն ստրկությունը, պարզ և հստակ` ազատություն կուզեն:
Դուք բարեհաճեցիք անոնց արդարություն խոստանալ, ապահով ապրելու իրավունք շնորհել, երաշխավորել անոնց ինչքը: Եվ այդ բաներու մեջ  կամփոփեք անոնց իդեալը…
            Թուրքի ձեր մտայնությամբ կկարծեք անոնց տված ըլլալ այն առավելագույնը, որ կրնա շնորհվիլ ծառաներուն…  
            Ձեր խոսքը ակամայորեն կմատնե ձեր ցեղը և կամ անգութ հեգնանք մըն է:
            Պատմությունը մեջտեղն է՝ ըսելու համար, որ թուրքական տիրապետությունը ուրիշ ցեղերու վրա պահված է միայն սրով, որ Եվրոպան ու Ասիան, հունգարներ ու սերբեր, ռումիններ, բուլղարներ և հույներ, կրցած են շնչել և քիչ մը բացվիլ քաղաքակրթության՝ թուրքերը տուն ղրկելե ետքը միայն:          
            Գիտե՞ք, պարոն, թե ինչ է ազատությունը… Լա՛վ, ուրեմն, ազատություն է, որ կուզեն հայերը: Կսիրեմ հուսալ, պարո՛ն, որ դյուրավ կըմբռնք, թե կայսրության ոչ թուրք ժողովուրդներու բարիքը կպահանջե անոնց կատարյալ ազատություն թրքական լուծեն: Ու ենթադրելով, որ դուք ձերբազատ եք երիտասարդ թուրքերու կայսերապաշտական գաղափարներեն, կը համարձակվիմ հավատալ, թե առանց դժվարության պիտի ընդունեք լորդ Սեսիլի բանաձևը` «Հայաստանը` հայերուն, հուդայի երկիրը` հրեաներուն, արաբական երկիրները` արաբներուն և բուն Թուրքիան` թուրքերուն»:
            Ահա` ինչ որ կպահանջե արդարությունը, իրավունքը:
Ահա` ինչ որ կպահանջե նույն թուրքերուն շահը: Որովհետև թուրք ժողովրդին ապագան իր օրրանի մեջ է, հոն է, որ պետք է համախմբվի, բարեշրջվի, քաղաքակրթվի` միանգամայն վերջ դնելով դրացի երկիրներուն կատարած արյունալի արշավանքներուն, վճռապես վերջ տալով բարբարոսական բնազդներուն` պետք է մտնե քաղաքակրթության ուղին:
            Ոչ ոք կը սպառնա թուրք ժողովրդի ապագային: Ֆրանսիայեն ավելի ընդարձակ երկրի մը մեջ 4 միլիոն թուրքերը, որոնցմե կբաղկանա կայսրությունը, բավականին լայն պիտի զգան իրենք զիրենց: Ազատ պիտի ըլլան զարգանալու իրենց ուզածի պես` թույլ տալով, որ մյուս ժողովուրդները նույն ազատությունը վայելեն իրենց երկրին մեջ:            Այս ազնիվ աշխատանքին է, որ պետք է լծել, պարո՛ն, ձեր ճիգերը:          
            Շատ մի համարեք այս պահանջը ձեզմե և «Խաղաղություն և ազատություն» լիգայեն»[1]:


[1] Կազմող՝ Արփիկ Ավետիսյան, Երևան, ԵՊՀ  հրատ., 2016,  474 էջ`69-71:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրավապահներն այս պահին Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում են

Հաջորդ գրառումը

Սիամանթոն. ԹԻֆլիսի գրական շրջանակը.Նոր հանդիպումներ

Համանման Հոդվածներ

Ազգային

Թբիլիսիում նշել են մեծանուն հայ աշուղ Սայաթ-Նովային նվիրված 111-րդ «Վարդատոնը»

19/05/2025
Ազգային

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

13/05/2025
Ազգային

Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները առաջին անգամ ցուցադրվում են Գյումրիում

13/05/2025
Ազգային

(ԱՄԲԻՈՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ

19/01/2025
Հաջորդ գրառումը

Սիամանթոն. ԹԻֆլիսի գրական շրջանակը.Նոր հանդիպումներ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական