Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Artsruni Progressive Music Act»-ը շարունակում է իր հաղթական երթը

26/05/2023
- 26 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Շնորհիվ երգիչ եւ երգահան Վահան Արծրունու՝ 2002 թվականը կրկնակի հատկանշական էր մեր երաժշտության համար: Եթե նրա՝ ԱՄՆ-ում թողարկված «Կոմիտաս. Տասը Հայտնություն» ալբոմը (որի  20-ամյակն, ի դեպ, նշվեց վերջերս) հայտնություն էր կամերային երաժշտության ոլորտում, ապա Ֆրանսիայում «MUSEA Records»-ի կողմից հրատարակված «Artsruni» պրոգ-ռոք նախագծի «Crusade» ալբոմը երեւույթ էր պրոգրեսիվ երաժշտության համար, որը ժանրային առումով մոտ է ռոքին, սակայն բնույթով ավելի շուտ ակադեմիական երաժշտության դրսեւորում է:

Եվրոպայի երաժշտական քննադատները եւ մեդիան բարձր կարծիք հայտնեցին նախագծի եւ ալբոմի մասին: Այսպես, Ալբերտո Նուչչին իտալական «Arlequins»-ում գրում էր, որ նախագիծն «ունակ է շատ բան տալու պրոգրեսիվ երաժշտությանը», բրիտանական «Miuzik»-ն այն անվանեց «տարվա պրոգ-ռոք իրադարձություն», իսկ ամերիկյան «Eurock»-ը նախագծի երաժշտությունն անվանեց «պրոգրեսիվ երաժշտության եւ ջազ ռոքի միաձուլում, որի արդյունքը մի կողմում է թողնում արեւմտյան աստղերից շատերին»: Ըստ գերմանական «Progressive Newsletter»-ի՝ «վեց երաժիշտները շատ լավ են տիրապետում իրենց գործին, նվագում են ազատ եւ անկաշկանդ», իսկ «հայրենի արխայիկ ֆոլկի ազդեցությունը» լրացուցիչ տարաշխարհիկ շունչ է հաղորդում «Crusade» ալբոմին՝ դարձնելով դրա ունկնդրումն «իսկապես հաճելի»: Դեռեւս 2001-ին բրիտանական «Դասական ռոքի ընկերակցության» (որի պատվո նախագահն է լեգենդար Ռիք Ուեյքմենը) «Wondrous» ամսագիրը դրական քննախոսությամբ անդրադարձավ նախագծի դեմո ձայնագրությանը, ինչի մասին 2002 թ. հունվարի 11-ի համարում հաղորդում էր նաեւ «Ազգը»:

Պրոգրեսիվ երաժշտության մեջ կատարողական արվեստին ներկայացվող պահանջները խիստ բարձր են, ուստի զարմանալի չէ, որ նախագծում ընդգրկված են միմիայն առաջնակարգ, վիրտուոզ երաժիշտներ: Նախագծի հիմնադրումից՝ 2000-ից ի վեր, դրա կազմում են Վահան Արծրունին (վոկալ, ակուստիկ կիթառ, բոլոր ստեղծագործությունների հեղինակ), Արթուր Մոլիտվինը (բաս կիթառ), Լեւոն Հախվերդյանը (հարվածայիններ) եւ Վահագն Ամիրխանյանը (սոլո կիթառ): Առավել տարածված ստեղնայինների փոխարեն «Artsruni Progressive Music Act»-ի երաժշտության մեջ առանձնահատուկ դեր է կատարում ֆլեյտան. սկզբնապես նախագծի ֆլեյտահարն էր Արման Մանուկյանը, հետագայում՝ Վալերի Տոլստովը, իսկ վերջին տասնամյակում՝ Նելլի Մանուկյանը, որը մասնակցում է նաեւ Վահան Արծրունու կամերային եւ ֆյուժն նախագծերին:

«Artsruni Progressive Music Act»-ի վերջին համերգը երկու տարի առաջ՝ երեւանյան «Ֆրեսկո» միջազգային փառատոնում էր. Վահագն Ամիրխանյանը բնակվում է Գերմանիայում եւ հաճախ չէ իր կատարումներով ուրախացնում մեր հանդիսատեսին: Այս տարի լրանում է նախագծի՝ 2003 թվականին եվրոպական «Un Voyage en Progressif»-ի կողմից 10 լավագույն եվրոպական պրոգրեսիվ խմբերի ցուցակում ընդգրկելու քսանամյակը, ինչի առիթով մայիսի 17-ին Երեւանի «Hard Rock Cafe»-ում տեղի ունեցավ նախագծի դասական կազմի երկար սպասված համերգը: Երեւանի ժուռնալիստների տան նախկին դահլիճը վաղուց է ծանոթ Վահան Արծրունուն, որն իր երաժշտական հաղթարշավը սկսել է 1984-ին՝ Արթուր Մեսչյանի հետ հանդես գալով հենց այս բեմում:

Համերգը սկսվում է ավելի ուշ գրված «Start up» ստեղծագործությամբ, որում, ի տարբերություն 2014-ի ակուստիկ հնչողությամբ ձայնագրության, տիրապետում է խելահեղ ռոքի տարերքը, ինչն էլ որոշում է ողջ համերգի ընթացքը. իմպրովիզացիոն նվագի շնորհիվ այդ 10-րոպեանոց պիեսը երկարում է մեկ րոպեով: Հենց առաջին կոմպոզիցիայից զգացական կապ է հաստատվում ինչպես երաժիշտների, այնպես էլ նրանց եւ հանդիսատեսի միջեւ: Արծրունու ակուստիկ կիթառը, որ նախագծի երաժշտական սիրտն է, Ամիրխանյանի ֆանտաստիկ կիթառային մենանվագները, Հախվերդյանի հատու, հնարամիտ ռիթմերը, Մոլիտվինի նորարարական մոտեցումներն իր բասային պարտիաներին լիովին բացահայտվում են կենդանի կատարումների ժամանակ: Ամբողջ համերգի ընթացքում Մանուկյանի էքսպրեսիվ ֆլեյտան հատուկ հմայք է հաղորդում ելույթին՝ հաջորդաբար ասես մենամարտի մեջ մտնելով հնչող մյուս երաժշտական գործիքների հետ: Իսկապես, նախագիծը կարելի է ընկալել որպես մենակատարների համախմբում, քանի որ դրա մասնակիցներից յուրաքանչյուրն իմպրովիզացիոն իր ներդրումն ուներ համերգում եւ դա առավել եւս նկատելի էր Վահան Արծրունու սոլո երգացանկի կատարման ժամանակ, երբ երաժիշտներն առանձնակի ազատություն էին ցուցաբերում ու բոլորովին նոր մոտեցմամբ ներկայացնում վաղուց հայտնի գործերը («Նա եկել էր…», «Գուցեեւ», «Այս ճամփից…», «Սա ո՞ւմ հայրենիքն է», «Մի տխրություն…»), որոնցում հեղինակի՝ լայն դիապազոնով ձայնը այս անգամ հաջողությամբ զուգակցվում էր ռոքային ծանր, հագեցած հնչողության հետ:

Հաջորդն արդեն դասական դարձած «Aditon»-ն էր, որը եւս հնչեց նոր համերգային տարբերակով, իսկ երաժիշտները հերթով փայլեցին իրենց կատարողական կարողություններով: «Բարեւ»-ի առինքնող մեղեդին՝ այն էլ Ամիրխանյանի եւ Մոլիտվինի նորացված մենանվագներով, այս անգամ էլ անտարբեր չթողեց հանդիսատեսին: Համերգի առաջին բաժինն ավարտվեց «Իմ սեր» ստեղծագործությամբ, որին առանձնակի քնարականություն էր հաղորդում ֆլեյտայի դյութիչ նվագը:

Երկրորդ բաժնում իրար հետեւից հնչում են «Նվիրում Ջիմի Հենդրիքսին», «The Lost Symbol», «Cruzaid (Part One)» եւ «Cruzaid (Part Two)» կոմպոզիցիաները. վերջին երկուսը խորհրդանշում են  արեւմտյան եւ արեւելյան քաղաքակրթությունների  հանդիպումը եւ հակադրումը. չէ՞ որ ալբոմի անվանումն է «Խաչակրաց արշավանք»: Այստեղ եւս Նելլի Մանուկյանը զարմացնում է անհավանական կատարողական պլաստիկայով, անսպասելի ոճային անցումներով: «Cruzaid (Part Two)»-ի վերջնանվագում Մոլիտվինի ցուցադրած սլեպային տեխնիկան եւ ապա՝ Հախվերդյանի մենանվագը էքստազի են հասցնում հանդիսատեսին, այդ թվում՝ ներկա օտարերկրացիներին: Ծավալային հնչողությամբ առանձնանում են նաեւ «Call Of The Wind» եւ «Անուշ գարուն» ստեղծագործությունները:

Չնայած «Oxymoron»-ը Արծրունին ներկայացնում է որպես կատարվող վերջին կոմպոզիցիա, սակայն հանդիսատեսի համառությունը տալիս է իր արդյունքը. կրկնականչին եւս մեկ անգամ հնչում է այդքան սիրված «Aditon»-ը:

«Artsruni Progressive Music Act»-ի համերգը վերստին փաստեց, որ ներկայացված երկմասանի ծրագիրը կազմող ստեղծագործությունները սիրվել եւ ընդունվել են ունկնդրի կողմից, դարձել մեր ժամանակակից երաժշտարվեստի ամենավառ ու յուրօրինակ դրսեւորումներից մեկը:

Լուսանկարները՝ Նոյ Ստեփանյանի

Նախորդ գրառումը

Մեծարել են պրոֆ. Տարոն Աջեմօղլուին

Հաջորդ գրառումը

Հայ երաժշտության երրորդ ամենամյա միօրյակին կներկայացվի հայ նշանավոր կոմպոզիտորԱրթուր Ավանեսովը

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հայ երաժշտության երրորդ ամենամյա միօրյակին կներկայացվի հայ նշանավոր կոմպոզիտորԱրթուր Ավանեսովը

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական