Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փախչե՞լ, թե՞ ապաստանել․ այս է խնդիրը

26/07/2021
- Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանագետ Գրիգոր Առաքելյանի գրառումը, –

Հայտնի է, որ խորհրդային շրջանում ռուսական ներգործությամբ ձևավորված «սովետական հայերենը» հագեցվում էր անհարկի ռուսաբանություններով ու հայերենի լեզվամտածողության համար խորթ արտահայտություններով, որոնցից ձերբազատվելը երբևէ պետք է դառնա մեր օրախնդիրը։

Հաշվի առնելով մեր ազգին պարտադրված մեկը մյուսին հաջորդող պատերազմների ու ռազմական գործողությունների հետևանքով «փախստական» եզրույթի   հաճախակի կիրառության փաստը, մտադիր եմ կանգ առնել   ռուսերենից հայերեն պատճենված հենց այդ բառի վրա։

Ակնհայտ է, որ   խորհրդային տարիներին ադրբեջաներենի, ուզբեկերենի, թուրքմեներենի, տաջիկերենի և խորհրդային տիրույթում միս ու արյուն ստացած   այլ լեզուների նման, դարերի խորքից եկող հայերենն էլ, խորհրդային համերաշխության պարտադրանքից ելնելով, «փախստական» եզրույթը պատճենել է ռուսերեն   беженец բառից։

Իսկ ո՞վ է փախստականը։ Փախստականն այն անձն է, ով ռասայական, ազգային կամ կրոնական պատկանելության համար  հետապնդումների զոհ դառնալու երկյուղի պատճառով  գտնվում է իր քաղաքացիական պատկանելության տարածքից դուրս։ Այլ կերպ ասած՝ այդ անձը ապաստանել է իր պետությունից կամ տարածքից  դուրս գտնվող այլ միջավայրում։ Ուրեմն, նա ոչ թե փախստական, այլ ապաստանյալ է՝   ԱՊԱՍՏԱՆՅԱԼ, այնպես, ինչպես վերը շարադրված հատկանիշներով անձը անգլախոսի մոտ refugee է, թարգմանաբար՝ ԱՊԱՍՏԱՆՅԱԼ, իրանցու համար پناهنده է, դարձյալ ԱՊԱՍՏԱՆՅԱԼ, թուրքի մոտ mülteci է (հիմքում արաբերեն التجاء բառը), բառացի թարգմանությամբ՝ կրկին ԱՊԱՍՏԱՆՅԱԼ և այլն։

Ի դեպ, Ադրբեջանցիներն էլ սեփական բառապաշարը փարթամացնելիս, ժամանակին беженец եզրույթը բառացի թարգմանելու ժամանակ հաշվի չեն առել, որ իրենց հորինած QAÇQIN եզրույթը թուրք ազգակիցների մոտ «դասալիք» կամ էլ երբեմն՝ «խելապակաս» է նշանակում։

Հետաքրքիր է, Թուրքիայում կազմակերպվող  սեմինարների ու խորհրդաժողովների ժամանակ ադրբեջանցիների կողմից «1,5 միլիոն ազերի փախստականների» մասին շինծու դրույթները  ադրբեջաներենով  մատուցվող «1,5  milyon azərbaycanlı QAÇQINLAR» (1,5 միլիոն ադրբեջանցի դասալիքներ /խելապակասներ/) բառակապակցությունն ինչպիսի արձագանքի է արժանանում թուրքախոս լսարանում։ Ես գրեթե պատկերացնում եմ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հնդկաստանի արևմուտքում հորդառատ անձրևներից զոհերի թիվը հասել է 164-ի

Հաջորդ գրառումը

Հայ-ադրբեջանական հակամարտությունը մտնում է աշխարհաքաղաքական բարդագույն փուլ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ-ադրբեջանական հակամարտությունը մտնում է աշխարհաքաղաքական բարդագույն փուլ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Ֆիքսենք միայն, որ Սուրբ Էջմիածինն ու Վեհարանը ասպատակել պատրաստվող պոռոտախոսների խմբակը հողի վրա կարողացավ միայն ողջ վարչական ռեսուրսով, սեփական քաղաքական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական