Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսիլքն ու իրականությունը գեղանկարիչ Արմեն Բոյախչյանի հոբելյանական ցուցահանդեսում

ԱԶԳ
10/05/2024
- 10 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
22
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջնադարյան պատկերների եւ նորօրյա կերպարների համադրումներ, կանանց կերպարների արծարծումներով սիրո թեմայի զարգացումը՝ դարձյալ հիմնականում բարոկ շրջանի կենդանացմամբ, որ երաժշտության մասին է ակնարկում եւ ներքին մեղեդայնություն ունի, կնոջ հոգեաշխարհի առեղծվածայնության իր ընկալումը ձկների լռության գեղարվեստական ընթերցումներ,- այս այն էր, որ հայտնի էր ինձ Արմեն Թորոսի Բոյախչյանի արվեստի մասին մինչ իր հոբելյանական ցուցահանդեսն այցելելը: Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսում իր տասնամյակների փորձառությունն ու արվեստային լեզուն էր ներկայացնում նկարիչը, որ առավելապես իդեալիստ է, եւ դա թե՛ կնոջ կերպարի հանդեպ իր հիացման գեղանկարչական արտացոլումներում է, թե՛ իր բնանկարներում:

Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվ. կերպարվեստի ուսումնարանը եւ իր ուսումնառությունը համարում է՝ որպես գեղանկարչի իր կայացման հիմքը: Ինձ համար անակնկալ էր տեսնել Արմեն Բոյախչյանի բնանկարները՝ հիմնականում Աշտարակի բնաշխարհից, բնությանը միահյուսված վանքանկարները, ուշ աշնան թվացյալ գունազուրկ, բայց խաղաղարար հանդարտությունը, գարնան ծաղկուն ծառերը եւ այլն: Եվ այս նկարչությունը, իմ կարծիքով, Արմեն Բոյախչյանի ամենամեծ անկեղծությունն է, բարոկ շրջանի պատկերների բեմադրված խորհրդածությունների համեմատ՝ սահուն, բնական, անաղարտ ընթացք, եւ այս երկուսը՝ տեսիլքն ու իրականությունը, ոչ թե հակադրվում, այլ խոսում են նկարչի մտածողության բազմազանության եւ փնտրումի սահմանների մասին: Այդ փնտրումների արդյունքում հետայսու ինչե՞ր կստեղծվեն, ցույց կտա կյանքը:

Մի փոքր կտավում տեսա՝ փոքր-ինչ չմանրամասնված, դեպի աբստրահարում տանող մերկանկար: Կյանքի հիսուներորդ տարում, ուրեմն, նրա արվեստում նոր ուղղության ծիլեր են նշմարվում: Բայց քայլերս դարձյալ տանում են դեպի իր բնանկարները՝ ծաղկուն ծառերի քնքշությունը, որ առավել է խոսում սիրո ու կյանքի առեղծվածի մասին, քան ցանկացած կոնկրետ կերպար:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Այս իշխանությունը տկար է եւ վտանգավոր»

Հաջորդ գրառումը

Թուրք հեղինակը բացահայտում է «ինստիտուցիոնալ ժխտման» մեխանիզմները

Համանման Հոդվածներ

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Թուրք հեղինակը բացահայտում է «ինստիտուցիոնալ ժխտման» մեխանիզմները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական