Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Վերահրատարակվեց ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ«Կյանքիս հուշերը» գիրքը

Հավելված էջերով ու լուսանկարներով

  • Հինգ տարի առաջ, դարձյալ Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության հովանավորությամբ 800 օրինակով լույս տեսած եւ անմիջապես սպառված գրքի ներկա հրատարակությունը հասարակական պահանջ էր դարձել արդեն: Այդ պահանջին ընդառաջ եւ օգտվելով առիթից՝ ներկա հրատարակությունը բովանդակում է նաեւ մեծանուն գեղանկարչի եւ ազգային գործչի նամակներից, հոդվածներից ու ելույթներից կազմված հավելված, ինչպես նրա անձնական լուսանկարներն ու որոշ ստեղծագործությունների վերատպություններ:

447 էջանոց գրքի առաջաբանի ու ծանոթագրությունների հեղինակն է արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանը: