Ուրբաթ, Դեկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերակենդանացած Էլվինա Մակարյանը

Մարիետա Խաչատրյան
05/12/2025
- 5 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
1
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին երկու ամսվա մշակութային ամենավառ երեւույթներից մեկը բեմադրիչ Արթուր Սահակյանի, սցենարի հեղինակ Ռուզան Մինասյանի, երիտասարդ տաղանդավոր երգչուհի Իլոնա Սագիեւայի «Էլվինա Մակարյան. չկայացած համերգ» մոնոդրամայի մատուցումն էր հանդիսատեսին Երգի պետական թատրոնում: Նրանց, ում բախտ է վիճակվել դիտել համերգ-ներկայացումը, ոչ միայն տպավորված են, այլեւ այն համարում են Էլվինա Մակարյանի հետ հանդիպման, նրա ներաշխարհի եւ արվեստի հետ հպման բացառիկ հնարավորություն:
Երգչուհին, ի դեմս Իլոնա Սագիեւայի, երկխոսում էր հանդիսատեսի հետ, երգերի միջակայքում պատմում իր ներքին տառապանքների, իրեն խանգարողների եւ իր անցած ճանապարհի մասին` մինչեւ սրտի խորքը հուզելով հանդիսատեսին, իսկ նրա կատարումները, էլի ի դեմս Իլոնայի, մեզ թույլ տվեցին վերապրել Էլվինայի հիանալի երգերը` բնօրինակին շատ մոտ, հախուռն ու կրքոտ, համարձակ ու ազնիվ ասելիքով:

 Երբեմն Կատարսիսը վրա է հասնում այն պահին, երբ նրա մասին մոռացած ես լինում:

Այդպիսի պահեր ինձ փաստորեն բախտ վիճակվեց ապրել Արթուր Սահակյանի, Ռուզան Մինասյանի, երիտասարդ տաղանդավոր երգչուհի Իլոնա Սագիեւայի «Էլվինա Մակարյան. չկայացած համերգ» մոնոդրամայի ժամանակ:

Ես ապրել եմ Էլվինա Մակարյանի ժամանակի մեջ, ես ճանաչել եմ նրան, նրա տաղանդի երկրպագուն եմ եղել, զգացել եմ այն ժամանակի բախումը մեծ երգչուհու խորը ներքնաշխարհի ու անհատականության հետ, ճանաչել եմ այն մարդկանց, որոնք խանգարում էին նրան, տեսել անհասկացողությունը վառ անհատականության հանդեպ, հասկացել եմ այդ բոլորը հաղթահարող արվեստագետի եւ մարդու ներքին տառապանքը: Այս բոլորը Էլվինայի հետ վերադարձել էր բեմ`էմոցիոնալ պայթյունով բեմում եւ մեր ներսերում: Շնորհակալություն այդ բոլորը ժամանակին տեսած Ռուզան Մինասյանին եւ Արթուր Սահակյանին, որոնք ճշգրտորեն մեզ վերադարձրին ժամանակը, տաղանդավոր երգչուհուն, ստիպեցին մեզ առերեսվել ճիշտ պահին ու ճիշտ տեղում տաղանդը չգնահատելու մեր մեղքերի մեջ, այսօր էլ էլի ու էլի՛ կրկնվող մեղքերի` ստիպելով մտածել այդ մասին: Շնորհակալություն Իլոնային` համարժեք տաղանդով Էլվինային վերացարկելու համար:

Ասել, որ ներկայացում -համերգը ստացված եւ հաջողված է, նշանակում է ոչինչ չասել: Միայն ներկա լինելով դա կարելի է զգալ, վերապրել, մաքրվել: Անձամբ ինձ այն Կատարսիս թվաց: Ով չի ճանաչել Էլվինային ու միայն նրա երգերով ու տարբեր հրապարակումներով գիտե նրան` ինձ չի հասկանա: Բեմում Էլվինայի ձայնը, էությունը եւ ոգին էր` ի դեմս Իլոնայի, ու դա այդպես էր նախ այն պատճառով, որ ե՛ւ մեր գործընկեր Ռուզան Մինասյանն է մոտիկից իմացել Էլվինային, ե՛ւ Արթուր Սահակյանը, ու այդ պատճառով բեմում հայտնվել էր ըմբոստ, տաղանդավոր, խորը, մարդկանց սրտերը հուզող Էլվինան, ամեն բան մարդկանց ճակատին ասող Էլվինան ու ուրիշ ոչ մեկին ու մի բանի չնմանվող Էլվինան:

Երբ Իլոնա Սագիեւան Ազնավուրի «Մաման» էր երգում` ավարտի իմ բռավոն երգի վերջին ակորդին ենթագիտակցորեն Էլվինային էի ուղղել հենց` մի պահ մոռանալով, որ ուրիշն է բեմի վրա: Այդպես պատահեց եւ մի քանի անգամ Էլվինայի հանրահայտ երգերի` բեմում վերամարմնավորման ժամանակ: Շնորհակալություն Իլոնային` մեր էմոցիոնալ ներհայեցումների համար: Ծափերն ինձ սթափեցրին ու իրականություն բերեցին` այդ պահին մտածում էի, որ Իլոնան Էլվինայից ավելի Էլվինա էր:
 
Համերգ մենաներկայացումը դիտելուց օրեր անց էլ ես մտորում էի տեսածիս ու լսածիս մասին:
Գլխումս հնչում էին ԱՄՆ-ում իր կյանքի վերջին հատվածն ապրած ու ոբերգական մահով իր մահկանացուն կնքած երգչուհու հարցերը, մոր հետ մտովի երկխոսության կտորները.

-Ինչո՞ւ վռնդեցիք իմ քաղաքից:

-Եթե ձեզ Երեւանում պետք եմ, ինչո՞ւ եք թողնում, որ ես էստեղ վեր ընկնեմ-փտեմ:

-Ասում էին` չգաս, չերեւաս ռադիոյի շենքում, աշխատավարձդ տուն կբերենք:

-Աղջկադ ասա` տնից դուրս չգա, թե չէ Մինաս Ավետիսյանի օրը կընկնի:

2007 թվականին Էլվինա Մակարյանի համերգն էր ծրագրված օպերայում, որի նախաձեռնողներից մեկը բեմադրիչ Արթուր Սահակյանն էր: Համերգը չկայացավ` Էլվինայի անվան շուրջ անհասկացողության եւ չկամեցողության մթնոլորտում: Հիմա բոլորը չքմեղանում են, բայց ես հո հիշում եմ փսփսոցներն ու կիսաբացատրությունները, թե բա` օպերա, դասական բեմ, ջազխումբ ու Էլվինա: Էլվինա Մակարանի այդ համերգը եթե կայանար` գուցե էլ նա չգնար Երեւանից, վերստին մնար իր սիրելի քաղաքում, եւ ամեն ինչ այլ լիներ նրա կյանքում:
Մյուս մտածածս այս էր`հիանալի, մաքրագործող, սրտի ու երգի ներգործությամբ մարդուն փոխող այս ներկայացմանն ավելի մեծ բեմեր են պետք: Էլվինայի մասին այս մոնոներկայացման անկեղծությամբ պատմող ֆիլմ է պետք, ու այդ բոլորն ըմբռնող հովանավորներ են պետք:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մոնոդրամայի մի հատված դիտեք հեղինակի յութուբյան հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հենրիկ Մալյանի երեք ֆիլմերը՝ Մադրիդում

Հաջորդ գրառումը

Հրատարակություններ. Եվս մի կարեւոր աշխատություն

Համանման Հոդվածներ

5 դեկտեմբերի, 2025

Մեր եկեղեցին ավելի հզոր է քան… մենք

05/12/2025
5 դեկտեմբերի, 2025

Շնորհակալիք

05/12/2025
5 դեկտեմբերի, 2025

Իշխանությանն ու ընդդիմությանը տաքացնող նոր թեմաներ

05/12/2025
5 դեկտեմբերի, 2025

Արցա՞խ, թե՞ Ղարաբաղ. Խաղաղության սադրանք

05/12/2025
Հաջորդ գրառումը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ռազմավարական վակուումում. մտորումներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական