Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերադարձ

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Արթնացում. վերադարձ այն տեղին ու ժամանակին, ուր հնչել են ազատության երգեր, ուր հնչում են այսօր «Երեւանյան էտյուդները» Օհան Դուրյանի ղեկավարությամբ:

Երեւան. Ազատության հրապարակ: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական միտքը կերտեց մշակութային օջախ  Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն եւ ֆիլհարմոնիկ համերգասրահ, որոնք հայտնի են այսօր  Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Արամ Խաչատրյանի անուններով:

Ազատության հրապարակ, ուր  Հովհաննես  Թումանյանի անմահ խոսքն է՝

…Իմ նո՛ր հայրենիք, հզո՛ր հայրենիք:

Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի կերտած Օհան Դուրյանի կիսանդրին տեղադրվեց Ալեքսանդր Սպենդիարյանի շիրմի հարեւանությամբ, հնչեց «Երեւանյան էտյուդները».  եւ՛ հնչելու  է հանճարեղ ստեղծագործությունը այս հրապարակում, եւ՛ համախմբելու է մեզ՝ որպես միասնական ժողովուրդ: Գիտակցելու՝ մեղեդին ներդաշնակ է ժամանակի ելքին, եւ մարդկային կյանքն է օրհներգությամբ հուշում՝ բոլոր ճամփաները դեպի ելք են տանում, օրը լուսանում է սերունդների կանչով…

-Հոգին կարողություն է էությանդ մեջ, երբ արարվում է քանդակ, պոեզիա, երաժշտություն: Օհան Դուրյանը կրքոտ, խանդավառ, ուժեղ անհատն է իր մեկնաբանած կոմպոզիտորների կողքին: Նրա կիսանդրին քանդակելիս մաեստրոյի ոգին եւ էությունը նյութականանում էր, կյանք էր առնում ազնիվ մեր կերպն ու կերպարը,- զրույցի ժամանակ ասաց Գետիկ Բաղդասարյանը:

… Երկիր Նաիրի. մաեստրոյի վերադարձով՝ դեպի հոգու խոյանք եւ Ազատության հրապարակ.

-Ուր մենք կանք մեր արած սխալներով եւ չարված գործերով,- իր խոսքն ամփոփեց Գետիկ Բաղդասարյանը:

Օհան Դուրյանի դիրիժորական հզոր արվեստով նոր ու նորովի նշանակությամբ պիտի հնչի մեր մեջ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտությունը: Ճարտարապետ Սահակ Սաֆարյանի, շինարարներ Սամվել Ղումաշյանի, Արսեն  Պետրոսյանի համերաշխ աշխատատարությունը եւ մաեստրոյի արվեստի երկրպագուներից Վահան  Վարդապետյանի տեսլականն ու կամքը մեզ օրինակ են իմաստնության, որ  մշակութային նվաճումները խաղաղության եւ Երկիր կառուցելու գրավականն են:

ՄԱՆԻԿ ԱՃԵՄՅԱՆ

Նախորդ գրառումը

«Հպում»

Հաջորդ գրառումը

Պերճ Թյուրաբյանի մենահամերգները «Արդեան»-ում

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Վահագնի ծնունդը» 50 լեզուներով

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական