Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ին Թեքեյան կենտրոնում տեղի կունենա Հայաստանի Թեքեյան մշակութային միության, ԱՄՆ և Կանադայի մշակութային միության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա «Վահան Թեքեյան» միջազգային մրցանակաբաշխության ամփոփիչ ձեռնարկը։
Մրցանակներ և դրամական պարգևներ կհանձնվեն հետևյալ անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներին՝ Գրականություն, Հայագիտություն, Թատերական արվեստ, Կերպարվեստ, Քանդակ, Լրագրություն և Գեղարվեստական լուսանկարչություն։
Ձեռնարկի ընթացքում Հայաստանի Թեքեյան մշակութային միության բարձրագույն պարգև՝ «Ադամանդակուռ Արարատ» շքանշան կշնորհի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին և Հայաստանի ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանին։
Հայաստանի Թեքեյան մշակութային միությունն իրականացնում է բազմաթիվ մշակութային ձեռնարկներ։ 1991 թվականից Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարչությունն ամենամյա մրցանակներ է շնորհում մշակույթի և գիտության տարբեր բնագավառներում։
Այդ տարիներից ի վեր ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակին են արժանացել բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Լյուդվիգ Դուրյանը, Հրաչյա Թամրազյանը, գեղանկարիչներ Վարուժան Վարդանյանը, Ռուբեն Աբովյանը, քանդակագործներ Էմիլ Գազազը, Լևոն Թոքմաջյանը, երաժիշտներ Օհան Դուրյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ջիվան Գասպարյանը, Կոնստանտին Օրբելյանը, դերասաններ Վարդան Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը, լրագրողներ Հակոբ Ավետիքյանը, Արթուր Բախտամյանը, գրողներ Լևոն Խեչոյանը, Սարգիս Վահագնը, հարյուրից ավելի մշակույթի, գիտության, արվեստի գործիչներ։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու և լուսաբանելու միջոցառումը։
Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն՝ հեռ․՝ 010 55 26 32, 010 57 02 83։