Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սրբադասումը Հայ Եկեղեցում

14/01/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբերի հիշատակության ավանդությունն սկսվում է 4-րդ դարից:
Ըստ հայ պատմիչ Ա­գա­թան­գե­ղոսի, հայոց առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Լու­սա­վո­րիչը, հա­մա­ձայն քրիս­տո­նեա­կան ա­վան­դութ­յան, Հայաստանում նա­հա­տակ­ված Հռիփ­սիմ­յանց և Գա­յան­յանց կույ­սե­րի գե­րեզ­ման­նե­րի վրա կա­ռու­ցել է մա­տուռ­ներ (վկա­յա­րան­ներ, որտեղ քրիս­տոն­յա­նե­րը հի­շա­տա­կել են նա­հա­տակ կույ­սե­րին՝ հայցելով նրանց բարե­խո­սութ­յու­նը):
Այսօր Հայ Եկեղեցու սրբերի թիվը շուրջ 700 է, իսկ ըստ Տոնացույցի տոնելի սրբերի թիվը հասնում է 400-ի։ Հի­շա­տա­կե­լի սր­բե­րի հնա­գույն խումբն Աստ­վա­ծաշնչ­յան սր­բերն են (նահապետներ, մարգարեներ, առաքյալներ)։ Մ­յուս տո­նե­լի խում­բը համաքրիստոնեական սրբերն են, ո­րոնց ընդ­հա­նուր թի­վը կազ­մում է 189: Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Եկե­ղե­ցին ցայ­սօր ան­փո­փոխ կերպով տո­նա­կա­տա­րում է 63 հայ սրբե­րի հի­շա­տա­կը:
Հայ Ե­կե­ղե­ցու սրբեր են համարվում`
ա) հա­վատ­քի համար նահատակվածները,
բ) անձինք, որոնց կեն­դա­նութ­յան օ­րոք կամ մահ­վա­նից հե­տո տեղի են ունեցել հրա­շա­գոր­ծութ­յուն­ներ,
գ) հա­վատ­քի տա­րած­ման, ե­կե­ղե­ցու ուղ­ղա­փառ դա­վա­նան­քի պաշտ­պա­նութ­յան և Աստ­ծու խոս­քի բա­ցա­ռիկ քա­րո­զիչ­ները,
դ) սրբա­կենցաղ անձինք:
Հայ Եկեղեցու ամենահայտնի սրբերից են առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով նաև համաքրիստոնեական սուրբ է համարվում, 5-րդ դարում հանուն հավատքի և հայրենիքի նահատակված Ս. Վարդանանք, Ս. Գրիգոր Նարեկացին (10-րդ դար), Ս. Ներսես Շնորհալի կաթողիկոսը (12-րդ դար) և այլք:
Պատմության ընթացքում, սակայն, Հայ Ե­կե­ղե­ցու սրբա­դաս­ման կամ սր­բե­րի կա­նո­նականաց­ման հա­տուկ գոր­ծըն­թաց չի պահպանվել: Միաժամանակ, ըստ ուսումնասիրությունների, սուրբ են նկատ­վել իրենց կենդանության կամ մահվանից հետո ժո­ղովր­դի կող­մից լայն ճա­նա­չում ձեռք բե­րած, ժո­ղովր­դա­կան բա­րե­պաշ­տութ­յան և հար­գան­քի մի­ջո­ցով ճա­նաչ­ված ան­ձինք, որոնց նշխար­նե­րը մե­ծար­վել են, գե­րեզ­ման­նե­րը դար­ձել ուխ­տա­տե­ղի­ներ, իսկ մահ­վան կամ նա­հա­տա­կութ­յան օ­րը նշվել է որ­պես ու­րա­խութ­յան տա­րե­դարձ։ Ե­կե­ղե­ցու բարձ­րա­գույն իշ­խա­նութ­յան՝ կա­թո­ղի­կո­սա­կան հրա­հան­գով կամ կոն­դա­կով նրանց անունները հռչակվել են տա­րե­կան տո­նի սահ­մա­նու­մով կամ տո­նա­ցույ­ցում ընդգրկ­ելով։
Ըստ ավանդության, հայազգի առաջին սուրբը, որ նահատակվել է հանուն հավատքի, հայոց Սանատրուկ արքայի դուստր Սանդուխտ կույսն է:(1-ին դար):
Վերջին տոնելի սրբերը, ով­քեր ընդգրկ­վել են հայոց տո­նա­ցույ­ցում, Սուրբ Հով­հան Ո­րոտ­նե­ցի և Սուրբ Գ­րի­գոր Տաթ­ևա­ցի վար­դա­պետ­նե­րն են (15-րդ դար)։ Ա­վե­լի ուշ՝ 18-րդ դարում, Սի­մեոն Ա Եր­ևան­ցի կա­թո­ղի­կո­սի հայրապետական սրբատառ կոնդակով` Հայ Եկեղեցու Սուրբ Պատարագի արարողության ժամանակ հիշատակվում է Մով­սես Գ Տաթ­ևա­ցի հայ­րա­պե­տի (17-րդ դար) անունը: Պատ­մա­կան վայ­րի­վե­րում­նե­րի պատ­ճա­ռով այս ժամանակաշրջանից ի վեր Հայ եկեղեցում նոր սուրբ չի հռչակվել: 

Երկարատև ընդմիջումից հետո Հայ եկեղեցու սրբադասման հարցը պաշտոնապես օրակարգ է մտել 20-րդ դարի սկզբին` ընդգրկվելով Հայ Եկեղեցում կատարվելիք բարենորոգության ծրագրում: 1923 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Սուրենյանց կաթողիկոսի օրոք ստեղծվել է «Բարեփոխումների կենտրոնական հանձնաժողով», որը պետք է զբաղվեր նաև սրբադասման հարցերով: Հարցը քննարկվել է նաև հաջորդ կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի օրոք:
Ե­կե­ղե­ցու ներ­քին, խորհր­դա­կան կյան­քի կեն­սա­կա­նութ­յու­նը վե­րա­կանգ­նե­լու մտա­ծու­մով 1960-ա­կան թվականներից սրբադասման հարցը քննարկ­վել է եր­կու կար­ևոր շեշ­տադ­րու­մներով.
ա) վե­րա­կանգ­նել Հայ Ե­կե­ղե­ցու սրբա­դաս­ման կար­գի ա­վան­դութ­յու­նը,
բ) քննել Հա­յոց Ցե­ղաս­պա­նութ­յան նա­հա­տակ­նե­րի սրբա­դաս­ման հնա­րա­վո­րութ­յու­նը:

Ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը

Սրբադասման հարցն առաջին անգամ հրապարակայնորեն արծարծվել է 1989 թվականին` Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի հրավերով՝ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի Հայաստան այցի ընթացքում։ Այս ընթացքում երկու կաթողիկոսները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` առաջարկելով մինչև 1990 թվականը՝ Հայոց ցեղասպանության 75-րդ տարելիցը, նախապատրաստական աշխատանքներ տանել ցեղասպանության զոհերի սրբադասումն իրականացնելու համար:
Սր­բա­դաս­ման կար­գի վե­րա­կանգն­ման հար­ցը, սակայն, գործնական փուլ թևա­կո­խեց միայն 2005 թ.: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա­րե­գին Բ Ծայ­րա­գույն Պատ­րիարք և Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ա­րամ Ա Մե­ծի Տանն Կի­լի­կիո Կա­թո­ղի­կո­սի հայ­րա­պե­տա­կան տնօ­րի­նութ­յուն­նե­րով ստեղծ­վեց Սրբա­դաս­ման հանձ­նա­ժո­ղո­վ` հարցը հանգամանորեն ուսումնասիրելու և առաջիկա Եպիսկոպոսաց ժողովին ներկայացնելու նպատակով:
2013 թ. սեպտեմբերի 24-27-ին Մայր Աթոռում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, գումարված Եպիսկոպոսաց ժողովը քննարկեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հետ առնչվող խնդիրները: Քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի կապակցությամբ Եպիսկոպոսաց ժողովը որոշեց որդեգրել Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը:
Իսկ 2014 թ. նոյեմբերի 11-13-ի Եպիսկոպոսաց ժողովում արդեն`
ա. հաստատվեց Հայ Եկեղեցու սրբադասման ծիսակարգը և շա­րա­կա­նի կա­նո­նը («Հ­րա­շա­ցան Պա­կուց­մամբ…» ԴԿ), ժա­մա­մու­տը (Ի յի­շա­տա­կի…), վկա­յա­բա­նութ­յու­նը և սր­բա­պատ­կե­րի նա­խօ­րի­նա­կը,
բ. Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվեց կատարել 2015 թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում,
գ. Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվեց ապրիլի 24-ը` «Յի­շա­տակ սրբոց նա­հա­տա­կաց, որք կա­տա­րե­ցան յըն­թացս Ցե­ղաս­պա­նու­թեանն Հա­յոց վասն հա­ւա­տոյ եւ վասն հայ­րե­նեաց»:
Այս­պի­սով` երկարատև ընդ­մի­ջու­մից հե­տո Ցե­ղաս­պա­նութ­յան նա­հա­տակ­նե­րի սրբա­դաս­ման մի­ջո­ցով վե­րա­կանգն­վում է Հայ Ե­կե­ղե­ցու սրբա­դաս­ման կար­գը և շա­րու­նա­կա­կան է դառ­նում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Ե­կե­ղե­ցու սրբա­դաս­ման գոր­ծըն­թա­ցը:
Հարկ է նշել, որ Հայ Եկեղեցին Ցեղասապանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1,5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկան հանուն հավատքի և հայրենիքի: Եկեղեցին նահատակների զոհաբերությունը որպես հավաքականություն է ընդունում` առանց առանձնացնելու նրանց հոգևոր սխրանքը, ովքեր մեկ ընդհանրական և հավաքական անունով անանուն մարտիրոսացան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան հաստատեց կորոնավիրուսային պատվաստանյութ

Հաջորդ գրառումը

Նաթանյահուն բացել է Telegram-ի ռուսալեզու պաշտոնական ալիք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ի հուշ. Սինյորա Կարդինալեի հավերժացած ծիծաղը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

«Կարպիսն ինձ օժտել է աշխարհին սիրով նայելու հայացքով»

03/10/2025
Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Նաթանյահուն բացել է Telegram-ի ռուսալեզու պաշտոնական ալիք

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական