Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սվանտե Լունդգրեն. «Միշտ ունեմ Հայաստանին վերաբերող նախագծեր»

Արծվի Բախչինյան
17/01/2025
- 17 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

ԵՐԵՎԱՆ-ԼՈՒՆԴ, Շվեդիա – Շվեդ պատմաբան եւ գրող Սվանտե Լունդգրենը եբրայագիտության դոկտորի կոչում է ստացել Ֆինլանդիայի Աբո Ակադեմիա համալսարանում: Աշխատել է որպես միջնակարգ դպրոցի ուսուցիչ, դասախոսել է Աբո Ակադեմիայում: Երկար տարիներ եղել է Լունդի համալսարանի Աստվածաբանության եւ կրոնական հետազոտությունների կենտրոնի դասախոս եւ հետազոտող: Հետազոտությունները հիմնականում վերաբերում են Մերձավոր Արեւելքի ոչ մահմեդական փոքրամասնություններին, մասնավորապես ասորիներին, հայերին եւ եզդիներին: Նրա գիտական   հետաքրքրությունները ներառում են նաեւ Հայոց ցեղասպանությունը եւ արեւմտյան միսիոներական ու մարդասիրական գործունեությունն արեւմտահայերի շրջանում: Սվանտե Լունդգրենը շվեդերեն, անգլերեն եւ գերմաներեն մի շարք հոդվածների եւ գրքերի հեղինակ է:

–Հարգելի՛ Սվանտե, դուք Հյուսիսային Եվրոպայի այն սակավաթիվ մտավորականներից եք, որոնք հետեւողականորեն մեծացնում են իրազեկվածությունը արեւելյան քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի ծանր վիճակի մասին: Ֆրանսահայ հետազոտող Տիգրան Եկավյանի «Արեւելքի փոքրամասնությունները. պատմության կողմից մոռացվածները» ուսումնասիրությունը կարդալով՝ ասես համոզվում ես, որ Մերձավոր Արեւելքում ոչ մահմեդական փոքրամասնություններն այլեւս ապագա չունեն: Ելնելով Երուսաղեմի Հայկական թաղամասի վերաբերյալ ձեր աշխատությունից եւ մյուս ուսումնասիրություններից՝ ինչպիսի՞ն է ձեր տեսակետն այս հարցում:

-Համաձայն չեմ: Եթե   նայենք ավելի լայն պատկերին՝ Մերձավոր Արեւելքի ողջ տարածաշրջանին, ապա փաստ է, որ քրիստոնյաներն այժմ բացարձակ թվով նախկինից ավելի շատ են, թեեւ նրանց մասնաբաժինն ընդհանուր բնակչության մեջ նվազել է: Այնուամենայնիվ, պատերազմից բզկտված երկրներում, ինչպիսիք են Իրաքը եւ Սիրիան, քրիստոնյաները մեծապես տուժել են, եւ նրանց թիվը կտրուկ նվազել է: Մյուս երկրներում իրավիճակը կայուն է, ինչպես Եգիպտոսում՝ մինչեւ 10 միլիոն քրիստոնյա ղպտիներով: Բայց որոշ դեպքերում էլ (օրինակ՝ Երուսաղեմի հայկական թաղամասի), որոշակի քրիստոնեական համայնքի գոյատեւումը վտանգված է: Ես հիացած եմ Երուսաղեմի հայ երիտասարդների խիզախությամբ եւ նվիրումով, որոնք պայքարում են, եւ հույս ունեմ եւ աղոթում եմ, որ նրանք հաղթեն:

–Վերջերս ադրբեջանական կառավարությունը փորձում է ազդեցություն ստեղծել սկանդինավյան երկրներում՝ հովանավորելով անհատական ուղեւորություններ Շվեդիայից եւ Ֆինլանդիայից Ադրբեջան: Որքանո՞վ կարող են նման նախաձեռնությունները նշանակալից լինել սկանդինավյան քաղաքականության եւ հասարակական կարծիքի ձեւավորման գործում:

-Ունեն որոշակի նշանակություն, բայց չպետք է չափազանցնել: Քանի որ այս հովանավորված ուղեւորությունները բացահայտվում են, սովորաբար հակազդեցություն է ստեղծվում քննադատական   բանավեճով այն մասին, թե ինչու են մարդիկ թույլ տալիս, որ ավտոկրատ ռեժիմներն օգտագործեն իրենց: Վերջին տարիներին թե՛ Շվեդիայում, թե՛ Ֆինլանդիայում տեսել ենք, որ ադրբեջանական այս նախաձեռնությունները հանգեցնում են այն բանին, որ Բաքվի ռեժիմի բռնապետական   բնույթը բացահայտվում է ավելի լայն հանրության համար:

–Դուք բացահայտ քննադատել եք Ալիեւի ռեժիմը: Երբեւէ սպառնալիքներ ստացե՞լ եք ձեր հայացքների համար:

-Լուրջ սպառնալիքներ երբեք չեմ ստացել, միայն՝ մեծ ատելություն սոցիալական ցանցերում՝ ադրբեջանական կեղծ օգտատերերից: Իսկ 2019 թվականին Արցախ իմ այցից հետո իմ գործատուն (Լունդի համալսարան) բողոքի նամակ ստացավ Շվեդիայի ադրբեջանական կազմակերպությունից, ինչի մասին ես գրել եմ «Հայաստան, իմ սեր» ժողովածուի իմ հոդվածում:

-Խոսենք Հայաստանին առնչվող ձեր նախագծերից: Տարիներ առաջ դուք որպես խոսնակ մասնակցեցիք «Փրկության քարտեզը» հայկական վավերագրական ֆիլմում, որը ներկայացնում է սկանդինավցի այն միսիոներուհիներին, որոնք օգնել են հայերին Ցեղասպանության ժամանակ: Ի՞նչ կպատմեք ձեր այդ մասնակցության մասին:

-Հիանալի փորձառություն էր, թեեւ նաեւ՝ հոգնեցուցիչ: Ֆիլմ նկարահանելիս գլամուրը քիչ է, հատկապես, եթե բյուջեն փոքր է: Նկարահանումները կատարվել են ինը տարբեր երկրներում, եւ բոլորում համագործակցել ենք տեղի հայ համայնքների հետ: Այսպիսով, ես ճանաչեցի շատ հայերի տարբեր վայրերում: Ֆիլմի ավարտից հետո ներկա եղա առաջնախաղին 2015-ի ապրիլին, Երեւանում: Ներկա եմ եղել ցուցադրություններին նաեւ Շվեդիայում, Դանիայում, Լիբանանում եւ Լոս Անջելեսում: Հիանալի էր հանդիպել հանդիսատեսի հետ: Հաճախ մարդիկ ինձ ասում էին, թե ունեն նախնի, որը ողջ է մնացել Ցեղասպանությունից՝ ֆիլմում ներկայացված կանանցից մեկնումեկի շնորհիվ:

Սվանտե Լունդգրենը կնոջ հետ Երեւանում (2020):

–Դուք նշեցիք «Armenie, Mon Amour. Տաս եվրոպացիներ են խոսում» ֆրանսերեն-անգլերեն վերնագրով անգլիալեզու ժողովածուն, որը կազմել եք ֆինն հոգեւորական Սերաֆիմ Սեպպալայի հետ: Այն ներկայացնում է հետաքրքրաշարժ «արտաքին» հայացքներ եւ խորը պատկերացումներ Հայաստանի եւ նրա ժողովրդի մասին: Ի՞նչը ոգեշնչեց այս նախագիծը եւ ինչպե՞ս այն ընդունվեց:

-Ես ու Սերաֆիմը ցանկացանք պարզել, թե ինչն է ստիպել մեզ պես  ոչ հայերի դառնալ հայասերներ: Ուստիև առաջարկեցինք հայասերների այս կատեգորիային պատկանող մարդկանց գրել այս մասին: Ի վերջո, մեզ հաջողվեց մեկական աշխատակցություն ստանալ եվրոպական տասը տարբեր երկրներից: Գիրքը կարդացածներին շատ է դուր գալիս: Ցավոք, այն չի վաճառվել այնպես, ինչպես մենք սպասում էինք, բայց դա դեռ կարող է փոխվել:

–Անցյալ տարի հրատարակեցիք շվեդերեն վեպ՝ «Երեւանի ամենագեղեցիկ աչքերը»՝ հայկական թեմաներին կրկին անդրադառնալով այս անգամ գեղարվեստական   գրականության միջոցով: Ի՞նչ է բերում պատմաբանը գեղարվեստական   գրականության աշխարհ, եւ ինչպե՞ս է արտահայտվելու այս նոր կերպը ձեզ թույլ տվել տարբեր ձեւով ուսումնասիրել հայկական թեմաները:

-Մի քանի տարի ես կարդացի շատ լավ վեպեր, որոնք հանգստացնող եւ զվարճալի են: Դրանց դիպաշարերը հաճախ միանման են. մարդը բաժանվում է իր սովորական կյանքից, տեղափոխվում այլ տեղ (հաճախ՝ Իտալիա կամ Պրովանս), որտեղ գտնում է իր իսկական եսը եւ իր կյանքի սերը: Որոշեցի նման սյուժեով գիրք գրել, բայց այս անգամ գլխավոր հերոսը գնա ոչ թե միջերկրածովյան որեւէ երկիր, այլ Հայաստան: Դա տեղի է ունենում 2018 թվականին, ուստի գլխավոր հերոսը՝ Լունդից հեռացված համալսարանի դասախոսը, հայտնվում է «թավշյա հեղափոխության» պայմաններում: Եվ հանդիպում է գեղեցիկ աչքերով մի հայուհու: Հերոսները հորինված են, բայց նրանց շուրջ կատարվող  իրադարձությունները (հեղափոխությունը) իրական են: Վեպը գրված է Հայաստանի մասին քիչ տեղյակ մարդկանց համար: Այն կարդալուց հետո նրանք շատ ավելին կիմանան Հայաստանի մասին եւ հուսով եմ, որ կհետաքրքրվեն նրանով:

–Մաղթում եմ, որ ձեր գրքերն ավելի լավ վաճառվեն 2025 թվականին: Իսկ ունե՞ք Հայաստանի հետ կապված նոր նախագծեր:

-Ես նույնպես հուսով եմ, որ այդպես կլինի: Եվ միշտ ունեմ Հայաստանին վերաբերող նախագծեր: 2024 թվականին զբոսաշրջիկների երկու   խումբ եմ բերել Հայաստան, եւս մեկով մտադիր եմ գալ այս տարի: Այս մեկշաբաթյա ճամփորդությունները բարձր են գնահատվում, եւ մասնակիցներից շատերը դառնում են Հայաստանի իսկական բարեկամներ:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Սվանտե Լունդգրենը Մխիթար Գոշի արձանի մոտ Գոշ գյուղում (2024):

Նախորդ գրառումը

Ահաբեկչությունը նորից գլուխ է բարձացնում ԱՄՆ-ում

Հաջորդ գրառումը

Էրդողանի երուսաղեմյան պահանջները հարցեր են առաջացնում Ստամբուլի վերաբերյալ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Էրդողանի երուսաղեմյան պահանջները հարցեր են առաջացնում Ստամբուլի վերաբերյալ

Լրահոս

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական