Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեդա Դեւլեթյան Փափազյան. «Իմ կոչը դրսի հայերին՝ եկե՛ք Հայաստան»

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Բելգիահայ, այժմ երեւանաբնակ Սեդա Դեւլեթյան Փափազյանի հետ ծանոթացա Ռուբեն Մամուլյանին նվիրված գրքիս շնորհանդեսին։ Գնահատելի էր սահուն արեւմտահայերեն խոսող, սակայն գրավոր հայերենին վարժ չտիրապետող հայրենադարձուհու՝ հայերեն գիրք ձեռք բերելու ցանկությունը։ Ինձ առավել հետաքրքրեց Սեդայի՝ անցյալում պարարվեստի գործիչ լինելը, ուստիեւ մեր հաջորդ հանդիպումը չուշացավ, որի ընթացքում ծնվեց հետեւյալ զրույցը։

–Սեդա՛, ուրախ եմ հայտնաբերել պարարվեստի եւս մեկ սփյուռքահայ գործչի։ Ինչպե՞ս պարը մուտք գործեց քո կյանք։

–Միշտ եմ սիրել պարը, բայց դրանով սկսեցի լրջորեն զբաղվել 14 տարեկանից, եւ ամեն օր դպրոցից հետո պարի դասերի էի հաճախում Բրյուսելի Մոնեի Թագավորական թատրոն։ Նույն շենքում նաեւ Մորիս Բեժարի պարողներն էին պարապում։ Ծնողներս շատ համաձայն չէին, որ պարուհի դառնամ, չէին սիրում այդ մթնոլորտը, բայց նաեւ դեմ չէին, որ պարի ուսուցչուհի լինեմ, ինչն ավելի «շնորհքով» գործ էին համարում։ Չնայած դրան, երբեմն բեմ եմ բարձրացել տարբեր ներկայացումներում՝ դասական եւ մոդեռն բալետներում, նաեւ օպերային ներկայացումների եմ մասնակցել, օրինակ՝ Վագների «Վալկիրիային»։ Դպրոցից հետո Անվերս գնացի, որտեղ երկու տարի ուսանեցի հատուկ բալետի  ուսուցիչներ պատրաստող «Ֆլանդրիայի բալետ» խմբի դպրոցում։ Քսան տարեկանում դիպլոմս ձեռքս՝ մեկնեցի Փարիզ, ամուսնացա եւ 16-րդ շրջանի կոնսերվատորիայում սկսեցի բալետ դասավանդել։ Գրեթե քսան տարի դասավանդել եմ, միաժամանակ պարել հայկական «Նաիրի» պարախմբում։ Այնուհետեւ հանդիպելով պարող Ժիրայր Մադիլյանին՝ ստեղծեցինք «Արմեն դանս» պարային դուետը եւ սկսեցինք բեմադրել ու ներկայացնել հայկական պարային համարներ։ Մեր ամենահաջող գործը՝ «Հայաստանի արքայադուստրը», ցուցադրել ենք Ստրասբուրգում՝ բեմի վրա, բայց հատկապես՝ ֆրանսիական եւ հայկական դպրոցներում։ Երեխաներին հեքիաթ էինք պատմում ֆրանսերենով, ես մենապարում էի, Ժիրայրը շալախո էր պարում, վերջում բոլորս հերոսների հարսանիքին քոչարին էինք պարում։ Շատ հաջող համար էր, բոլորը սիրում էին։

Նկարում. Սեդա Դեւլեթյան Փափազյան եւ Ժիրայր Մադիլյան

–Բայց ավելի շատ մանկավարժությամբ ես զբաղվել։

–Այո՛, կոնսերվատորիային զուգահեռ Փարիզում մոտ քսան տարի տնօրինել եմ «Սեդա Դեւլեթյան Փափազյանի պարի դպրոցը», հարյուրավոր աշակերտներ եմ ունեցել՝ հինգ-վեց տարեկանից մինչեւ քառասուն եւ ավելի տարեկան։

–Նրանց մեջ հայեր եղե՞լ են։

–Շատ քիչ։ Բայց մի այսպիսի պատմություն եղավ։ Մի անգամ մոտս եկավ մի անուշիկ սեւամորթ աղջիկ եւ անսպասելիորեն սկսեց հայերեն խոսել։ Պարզվեց՝ հայրը հայ է, մայրը՝ աֆրիկուհի։ Մի քանի շաբաթ անց եկավ մի անուշիկ ճապոնացի աղջկա հետ։ «Ընկերուհի՞դ է»,– հարցրի։ «Ո՛չ, քույրս է»,– ասաց նա։ Պարզվեց՝ հոր մյուս կինն էլ ճապոնուհի է…

–Պարզ է, դու հանդիպել ես Անուշ եւ Վարդուհի Եզեկիելյաններին՝ ֆրանսահայ գործարար Ռայմոն Եզեկիելյանների դուստրերին…

–Ճիշտ է։ Անուշը շատ հայասեր է, շատ լավ խոսում է հայերեն։

–Այո՛, կարճ ժամանակ միասին աշխատել ենք Երեւանում… Սեդա՛, իսկ քո դպրոցում երբեւէ հայկական թեմայով բեմադրություն կատարե՞լ ես։

–Տարեվերջին ավարտական հանդեսներին միշտ իմ բեմադրած ներկայացումներն էինք ցուցադրում, եւ 1988-ի երկրաշարժից հետո բեմ հանեցի Հայաստանին նվիրված մի բեմադրություն՝ Ազնավուրի եւ այլոց երաժշտությամբ։

–Որտեղի՞ց են նախնիներդ։

–Հայրս՝ Նուբար Դեւլեթյանը, արդեն Բրյուսելում է ծնվել։ Նրա հայրը Կ.Պոլիսը թողել էր Ցեղասպանությունից առաջ, որովհետեւ զգացել էր, որ վիճակը լավ չէ։ Իսկ հորս մայրը փրկվել էր Տրապիզոնի ջարդերից։ Հայրս սիգարետի գործով է զբաղվել։ Մայրս՝ Մաննո Դեւլեթյան Պետրոսյանը, պարսկահայ էր, Թեհրանից։ Քսան տարեկանում որոշել է Ամերիկա մեկնել՝ համալսարանական կրթության, Եվրոպայով է անցել, հանդիպել է հորս եւ ո՛չ Ամերիկա է գնացել, ո՛չ համալսարան ընդունվել։ Ծնողներս շատ հայասեր էին, նրանց շնորհիվ լավ հայ մեծացա։ Երբ Բրյուսելում էի, հայերը շատ քիչ էին, հայաստանցիներ առհասարակ չկային։ Մայրս ֆրանսերեն հետո է սովորել, այնպես որ շատը ի՛ր շնորհիվ հայերեն սովորեցի։ Որպես պարսկահայ՝ մորս մեջ շատ կար հայրենակիցներին օգնելու ձգտումը։ Հայրս շատ սիրված, պատվված մեկն էր։ Բելգիայի հայ գաղութը չորս տարին մեկ համայնքի նախագահ էր ընտրում, եւ հայրս երկու անգամ ընտրվել է։

–Եվ զարմանալի չէ, որ նման ընտանիքի զավակն այսօր ապրում է Հայաստանում։

–Հինգ-վեց տարի է, ինչ Հայաստանում եմ՝ երկու որդիներիս հետ, իսկ դուստրս Ֆրանսիայում է։ Երեք զավակներս էլ շատ հայասեր են։ Մի որդիս արդեն այստեղ ընտանիք է կազմել սիրիահայուհու հետ, արդեն երկու զավակ ունեն։ Նրանք ուրախ են, որ այստեղ են ապրում, ես էլ եմ ուրախ, քանի որ Ֆրանսիայում հայ մնալը շատ դժվար է։ Իմ առաջին լեզուն ֆրանսերենն է, ես ֆրանսերեն եմ մտածում, բայց երբ առաջին զավակս ծնվեց, որոշեցի հետը հայերեն խոսել։ Այսօր աղջիկս, չնայած ապրում է Ֆրանսիայում, ինձնից լավ է հայերեն խոսում, արեւմտահայերեն եւ արեւելահայերեն դասախոսություններ է կարդում։ Կարեւորը՝ որ թոռնիկներս այստեղ են մեծանում, դպրոց գնում ու այստեղ մնալով՝ հայ կմնան։

–Փաստորեն զավակներդ չորրորդ սերնդի եվրոպահայ են, բայց այսօր ապրում են Հայաստանում, ինչը հրաշալի է։ Որպես նոր հայրենադարձ՝ ի՞նչ կասես Հայաստանի կյանքի մասին եւ ի՞նչ կուզես փոխանցել սփյուռքահայերին։

–Կուզեմ սփյուռքահայերին ասել՝ եկե՛ք Հայաստան, այստեղ լավ կյանք կարող եք ունենալ։ Դժվարություններ կան, բայց ո՞րտեղ չկան։ Եթե տարբեր ազգերի ներկայացուցիչներ կարող են գալ եւ իրենց լավ զգալ այստեղ, ինչո՞ւ հայերը չեն կարող դա անել։ Երբ Փարիզում եմ, հայերը մշտապես խոսում են միայն Հայաստանի վատ կողմերի մասին։ Ես էլ նրանց ասում եմ՝ եկե՛ք Հայաստան ու տեսե՛ք նաեւ հայաստանյան կյանքի եւ ժողովրդի լավ կողմերը։

–Նույնիսկ պատերազմից հետո՞։

–Պատերազմից հետո հայրենադարձությունն է՛լ ավելի է պետք քաջալերել, որ մեր այսքան կորուստներից հետո դրսի հայ տղամարդիկ գան եւ այստեղ ընտանիք կազմեն։ Որքան էլ հայասեր լինեն Սփյուռքում՝ այնտեղ անկարելի է հավիտենապես հայ մնալ։ Եթե հայերը պիտի գնան սփյուռքում ապրեն, ո՞ւմ համար ենք աշխատում, պարապ երկրի՞ համար։ Եկե՛ք այստեղ, ձեր ականջներո՛վ լսեք, ձեր աչքերո՛վ տեսեք Հայաստանի առավելությունները։ Այնքա՛ն լավ երիտասարդություն կա, Հայաստանում մե՛ծ պոտենցիալ կա։ Դասավանդումը թողնելուց հետո հիմա իմ գործը տեսնում եմ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապերը սերտացնելու մեջ։ Այստեղ կան «Ի գործ», «Հայ կամավորականների միություն», «Birthright Armenia», «Repat Armenia» կազմակերպությունները, սիրով կաշխատեմ նման միությունների համար։ Այսօր չկա ավելի անհրաժեշտ գործ, քան արտագաղթած հայերին քաջալերելն ու օգնելը, որպեսզի նրանք գան, ապրեն եւ աշխատեն Հայաստանում։ Այնպես որ կրկնեմ իմ կոչը Սփյուռքի ու առհասաակ դրսում ապրող հայերին՝ եկե՛ք Հայաստան…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Լուսանկարչական ցուցահանդես՝ «Հայկական Քաշաթաղ»

Հաջորդ գրառումը

Հունգարիան կոչ է արել հրաժարվել պատժամիջոցների քաղաքականությունից և սկսել բանակցություններ Ռուսաստանի հետ

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հունգարիան կոչ է արել հրաժարվել պատժամիջոցների քաղաքականությունից և սկսել բանակցություններ Ռուսաստանի հետ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական