Էդվարդ Սարգսյանի ՖԲ էջից, –
Պետրոս Աղաջանյանը «Ստանա Պեդո» ծնվել է 1843 թ. Լոռվա Վարդաբլուր գյուղում: Մասնակցել է գյուղի եկեղեցու կառուցմանը։ Վարդաբլուրի կամավորական ջոկատի կազմում Մասնակցել է Լոռիս Մելիքովի Կռվին (1877-78) և Կարսի գրավմանը: Պեդոենց ջոկատն աչքի է ընկել Կարսի գիշերային գրոհի ժամանակ, ինչի համար ջոկատի հրամանատար Սմբատ Վարդանյանն արժանացել է Գեորգիևյան Խաչ շքանշանի։
Պեդոն հայտնի է եղել իր խորամանկությամբ։ Նրա մականունը եղել է Ստանա Պեդո:
1918թ․ Պեդոն խաբել է Վարդաբլուրում գտնվող թուրքական զորքի հրամանտարին և նրա ձեռքով պատժել դավաճան Ա-ին։
Խաչիկ Դաշտենցը նրանից է գրի առել իր նշանավոր գրքի շատ դրվագներ։ Պեդոն է գրողին հաղորդել նաև «Ռանչպարների Կանչ» ժողովրդական ստեղծագործությունը, որը դարձել է Դաշտենցի համանուն գրքի վերնագիրը: Մինչև 101 տարեկանն աշխատել է որպես պայտառ և ձիեր ու եզներ է պայտել։ 101 տարեկանում անցել է հանգստի։ 119 տարեկանում, նոր տարվա գիշերը հրացանների համազարկերի ձայները լսելով կարծել է թե թուրքերը հարձակվում են և անկողնից վեր է կացել, որ գնա կռիվ։ Մահացել է 1963 թ., Ստեփանավանում, 120 տարեկան հասակում:








