Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պ.Պռոշյանի և Խ. Աբովյանի առաջին հանդիպումը

10/10/2020
- Ազգային, Մշակույթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

            «Աշտարակում դպրոց բացող  վաղարշապատեցի Շապուհ Շահնազարյան ուսուցչի 70 աշակերտներից առաջինն ես էի, առաջինը՝ ո՛չ թե տարիներով, այլ կարդալ-գրելով»-հիշում է Պռոշյանը:    
            Մանկական անմեղ, աշխույժ խաղերի, դասերի կողքին գրողի հիշողության մեջ մնացել էր նաև «բարդի ծառի բարակ և թարմ ճղնիկներով ձաղկվիլը»:          
Ուսուցիչ Շահնազարյանը մեծ համոզմունք ուներ, թե ծեծով միայն կարելի է ուսուցանել:  Հնարագետ ուսուցչի պատիժները տարբեր էին. «… ձեռնամիջին քանոնով զարկել, բաց ծնկներով խոշոր ավազի վրա ժամերով չոքել, առավոտյան ժամին «Տեր զի բազում»-ից առաջ  եկեղեցի գնալն ու մինչև երեկոյան ժամին «Օրհնյալ  եղերունքը»լ սել…» (Պ.Պռոշյան,Երևան, 1954,,հատոր 3,էջ՝377): Իսկ գեղեցիկ ձեռագիր չունենալը պատժվում էր լայնաբերան քանոնի սուր կողմով «Մատներիս ծայրերը միացրած՝քանոնի եզերքով եղունգախառն անդադար ծեծվում էին»:           
            Պռոշյանի մանկական հիշողություններից չէր կարող ջնջվել այն օրը, երբ իրենց դպրոց է այցելում Երևանի արքունական դպրոցի տեսուչը՝ Խաչատուր Աբովյանը:  
            Թեև Պռոշյանը աշակերտներից ամենափոքրն էր, բայց բոլորից վարժ էր կարդում և քերականություն էր սովորում: Աբովյանի զարմացական հարցին, թե ինչու է նստել իրենից տարիքով  մեծ աշակերտների կողքին ,Պռոշյանը համարձակորեն պատասխանում է, թե օգնում է նրանց դասը յուրացնել.«Տարօրինակ էր , բայց ճշմարտություն էր , ինը տարեկան էի ես, երեք տարով իմ երկու ընկերներս՝ տեր-Գրիգորի տղա Խաչատուրն և Տնտեսենց  Գալուստը մեծ էին ինձնից, և ահա մենք երեքով, մեր ներքևը նստած 15-20 տարեկան պատանիների մեջ առաջինն էինք»(Տե՛ս նույնը, էջ՝ 380):
            Տպավորված աշակերտների առաջադիմությամբ՝ Աբովյանը , շնորհակալություն ասելով ուսուցչին, պատրաստվում էր հեռանալ, երբ Պռոշյանը, մանկական միամտությամբ, հայտնում է ծեծի մասին: 
            Աբովյանը, ուսուցչի հետ երկար-բարակ խոսելուց հետո, աշակերտներին խոստանում է, որ այլևս ծեծ չի լինելու.«Երեք օր անդադար գալիս էր տեսուչը մեզ այցելեության, աչքով չտեսած ու ականջով չլսած նորություններ էր մտցնոմ  խալիֆայական մահակի ու ռոզգու սովոր աշակերտներիս մեջ.նոր-նոր խաղեր էր սովորեցնում .ինքը խաղում էր մեզ հետ և ստիպում վարժապետին հետևել յուր օրինակաին»:   
            Հրաժեշտ տալիս Աբովյանը պատվիրում է աշակերտներին՝ խնդիրներ ունենալու դպքում գրավոր դիմեն անձամբ իրեն. « Մի՛ քաշվեք, ես ինքս էլ գյուղացի եմ, Քանաքեռ գյուղիցն եմ. իմ անունս է Խաչատուր Աբովյանց»:

Ծեծը դպրոցում վերացավ, իսկ ուսուցիչը թողնում է դպրոցը և տեղափոխվում Երևան:    Հետագայում Պռոշյանը Աբովյանի հետ իր առաջին ծանոթությանը  անդրադառնում է նաև «Արձագանք» օրաթերթի մի քանի համարներում, և ցույց տալիս, թե «բարոյական ինչ տպավորություններ է թողել մեծ մանկավարժը իմ և ընկերներս վրա»:          
            Խաչատուր Աբովյանի հետ առաջին հանդիպումից երկար տարիներ անց , երբ Պռոշյանը գալիս է Թիֆլիս, Աբովյանը երկրորդ անգամ է կենդանանում իր առջև, իսկ առիթը դառնում է «Վերք Հայաստանին»:

Ահա թե ինչ է հիշում Պռոշյանը. «Վրաստանի մայրաքաղաքի աշակերտական նստարանից թռիչք արած, մեր գյուղումը՝ վարժապետական երեք ոտնանի աթոռի վրա  երեք տարի ուռած, փքված բազմելուց հետո, երբ համոզվեցի , որ թե կուզես տասը մատդ մոմ արա, լույս տուր, դարձյալ Քրիստոի ասածի պես ՝ մարգարեն իր գավառումը պատիվ չի ունենալ…մի օր էլ փեշս թափ տվի և ամբողջ տարին ինձ հասանելիք ուսուցչական ռոճիկս 12 մանեթ միայն հավաքելով՝ ճանապարհ ընկա՝ օտարության մեջ բախտ որոնելու…Ծանծաղ լճակներում լողալ սովորած ,նորավարժ ձկնիկի նման թևճակներս փռոցի և Թիֆլիսի ընդարձակ ալեծուփ ծովում կամեցա լող տալ» (Տես նույնը, էջ՝487):         
            Մի օր Թիֆլիսում հորդ անձրևից պաշտպանվելու համար պատսպարվում է իր հայրենակցի ՝ Հովհաննես Տեր- Հովսեփյանցի տանը: Նրա ընդարձակ գրադարանում էլ աչքովն է ընկնում «Վերք Հայաստանին»: Հափշտակվում է, կլանվում է վեպով: 
            Տեր-Հովսեփյանը Պռոշյանին խորհուրդ է տալիս սկսել ստեղծագործել, գրելու փորձեր անել. «Աբովյանն իր ծնած տեղը անմահացրեց , դու էլ մերն անմահացրու»:        
            Պռոշյանը հիշում է .« Խանութից թուղթ ու թանաք գնեցի , փռնչու մոտից հինգ կոպեկի հաց առա և ողջ օրը սենյակիցս դուրս չեկա:  
Ծունկս սեղան էի շինել և գրում էի:         
«Սոս և Վարդիթերն » էի գրում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության

Հաջորդ գրառումը

Հադրութի ուղղությամբ գրոհը հետ է մղվել (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Հադրութի ուղղությամբ գրոհը հետ է մղվել (տեսանյութ)

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական