Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուջան

09/03/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

    Հունիսյան ջեռ ցերեկ էր: Արևը հյուծում էր անծայր կապույտից, ու թե զոռով փնտրեիր, հազիվ կնշմարվեին մի քանի բարալիկ ամպի ծվենիկներ՝ խոտհարքից հետո նոսր փռված խոտերի պես, որ վրիպել էին եղանի բարկությունից: Շոգից հալվում էր գյուղի կոմունիստական ասֆալտը, որ անկախության տարուց մինչ օրս մեր արևի նահանջող թշնամին էր: Գյուղի բլքոզ պատերից մեկի կեսմետրանոց ստվերի տակ կծկվել էր Հոպո Գևոն՝ հորս հորեղբայրը: Ինձ ճանաչեց: Մանկական թրթռանքով տեղից ելավ, փաթաթվեցինք, ու մի խոսքի սպասելով նայեց վրաս: Մրջնի պես ամենօրյա շալակումներից ստորակետի նման ճկվել էր, կռացել: Շտկեց խոտկապի թելով շալվարն ու հենվեց նոր քաշված գազի խողովակի տակ, նույն կեսմետրանոց ստվերի մեջ: Մի երկու հարցից հետո, երբ էլ հարցնելու բան չմնաց՝ ճմրթված ծխախոտի տուփից հաստ մատներով հանեց մի անֆիլտր գլանակ ու վառեց, տարիներից պղտորված կապտավուն աչքերը չռեց վրաս և.

    -Քաղսովետի նախագան հմի Նիգոլն է, հա՞…

    -Հա, հոպո, Նիգոլն է:

     -Հմմ,- ընկավ մտքերի մեջ ու չսափրած դեմքը ճմլվեց, անատամ դատարկությունով մեկ անհագ ներս քաշեց ծուխը՝ կարճելով գլանակի երկարությունը:

    Մի ծխելու տևողությամբ դեմդիմաց լռեցինք: Նայեց ինձ իբրև մի թարմ թերթի, ուր ոչ մի նորություն գրված չէ, կամ մի ռադիոյի, որ նույնությամբ կրկնում էր անցյալի դեպքերը: Կռացա, համբուրեցի փշոտ երեսը և, որպես հրաժեշտ ասացի.

   -Հետ եմ գնում քաղաք գործերով, հոպո: Էս շոգին մի նստի:

   -Ա՜, պան չէղնի,- անհաղորդ պատասխանեց Գևոն:

   -Հետո կգամ, կպատմեմ քաղսովետի գործերից,- ավելացրի ես:

   -Հա՜,- երեխայի պես ապշահար սպասումով ասաց հոպոն:   

 …Ուջանում հունիսյան ցնդող մի օր էր. դրսում միայն արձանված Անդրանիկն էր՝ լավ օրերից հետո սմքած «գյոլ»-ի դիմաց, արևից պսպղացող գլխով, ես էի, որ գնում էի քաղաք «գործերով», քիչ այն կողմ ստորակետի պես կեռ հոպոն էր՝ քաղսովետից լուր ստանալու սպասումով, փոշիներում խայտացող օձերն էին և, առհասարակ, գյուղն էր, որ լու՜ռ, տապին հանդիմանելով սպասում էր նորության:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիրիայի նախագահն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ում սպանվել է ռեփեր Չաքի Թրիլը

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Արցախի հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է. «Մենք փակուղում ենք»,- զգուշացնում է Պատրիկ Տոնապետյանը

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորեն Ստալբե. «Երազում եմ հանդես գալ հայ թատրոնում եւ կինոյում»

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Երվանդ Երկանյանի «Ձոն» սիմֆոնիկ պոեմի պրեմիերան էր

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Սարյանական տարվա ամփոփիչ ՄԵԾ ՀԱՄԵՐԳ

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ում սպանվել է ռեփեր Չաքի Թրիլը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական