Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Որբերի հայր» Գրիգոր Ջանշյանը

30/05/2021
- Ազգային, Մշակութային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1851թ. մայիսի 29-ին Թիֆլիսում ծնվել է պատմաբան, հրապարակախոս, հասարակական գործիչ Գրիգոր Ջանշյանը:  Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը,Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, զբաղվել փաստաբանությամբ, իրավաբանությամբ: Դեռևս ուսանողական տարիներին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել լրագրության նկատմամբ, տպագրվել «Ռուսկիե վեդոմոստի», «Ռուսկիե միսլի», «Վեստնիկ Եվրոպի» և այլ ամսագրերում:
          Արևմտահայության վիճակը շատ է զբաղեցրել նրան, թե’ իր հոդվածներով, թե’ ֆինանսական միջոցներով  փորձել է օգնության հասնել իր տառապյալ ժողովրդին:
             1897 և 1898 թվականներին կրկնակի հրատարակվեց նրա «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուն ռուսերենով,  որի հասույթով ստեղծել է դրամական ֆոնդ՝ կարիքի մեջ գտնվող արևմտահայերին  օգնելու համար։              Ջանշյանն այս ժողովածուում մանրամասնորեն փորձել է  նկարագրել, պատկերել արևմտահայերի ծանր, դժոխային կյանքը Թուրքիայում, ջարդերը:             Ժողովածուի պատկերազարդումները կատարել էին Վ. Սուրենյանցը և Հ. Այվազովսկին:
            Սա հանրագիտարանային ժողովածու է, որտեղ ընդգրկվել են անվանի այն հեղինակները, որոնց գործերը  վերաբերում են հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, հայկական հարցին, հայոց ցեղասպանությանը:
            Ժողովածուում հանդես են եկել ռուս ականավոր գրողներ (Լ.Տոլստոյ, Ա.Չեխով, Վ.Կորոլենկո), բանաստեղծ-թարգմանիչներ, մշակույթի, գիտության գործիչներ (Կ.Տիմիրյազև, Մ.Կովալևսկի, Ա.Վեսելովսկի, Ա.Կոնի) իրենց աշխատություններով։
            Այս Ժողովածուի հասույթը բավականին լուրջ գումար կազմեց (առաջին և երկրորդ հրատարակությունների գումարը միասին կազմեց շուրջ 60 հազար ռուբլի): Եվ հնարավորություն տվեց Դիարբեքիրբում, Ախթամարում, Բալուում, Աղբակի Ս.Բարդուղիմեոս վանքում, Ֆռնուզի Ս.Աստվածածին վանքում, Ալաշկերտում, Վանի Սալնապատի Ս.Գրիգոր մենաստանում, Սիսում, Կյուրինում, Ջարսանջակում, Հասան-Բեյում և Մուշում հիմնել որբանոցներ, բացվեցին շուրջ 12 որբանոցներ:
            Այդ գործում նրան օգնում էր Մաղաքիա Օրմանյանը:
            Այդ անձնվեր և բարի գործի համար ժողովուրդը Ջանշյանին անվանեց «Որբերի հայր»:
            Ջանշյանը նպատակ ուներ ժողովածուն հրատարակել նաև երրորդ անգամ, սակայն մահը անժամանակ այցելեց նրան: Այս ժողովածուն վերահրատարակվեց  Երևանում և Մոսկվայում   2014 թվականին:
             1893  «Դիև» ծածկանունով  լույս տեսավ «Հայկական հարցը Թուրքիայում» գրքույկը, որտեղ Ջանշյանը գրել է, որ հայկական հարցը պետք է վճռել «իրավունքի, արդարության, մարդասիրության պահանջների համաձայն»։
            Գրիգոր Ջանշյանը մահացել է Մոսկվայում 1900թ. հուլիսի 17-ին` իր ամբողջ ունեցվածքը կտակելով Արևմտյան Հայաստանի որբանոցներին, Ամենայն հայոց կաթողիկոսությանը, իսկ ամենամեծ հարստությունը` անձնական գրադարանը, Էջմիածնի մատենադարանին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հովհաննես Թումանյանի զավակները. Արտավազդ Թումանյան

Հաջորդ գրառումը

Թուրքիայում նշել են Կոստանդնուպոլսի գրավման 568 ամյակը

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Բալաքյանի նոր ժողովածուն` «Նյույորքյան եռերգություն»

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Անտոնի Չեքեմյան՝ գիտնականը, մարզիկը, թաիթահայը

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Հիշողության լուսավոր ուրվանկար

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը մի կտավի վրա

17/10/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիայում նշել են Կոստանդնուպոլսի գրավման 568 ամյակը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը...

ԿարդալDetails

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական