Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շնորհանդես՝ գերմանահայ երիտասարդների համար

28/06/2024
- 28 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս Դորտմունդի «Մենք» երիտասարդական միության հերթական նախաձեռնությունն էր։ Այս անգամ հայկական կազմակերպությունը հյուրընկալել էր հեքիաթագիր Արփի Մաղաքյանին, որը քաղաքի հայությանը ներկայացրեց իր վերջին հրատարակությունները` «Արտավազդ արքայի հեքիաթը» եւ «Տիգրան Մեծ արքայի հեքիաթը» աշխատությունները։

Շնորհանդեսը հիանալի հնարավորություն է` գերմանահայությանը ծանոթացնելու մեր կողքին ապրող եւ ստեղծագործող, ժամանակակից հայ գրողի աշխատություններին, որոնք բավականին մեծ արձագանք են գտել հայ ընթերցողական շրջանակներում, հանրության մեջ սեր արթնացնել դեպի ընթերցանությունը եւ, ըստ այդմ, նպաստել հայապահպանությանն ու հայ ինքնության պահպանմանը։

Այդ հնարավորությունը հավուր պատշաճի օգտագործեց եւ լավագույնս վայելեցին Դորտմունդի հայությունը, միջոցառմանը ներկա ավագ ու կրտսեր հանդիսատեսները, ովքեր ոչ միայն մեծագույն հետաքրքրությամբ ու բավականությամբ էին ունկնդրում հեղինակին, այլեւ անմիջական մասնակցություն էին ունենում ողջ շնորհանդեսի ընթացքին։ Արփի Մաղաքյանի ներկայացումն այնքան տպավորիչ էր, որ հանդիսատեսի համար հնարավորություն ստեղծվեց գրեթե անմիջականորեն ծանոթանալ գրքի գլխավոր կերպարներին եւ ավելին իմանալ Արտաշեսյան թագավորական տոհմի մասին:

Ինտերակտիվ շնորհանդեսի ողջ ընթացքում հեղինակին ուղղված հարցերը չէին դադարում։ Իսկ Մաղաքյանի պատասխաններն ավելի մեծ հետաքրքրասիրություն էին առաջացնում հանդիսատեսի մոտ` դեպի հեքիաթների կախարդական աշխարհը, դրանց ստեղծման գաղտնիքները:

«Մենք» միության ղեկավարներից Հունան Եղոյանի խոսքերով` «Արփին իր էությամբ լի է անսահման ջերմությամբ ու լույսով, որոնք նա փոխանցում է շրջապատին։ Այս շնորհը ոչ բոլորին է տրված: Ուստի հեղինակը պետք է հաճախ հանդիպումներ ունենա Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ, մի բան, որը չափազանց կարեւոր է հայ համայնքների համար»:

Գերմանաբնակ Անի Բոշիկյանն իր հերթին իր գոհունակությունը հայտնեց գրողի հետ ծանոթանալու համար: «Մեր գրադարանը համալրվեց եւս երկու հիանալի գրքերով»,- իր խոսքում նշեց Բոշիկյանը։

Գրքի հեղինակը խորին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար։ «Դժվարություններն ու հոգնածությունը չքվում են, երբ մտնում ես մի սրահ, որտեղ հայի գեղեցիկ ու խոսուն աչքերն են»,- նշեց Մաղաքյանը` հավելելով,- «Այդ աչքերում այնքան կարոտ կա, այնքան բառեր կան չասված… այնքան հայրենիքի, արմատի մասին նորն իմանալու ցանկություն կա»։

Հանդիպումն առիթ հանդիսացավ, որպեսզի գրողի ու հայկական կազմակերպության միջեւ համագործակցության նոր առաջարկներ ծնվեն, որոնք, անշուշտ, կյանքի պիտի կոչվեն առաջիկայում։

Վերջում նշենք, որ Արփի Մաղաքյանը բնակվում է Հայաստանում։ Նրա գրքերը` «Երեւանյան հեքիաթներ» (2019), «Արեւի համբուրած Շուշին» (2022), «Արտավազդ արքայի հեքիաթը» (2023) եւ «Տիգրան Մեծ արքայի հեքիաթը» (2024), վաճառվում են  հայաստանյան գրախանութներում։

Բեղուն գրիչ ցանկանանք մեր հայրենակցուհուն եւ նորանոր աշխատությունների ծնունդ։

«Մենք» երիտասարդական միություն

Դորտմունդ, Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Հանրաքվեներ, որոնք հավակնում են են «ժողովրդավարացնել» Հայաստանը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հանրաքվեներ, որոնք հավակնում են են «ժողովրդավարացնել» Հայաստանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական