Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շահինյաններն oսմանյան և թուրքական թատրոնում

05/09/2020
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով


Թուրքական «Posta» թերթի լրագրող Օրալ  Չալըշլարն իր «Թուրքալեզու թատրոնի արգելումը Ռըդվան փաշայի կողմից» հոդվածում անդրադարձել է ազգային փոքրամասնությունների թուրքալեզու թատրոնի գործունեությանը 20-րդ դարասկզբին:

Հոդվածի հեղինակն օգտվել է Նեսիմ Օվադյա Իզրաիլի «Շահինյաններն oսմանյան և թուրքական թատրոնում» գրքից:

Չալըշլարը նշում է, որ թուրքալեզու թատրոնի գործունեությունն արգելվել է 1905-1906թթ. քաղաքապետ Ռըդվան փաշայի կողմից, ով հիմնել է տվել  Թեփեբաշըում գտնվող ամառային և ձմեռային թատրոնը, օգնել է, որ Եվրոպայից Օսմանյան Թուրքիա գան ճանաչված խմբեր:

Թե ինչու՞ է արգելվել թատրոնը, լրագրողը գրում է. «Թատրոնի արգելման պատճառը նշված է Նեսիմ Օվադյա Իզրաիլի` նոր հրատարակված «Շահինյաններն oսմանյան և թուրքական թատրոնում» գրքում:

«Ռըդվան փաշան չէր ցանկանում, որ թատրոնի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեցող որդին` Ռեշաթը, այս բնագավառում գործունեություն ծավալեր: Այդ իսկ պատճառով փաշան արգելում է Ստամբուլում թատերախաղ  բեմականացնել և միայն թույլ է տալիս այլազգի «Քարագյոզի» և «Մեդդահի» թատերական ներկայացումները: Թատերախմբերը հուսահատությունից լքում են Ստամբուլը»:

Իսկ ինչպե՞ս վերջ դրվեց այս արգելքին. 1906թ. Ռըդվան փաշան սպանվեց իր դեմ կատարված մահափորձի հետևանքով և արգելքը վերացավ»:

Հոդվածագիրը հայտնում է, որ այս գիրքը Նեսիմ Օվադյայի 3-րդ գիրքն է: Առաջին գիրքը 1915թ. ցեղասպանության զոհ դարձած օսմանյան մեջլիսի (խորհրդարանի) հայ պատգամավոր Գրիգոր Զոհրապի կենսագրությունն էր:

«Երկրորդ գրքում` «24 ապրիլ 1915. Ստամբուլ, Չանքըրը, Այաշ, Անկարա» պատմում էր հայ մտավորականների հետ կատարվածի մասին»-գրում է նա:

Չալըշլարի պարզաբանմամբ` Նեսիմն այս անգամ, հիմք ընդունելով թատերական գործիչ  Շահինյաններին, ովքեր իր կնոջ ազգականներն էին,  ընթերցողի դատին է հանձնում հայկական թատրոնի պատմությունը:

«Առաջին անգամ հրատարակված փաստաթղթերով  ծանոթանում ենք մեր նոր շրջանի պատմության անհայտ կողմի հետ»,- ընդգծում է լրագրողը:

«Գրքում, որտեղ ներկայացվում է օսմանյան և թուրքական թատրոններում հայերի հիմնադիր դերը, միևնույն ժամանակ լույս է սփռվում փոքրամասնությունների պատմության վրա»:

Ըստ հոդվածագրի` գրքի ուշագրավ տեղեկություններից մեկը վերաբերում է երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին նացիստներին հարելու համար մեղադրվող վարչապետ Շուքրու Սարաչօղլուին (1942-46): Երբ նացիստները հանձնվում են, Անկարայի «Անատոլիական ակումբում»  1945թ. սեպտեմբերի 5-ին մամուլի ասուլիս է անցկացվում, որտեղ առաջին անգամ հրավիրված է լինում նաև հայկական մամուլը:    

Հեղինակը նշում է, որ հանդիպման ժամանակ Սարաչօղլուն անսպասելի վերաբերմունք է ցուցաբերում և հայտարարում, որ արդեն փոքրամասնությունները նույնպես կարող են պահեստային սպա լինել: Հայկական ժամանակ թերթի լրագրող Սուրեն Շամլյանը հարց է ուղղում Սարաչօղլուին, թե ե՞րբ է վերանալու հայալեզու թատրոնի արգելքը:

Սարաչօղլուն  պատասխանում է.«Առաջին անգամ եմ նման լուր լսում: Ի՞նչ խնդիր կա, եթե լինում են հունալեզու կամ այլ լեզվով թատերական ներկայացումներ, ապա հայերեն էլ թող լինի:  Հաշվի առնելով այն, որ փոքրամասնությունների հետ կապված հարցերում այլ լեզուներին արտոնություններ են տրվում, ապա որևէ պատճառ չկա, որպեսզի չլինի հայերեն ներկայացում կամ երաժշտական միջոցառում…

Նեսիմի գիրքը փաստաթղթերով պատմում է, թե ինչպես է զուգահեռ ընթացել հայ թատերական գործիչների պատմությունը և մեր (խմբ. թուրքերի) ժողովրդավարացման ճանապարհը»,- եզրափակում է հոդվածի հեղինակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայում լույս տեսած «Ընկուզենի» վեպը պատմում է հայ վարպետի կառուցած տան պատմությունը

Հաջորդ գրառումը

ԵՄ-ն կխստացնի պատժամիջոցները, եթե Լուկաշենկոն չարձագանքի պահանջներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ի հուշ. Սինյորա Կարդինալեի հավերժացած ծիծաղը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

«Կարպիսն ինձ օժտել է աշխարհին սիրով նայելու հայացքով»

03/10/2025
Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԵՄ-ն կխստացնի պատժամիջոցները, եթե Լուկաշենկոն չարձագանքի պահանջներին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական