Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՎԿԱՆ. «ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՄԱՏՅԱՆ»

02/08/2020
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդային Միության փլուզումն ու Արցախյան ազատամարտի սկզբնավորումը նոր էջ դարձան հայ ժողովրդի պատմության բազմահատորյակում: Մենք մտել էինք նոր դարաշրջան, պատմության նոր շրջափուլ` բոլորովին այլ գաղափարական մոտեցումներով ու շեշտադրումներով, հետեւաբար կարիք էր զգացվում նախ`  անդրադառնալ շրջափուլին, ապա` շիտակ հայացքով նայել այն կարեւորին, որը նախկինում փակի տակ էր պահվում. գրվեցին հազարավոր էջեր, որոշները փլուզման գործընթացի, ուրիշները` մինչ այդ տեղի ունեցածի, որի մասին այն ժամանակ չէր կարելի խոսել:

Ահա այդ պահանջներին համապատասխանող գրքերից է գրող, գրականագետ, հրապարակախոս, հասարակակկան գործիչ Սասուն Գրիգորյանի «Հավերժության լուսամատյան» հուշահանրագիտարանային գիրքը:

«Միշտ զգացել եմ, որ պարտք եմ կյանքի ու իմ ժողովրդի պատմության դրամատիզմին»

Սասուն Գրիգորյանը ծնվել է 1937թ. հունվարի 15-ին, Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում: 1966թ. ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտը: 1993 թվականից եղել է Մեծ եղեռնի եւ հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի տնօրենն ու գիտխորհրդի նախագահը: 1996-98 թթ.` Մայր Հայաստան զինվորանական թանգարանի փոխտնօրեն, նույն թվականերին միաժամանակ դասավանդել է Վազգեն Սարգսյանի անվան ՌԲՈՒՀ-ում: Կենսագրությունն արդեն խոսում է այն մասին, որ Սասուն Գրիգորյանը ողջ կյանքում կապված է եղել հայրենիքի ու հայրենանվեր աշխատանքի հետ: Իր բովանդակ կյանքի ընթացքում գրողը ընթերցողի սեղանին է դրել այնպիսի արժեքավոր գրքեր, ինչպիսիք են` «Սասնա պարը», «Նրանք ընկան երգը շուրթերին», «Հուշամատյան սիրո եւ սխրանքի (զոհված բանաստեղծներ)» եւ այլն:

Նրա բեղուն գրչի անգերազանցելի արգասիքը եղավ հենց վերոնշյալ «Հավերժության լուսամատյան» ծավալուն ու բովանդակալից գիրքը:

Տէր Զօրեն կուգամ, որուն կամուրջէն երեք հարիւր հազար հայեր անցան. Երվանդ Օտյան

Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Մեծ եղեռնի ու հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի գիտխորհուրդների եւ ՀԳՄ նախագահության որոշմամբ: Առաջաբանը գրել է ԳԱԱ պրեզիդենտ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը, ռազմագիտական մասով խորհրդատուն գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն է, գլխավոր խմբագիրը` պ.գ. դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը, նկարչական ձեւավորումները պատկանում են պրոֆեսոր Հենրիկ Մամյանին :

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ. «ՆԵՐՍԻՍՅԱՆՑԻՆԵՐ»

Գիրքը հայ ռազմափաստագրական, հուշահանրագիտարանային աշխատությունների լավագույն նմուշներից է: Հետանկախության շրջանում դժվար թե ստեղծված լինի նման ծավալով ու նման ժամանակային ընդգրկում ունեցող մի գիրք, որն իր մեջ ներառում է ոչ միայն հայ ազատագրական ողջ պայքարը, այլեւ դրան զուգորդված քաղաքական-հասարակական զարգացումները:

Ինչպես նշվեց, գրքի խիստ կարեւոր առանձնահատկությունը թեմատիկ ու ժամանակային ընդարձակությունն է: Մոտ 2000 (ավելի ստույգ` 1956) էջից բաղկացած աշխատության մեջ հեղինակն անդրադառնում է 1878-1920թթ. Արեւմտյան Հայաստանում, Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությանն ու բռնի տեղահանությանը, ստալինյան բռնությունների ժամանակ Խ. Հայաստանում տեղի ունեցած բռնություններին ու դրանց հաջորդած վայրագ սպանություններին: Հատուկ անդրադարձ է կատարված հայ ժողովրդի մասնակցությանը` Երկրորդ համաշխարհային պատերազմին, որտեղ հնարավորինս ներկայացված է մեր քաջարի մարտիկների անվեհեր պայքարը` ողջ մարդկությանն սպառնացող ֆաշիզմի դեմ: Հատուկ ընդգծվածությամբ անդրադարձ է կատարված Աֆղանստանում զոհված հայորդիներին, Խ. Միության մայրամուտին ԼՂԻՄ-ում ու Խորհրդային Ադրբեջանում հայ ժողովրդի հանդեպ կիրառված հալածանքներին ու մյուս վայրագություններին:

Մեկ առանձին գլխով ներկայացված են ՀՀ Ազգային հերոսները, Արցախյան շարժման տարիներին հանուն հայրենիքի մարտնչած ականավոր դեմքերը: «Հավերժանական պանթեոն» գլխում անուն առ անուն, լուսանկարներով ներկայացված են զոհված եւ անհետ կորած հայորդիները: Դա գիրք է, որը տեղեկույթի ձեւաչափով ներկայացնում է վերջին 100-130 տարիներին հայ ժողովրդի կրած դառնություններն ու բերկրանքը. դա մեր ժողովրդի գիրքն էՙ բոլոր առումներով:

Դժբախտաբար այս գիրքը, որը պետք է լինի յուրաքանչյուրիս սեղանին, դեռ ժամանակին տպագրվել է սակավ տպաքանակով, եւ այսօր գրախանութներում այն գտնելը խիստ դժվար է: Պետություն, որի պատվերով տպագրվում են հարյուրավոր գրքեր, միջոցներ չունի կամ չի ցանկացել բավարար միջոց տրամադրել մի գրքի տպագրության համար, որի գոյությունը յուրաքանչյուր սերնդի համար դաստիարակող նշանակություն ունի, ասել է թե` կենսունակ մի գիրք նաեւ հենց պետության համար:

Սասուն Գրիգորյանը մահացավ 2016թ. հունվարի 6-ին: Թող այս փոքրիկ գրությունը կոչ-հորդոր ու խղճի անքնություն լինի ոլորտի պատասխանատուներին, որը, հույս ունեմ, կստիպի նրանց, այնուամենայնիվ, մտածել ներկա ու ապագա սերունդների մասին եւ վերատպել այս գիրքը` այդիսկ կերպ հարգանքի տուրք մատուցելով թե՛ Սասուն Գրիգորյանի հիշատակին, թե՛ գրքում ապրող քաջերին:

Սասուն Գրիգորյան
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

ԵԱՏՄ-ում հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների խնդրի մասին

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Բրիժիտ Բարդոն

28/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը՝ այսուհետ  Չեքիջյանի անունով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Հաղթանակ արվեստի գերտերություններից մեկում

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նեսիմ Օվադյա Իզրաիլ. Հայամետ հրեան Թուրքիայից

26/12/2025
Հաջորդ գրառումը

ԵԱՏՄ-ում հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների խնդրի մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական